Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշոտ Դավիդյանց. «Բժիշկը պաշտպանված չէ թե՛ իրավական դաշտում, թե՛ հասարակության մեջ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի»–ի և «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի ղեկավար Աշոտ Դավիդյանցի զրույցի թեման այս անգամ բժշկի դերն ու նրա պաշտպանվածության խնդիրն է:

Մի գետ է, բայց մենք տարբեր ափերում չենք

Հիշելով մի իրական դեպքի մասին՝ Աշոտ Դավիդյանցը զրույցն օրինակով սկսեց: Անուններ չտվեց, բայց նշեց, որ պատմությունը հայտնի մանկաբարձ–գինեկոլոգի մասին է: «Ցավում եմ դեպքի համար՝ մահ էր գրանցվել: Այդուհանդերձ, այդ գինեկոլոգը որոշ լրատվամիջոցներով որպես հասարակության չարիք էր ներկայացվել. մարդ, որին, համաձայն այդ հրապարուկումների, պետք է քառատեինք, իսկ մարմնի մասերն էլ չհուղարկավորեինք, որովհետև չարիք էր»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Դավիդյանցը՝ նախ կարևորելով ԶԼՄ–ների դերը:

Նա ընդգծեց մի քանի հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նման թեմաներին անդրադառնալուց առաջ. «Առաջինը՝ դուք չգիտեք ոչնչի մասին, որովհետև նախ չկա դատաբժշկական եզրակացություն: Երկրորդ՝ չգիտեք՝ նա սխա՞լ էր արել, թե՞ դեպքն էր արտառոց: Չխորանալով այդ և այլ հարցերի մեջ, չիմանալով այլ խնդիրների մասին, այնուամենայնիվ, միանգամից բժշկին ենք մեղադրում, պատրաստ ենք նրան երկար տարիներով ազատազրկել, հեռացնել ասպարեզից: Էլ չեմ խոսում այն մասին, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած հասկացությունը. եթե մարդու մեղքն ապացուցված չէ՝ նա մեղավոր չէ: Մենք անընդհատ խոսում ենք պացիենտի շահերից, ինչը շատ կարևոր է: Այդուհանդերձ՝ պացիենտի մասին մտածող մարդը՝ բժիշկը, բացարձակապես անպաշտպան է: Երբեք պետք չէ դիտարկել այնպես, թե մի գետ է, և մենք տարբեր ափերում ենք: Մենք նույն ափում ենք, բայց երբեմն որոշ լրատվամիջոցներ սենսացիայի կամ շատ լայքերի համար փորձում են բաժանել բժշկին և պացիենտին՝ նրանց դիտարկելով որպես հակառակորդներ»:

 

«Հետո ի՞նչ, որ բժիշկ ես» կամ հարգանքի պակասը

Աշոտ Դավիդյանցը շեշտեց՝ իսկ որքա ՜ ն դեպքեր կան, երբ բժշկին անպատվում են, ծեծում: «Անհարգալից են վերաբերվում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ սովորել են… Այո՛, համակարգն այնպիսին էր, որ սովորում էին նաև ծանոթ–բարեկամ սկզբունքով, սովորում էին նաև ոչ այնքան խելացի մարդիկ՝ «պրեստիժի» համար կամ այլ պատճառներով: Բայց ինչո՞ւ ենք մեծամասնությանը պախարակում: Հավատացեք, որ այսօր բժիշկը հանուն հիվանդի առողջության իր գիտելիքները կատարելագործելու համար կատարում է անհամեմատ ծավալուն աշխատանք: Ուրիշ հարց է այն բժիշկների գործելաոճը, ովքեր այդ ամենն օգտագործում են սեփական գրպանի համար, այդ ամենը դիտարկում են սեփական շահի տեսանկյունից: Խնդիրն այն է, որ այստեղ արդեն համակարգը պետք է օգնի կանխել այդ բժիշկների նման գործելաոճը՝ նրանց լիկվիդացնելով համակարգից»,–նշեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով բժիշկների պաշտպանվածության խնդրին՝ Աշոտ Դավիդյանցը շեշտեց. «Բժիշկը հասարակության մեջ չունի այն հարգանքը, որը պետք է ունենա, և որը կա այլ հասարակություններում: Բացի այդ՝ բժիշկն իրավական առումով ևս պաշտպանված չէ. նա չունի կլինիկական ուղեցույցներ, և այդ պարագայում նրա գործունեությունն ինչպես կուզենան, այնպես էլ կշահարկեն՝ առաջնորդվելով նաև «լավ, եթե մեր ծանոթն ես, ընկերն ես, կատարել ես ճիշտ բուժում, եթե՝ ոչ, ապա սխալ բուժում ես իրականացրել» սկզբունքով: Բացի այդ՝ մարդիկ, հեռու լինելով բժշկությունից, իրենց իրավունք են վերապահում բժշկի կրթական մակարդակը քննարկման առարկա դարձնել ու ասել՝ «հետո ի՞նչ, որ բժիշկ ես» և մաքսիմում քեզ «դոկտոր ջան»–ով դիմել: Կարծում եմ՝ կգա մի օր, երբ հասարակությունը կհասկանա, թե բժիշկն ինչ դժվար և երկար ճանապարհ է անցնում բժիշկ դառնալու համար: Ինչքա՜ն ժամանակ է պահանջվում, որ մոտենա հիվանդ հասկացությանը: Մեծ հաշվով՝ այսօրվա դրությամբ, իմ խորին համոզմամբ, բժիշկը պաշտպանված չէ թե՛ իրավական դաշտում, թե՛ հասարակության մեջ: Այդ «թե՛»–երի շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ իրավիճակին նպաստում է նաև այն հին մտածելակերպը, որ եթե կա մահ, ապա կա մեղավոր: Իհարկե, եթե, օրինակ, մի բժիշկ 10 վիրահատություն արեց, 10–ի դեպքում էլ մահ գրանցվեց, ինքը բժիշկ չէ: Բայց եթե տարիներ շարունակ աշխատեց ու մեկ մահ գրանցվե՞ց: Հիմա կասեք՝ ի՞նչ հեշտ է խոսում մահվան մասին: Այո, դա մի մարդու, մի ընտանիքի ողբերգություն է, հասկանում եմ, բայց մյուս կողմն էլ կա: Չէ՞ որ տասնյակ տարիների գործունեության մեջ այդ մեկ դեպքը դիտմամբ չէր: Պետք չէ որպես մեղավոր անպայման բժշկին տեսնել»:

Բժշկական սխա՞լ, թե՞ հանցագործություն

 

«Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ ղեկավարը հույս հայտնեց, որ շուտով համակարգում առկա թերությունները կուղղվեն:

Նա պատկերավոր օրինակ բերեց, որ խնդիրներից մեկի էությունն ավելի հասկանալի լինի:

«Ենթադրենք՝ բժիշկը բուժում է նշանակել եվրոպական, ամերիկյան ուղեցույցների կամ համաշխարհային բժշկական ասոցիացիայի ուղեցույցի համաձայն: Եվ, ըստ այդ ուղեցույցների, նշանակում է օրական 15 գրամ չափաբաժնով 4 անգամ այսինչ դեղն օգտագործել: Իսկ քննիչը, որը գտել է այլ ուղեցույց, բժշկին ասում է, որ դու, ըստ այդ ուղեցույցի, 16 գրամ պետք է նշանակեիր, ուստի մեղավոր ես: Խնդիրը հետևյալն է. եթե մենք ունենայինք մի համակարգ, ուր գրված կլիներ, որ կարելի է, օրինակ, 16 կամ 15 գրամ նշանակել, բժիշկն էլ կնշանակեր ու կասեր՝ ես պաշտպանված եմ, որովհետև գոյություն ունեն կլինիկական ուղեցույցներ: Բացի այդ՝ բժշկին պետք է պաշտպանի ընդհանուր իրավական համակարգի մոտեցումը, այսպես կոչված, բժշկական սխալի նկատմամբ: Ըստ իս՝ բժշկական սխալ ասվածն ամենաանհեթեթ հասկացություններից մեկն է, որովհետև իրավական տեսակետից մենք ունենք կա՛մ հանցագործություն, որը եղել է բժշկի գիտելիքների պակասի պատճառով, կա՛մ եղել է դիտավորություն: Կամ էլ ունենք հանցագործություն, որը բժշկի անտարբերության կամ բժշկական անփութության հետևանքն է եղել»,– նշեց նա՝ հավելելով, որ մնացած բոլոր դեպքերում, երբ նախատեսված բոլոր հետազոտությունները հիվանդն անցնում է, բայց վիրահատության ժամանակ մահանում է, պետք չէ կատարվածի մեջ անպայման մեղավոր գտնել:

«Բնականաբար, յուրաքանչյուր բժիշկ ամեն օր աշխատում է, որ նման դեպք իր գործունեության ընթացքում չլինի: Ցավոք, յուրաքանչյուրի պրակտիկայում կարող են լինել այդ դեպքերը: Երբ գիտես, որ հրազենային վիրավորում կա, հասկանում ես այն ռիսկը, որ կարող է վատ ելք լինել, բայց բժիշկներից ոչ ոք չի ուզում պլանային կարգով արված վիրահատությունների ժամանակ մահ ունենալ: Ընդամենը պետք է հասկանալ՝ ոչ թե, այսպես կոչված, բժշկական սխալը, այլ պատճառն ի՞նչն էր»,–ասաց մեր զրուցակիցը՝ մտահոգություն հայտնելով նաև այն մասին, որ մեզ մոտ հասարակությունը, կարծես, բժշկության մեջ կատարելություն է ուզում տեսնել: 

«Իսկ Գերմանիայում կամ Իսրայելում մարդիկ 150 տարի՞ են ապրում: Իսրայելում կամ այլ երկրներում նույն բարդություններից չե՞ն մահանում»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ, այո՛, մեզ մոտ կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան, բայց կրկին շեշտեց, որ բժիշկը Հայաստանում միանշանակ անպաշտպան է: 

Անպաշտպանվածությունը՝ հետընթացի պատճառ. «Google»–ն ու հարևանի կարծիքը

«Հասունացել է այն պահը, երբ պետք է բժշկի գործունեության վերաբերյալ նաև օրենսդրական փոփոխություններ կատարվեն, որոնցում կլինեն թե՛ պատժիչ և թե՛ իրավունք տվող կետեր: Բժիշկը կարող է լավ փաստաբաններ վարձել, բայց բժշկի ձայնը շատ անգամ չի լսվում, որովհետև դատավորները ևս հաճախ առաջնորդվում են այն մտածելակերպով, որ մեղավորն անպայման բժիշկն է: Այս համատեքստում ուզում եմ կարևորել նաև դատաբժշկական համակարգի դերը: ԽՍՀՄ դատաբժշկական համակարգը բացահայտ կոռումպացված էր ու կողմնապահ: Այդ միտումը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո: Հուսով եմ, որ նոր ժամանակները և Հայաստանում սպասվելիք նոր փոփոխություններն արմատախիլ կանեն նաև այդ արատավոր համակարգը»,–ասաց Ա. Դավիդյանցը:

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանում պետք է վերականգնվի բժիշկների իրավունքի պաշտպանությունը. «Բժիշկը պետք է պաշտպանված լինի: Պետք է լինի մի մարմին, որին դիմելուց նա վստահ կլինի, որ բացի իր փաստաբանից, կա մի կառույց, որի առկայության դեպքում թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պացիենտներն ու իրենց բարեկամները կիմանան, որ եթե բժշկին վիրավորեցին, գործ կունենան այդ կառույցի հետ»:

Արտասահմանում սովորելուց, փորձ ձեռք բերելուց հետո Հայաստան վերադարձած կոլեգաներից Ա. Դավիդյանցը հաճախ է լսում մի խնդրի մասին. «Արտասահմանում և նույնիսկ Ռուսաստանում շատ ավելի խիզախ, շատ ավելի ծավալուն վիրահատություններ են կատարում, իսկ Հայաստանում՝ ոչ: Այստեղի բժիշկն ասում է՝ ավելի լավ է քիչ վիրահատություններ կատարեմ, որովհետև ես անպաշտպան եմ, իսկ եթե բարդություն եղավ, ինձ կդատեն, հիվանդատերը այս կամ այն քայլը կանի: Սա իր հերթին ռեգրես է բերում. գիտելիքներիդ 30–50 տոկոսը չես օգտագործում, որովհետև կվտանգվես, որովհետև այստեղ հարևանի կարծիքն ավելի կարևոր է, քան բժշկինը: Google ենք «կարդում» ու փորձում բժշկին մեղադրել: Այնպիսի անհեթեթ պատճառներ են բերում ու փորձում բժշկին մեղադրել: Ցավոք, մեր միջավայրն էլ է նպաստում այդ իրավիճակին, որովհետև մի բժիշկը մյուսին կարող է հաճույքով պախարակել: Ես մեր բժիշկներին կոչ եմ անում միմյանց նկատմամբ հարգալից լինել: Այդպիսի վերաբերմունքն ավելի կօգնի հիվանդին ու ոլորտի զարգացմանը, քան կեղտոտ մրցակցություն մտցնելը…»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia