Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին (լուսանկարներ)

SOCIETY

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:

20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:

 
 



Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:

Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանը լավագույն առիթն է խոսելու գիտության մասին:

Սիրելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի կետերի, որոնք, կարծում եմ, կարևոր են Ազգային ակադեմիայի համար: Դրանք վերաբերում են թե՛ ժամանակակից գիտության զարգացման միտումներին, և թե՛ նախկին ավանդույթների զարգացմանը:

1. Կապեր նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ

Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև խորացնենք 75 տարվա գիտական ավանդույթներն ու կապերը նախկին ԽՍՀՄ տարածքի գիտնականների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: Անհրաժեշտ է զարգացնել այդ ամենը, որովհետև մեր գիտական ներդրումը խորհրդային գիտության մեջ չափազանց ծանրակշիռ է եղել:

2. Կարիք ունենք և պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ:

Մենք պետք է լինենք միջազգային գիտական գործընթացների մասը, համահունչ լինենք ժամանակի պահանջներին: Համագործակցությունը պետք է լինի իրական ծրագրերի շուրջ՝ համաշխարհային բոլոր կենտրոնների հետ՝ Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Հնդկաստան: Եվ այն պետք է ուղղված լինի կոնկրետ թիրախների և նպատակների:

3. Մենք պետք է համախմբենք աշխարհով մեկ տարածված մեր հայկական ակադեմիական գիտական ուժը:

Դա պետք է լինի գործնական և արդյունավետ հարաբերությունների տեսքով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պետք է լինի գիտությունների համահայկական ակադեմիա, համահայկական գիտական համախմբող մարմին:

4. Ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են:

Դրա թարմ օրինակն իմ անձնական կյանքում հետևյալն է. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Nature ամսագրում մեծ հետաքրքրությամբ ընթերցում էի հոդված՝ նվիրված Ջեյմս Էլիսոնին և Տասուկու Հոնձյոյին, ովքեր քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել: Սա հիասքանչ հայտնագործություն է, բայց երբ դիտարկում ես այդ հայտնագործության պատմությունը, իրականում խոսքը երկու անհատի մասին չէ, այլ վերջին 50 տարիների ընթացքում կատարված հսկայական, ֆունդամենտալ աշխատանքի մասին, որի արդյունքում բազմաթիվ հայտնագործություններ են կատարվել՝ սկսած T բջիջների բացահայտումից մինչև իմունային համակարգի աշխատանքի մեխանիզմներ: Եվ արդյունքում ունենք նոր դեղամիջոց, որը, կարծում եմ, ապագա մի քանի տարիների ընթացքում հասանելի կլինի աշխարհով մեկ: Սա կրկին մեկ օրինակ է, թե ֆունդամենտալ գիտությունն ինչպիսի կարևոր նշանակություն ունի:

Եվ ընդհանրապես, գիտությունը ստեղծագործական գործընթաց է: Եվ այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել և գնահատվել տարիներ անց: Պարզապես գիտությունից կիրառություն ընկած ժամանակահատվածը, կրկնեմ, աստիճանաբար, տարեցտարի ավելի է կարճանում: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ մեր ֆունդամենտալ գիտությունը հնարավորության դեպքում ուղղված լինի կիրառական արդյունք ստեղծելուն:

5. Քսանմեկերորդ դարում ամեն ինչ շատ արագ ընթացք ունի՝ թե՛ փոփոխությունները, թե՛ գործողությունները, թե՛ մտածողությունը

Մոտենում են գիտության, տեխնիկայի ազատ և անկախ գործունեության սահմանները: Գիտությունը նաև տնտեսություն է և բիզնես: Եվ ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարվում է նաև եկամուտ ստանալու նպատակով: Հետևաբար, երբ մենք խոսում ենք տնտեսության կամ բիզնես միջավայրը գրավիչ դարձնելու մասին, պետք է նաև խոսենք համապատասխան գիտական միջավայրը գրավիչ դարձնելու մասին:

Այս առումով էական է Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացումը: Մենք ունենք տնտեսագիտական մտքի փայլուն օրինակներ, անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն տնտեսության մեջ և հնարավորության դեպքում հայտնի դառնան նաև դրսում:

6. Գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից

Կրթական համակարգը, բացի դասական կրթություն տալուց, պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և նրանց կապի իրենց ապագա գիտական գործունեության հետ: Կարծում եմ, որ ակադեմիան ինքը պետք է վաղ շրջանից նպաստի այն երիտասարդ գիտնական կադրերի պատրաստմանը, որոնք ապագայում դառնալու են ակադեմիական համակարգի մասը: Եւ ընդհանրապես, գիտակրթական համակարգը մեզանում օպտիմալացման և ինտեգրացման կարիք ունի:

7. Պետք է շատ ուշադիր և նվիրումով զարգացնենք ու խորացնենք ուսումնասիրությունները և հետազոտությունները հումանիտար գիտությունների, արվեստի, փիլիսոփայության, պատմագիտության ու հատկապես հայագիտության ոլորտում

Այսօր անհրաժեշտություն կա առավել խորությամբ անդրադառնալ մեր ինքնությանը, մեր տեսակին, մեր լեզվին, մեր ճանաչելիության հարցին, մեր քաղաքակրթական տեղին և դերին աշխարհում: Հնարավոր չէ կառուցել հասուն, ամուր և մրցունակ հասարակություն ու երկիր՝ առանց արժևորելու մեր ողջ քաղաքակրթական անցյալը և ըստ այդմ նախագծելու մեր ապագան:

8. Գիտնականը նաև քաղաքացի է

Գիտնականը նաև քաղաքացի է, մտավորական՝ իր մտածողությամբ, տեսակով, մշակույթով, կենսակերպով, ակտիվությամբ և տեսակետներով: Անմոռանալի են մեծանուն գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի քաղաքացիական բարձր ու խիզախ պահվածքը մեր ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, նրա հզոր ելույթները Խորհրդային Միության Գերագույն խորհրդում:

Մեծագույն հարգանքի է արժանի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի հավատարմությունը քաղաքացու և հայի բարձր կոչմանը: Բոլորս ենք հիշում նրա՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի հացադուլը Մոսկվայում ՝ որպես աջակցություն արցախյան ազատամարտին:

Գիտնականը, մտավորականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական և ստեղծագործական միջավայրում, այլև դրսևորվի որպես սկզբունքային քաղաքացի, անպայման ունենա բարոյական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում:

Սրանք են այն մի քանի կետերը, որոնց մասին կուզեի ձեզ հետ խոսել: Իհարկե, քննարկման կարիք կա, պատրաստ եմ ապագայում հանդիպել և շարունակել մեր զրույցը: Մեր երկրի ապագան անքակտելիորեն կապված է լինելու ժամանակակից գիտության, տեխնոլոգիաների հետ, հետևաբար միանշանակ պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում հնարավորություն ունենք դառնալու աշխարհի առաջադեմ լավագույն երկրներից մեկը:

Գիտությունների ազգային ակադեմիան կարող է և պետք է 21-րդ դարում դառնա մեր առաջընթացի ինքնատիպ գրավականը:

Եկել է ժամանակը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ծնեն իրենց նոբելյան մրցանակակիրներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մեր գիտական հասարակությանը մաղթում առողջություն, ստեղծագործական և շարունակական հաջողություններ»: 








Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia