Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բնակարան երիտասարդներին։ Ծառուկյանի աննախադեպ նախաձեռնությունը

SOCIETY

Past.am

Օրերս Աբովյան քաղաքի հիմնադրման 55 ամյակի տոնական միջոցառումները կարող էին համալրել հայաստանյան բազմաթիվ այլ քաղաքների, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանին նվիրված արարողությունների շարքը, եթե չլիներ մի առանձնահատկություն։ Խոսքը թերևս անհատի կողմից այնպիսի մասշտաբային ծրագրի մեկնարկի մասին է, որի մասին Աբովյան քաղաքին նվիրված միջոցումների ընթացքում բարձրաձայնեց ԲՀԿ ղեկավար, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։

 Վերջինս նշեց, որ առաջիկայում Աբովյանում մեկնարկելու է երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանաշինական մի ծրագիր, որն ըստ էության, դուրս է գալիս զուտ քաղաքային մաստաբներից և թերևս ունի համապետական նշանակություն։ Համաձայն Ծառուկյանի հայտարարության, շուրջ 40 000 մետր քառակուսի ընդգրկող բնակարաշիանական ծրագրի շահառու դարձող երիտասարդները հանրավորություն կունենան ամսական 60-70 հազար դրամ վճարային սահմաններով հիփոթեքային վարկեր ձեռք բերել նորակառույց ձեռք բերելու համար։ Բովանդակային առումով նման պայմաններով հիպոթեքային վարկավորում Հայաստանում ներկայումս չկա։ Սակայն Ծառուկյանի նախաձեռնության աննախադեպությունը միայն այստեղ չի կայանում։

Ըստ էության, մինչ օրս, երբ մենք լսում ենք այս կամ այն գործարարի կողմից որևէ բարեգործական շինարարական ծրագրի մասին, ապա որպես կանոն այդ ծրագրերի ճնշող մեծամասնությունը կապված է լինում հոգևոր կառույցների, իսկ ավելի ստույգ՝ եկեղեցիների կառուցման հետ։ Ինչ խոսք, նույն Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցվեց նաև Աբովյանի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն այսօր դարձել է Աբովյան քաղաքի այցեքարտը, սակայն այս նոր ծրագրով, Ծառուկյանը պարզապես ցույց է տալիս, որ բարեգործական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել հայրենանվեր գործունեությունը չի կարող որևէ սահմանափակումներ ունենալ։

 Թերևս պետք է արձանագրենք, որ սուբսիդավորված բնակարանաշինական ծրագրերը մինչ օրս եղել են պետության, այսպես ասած, «մենաշնորհը»՝ դրական իմաստով։ Սակայն ինչպես կարող ենք տեսնել Ծառուկյանի նախաձեռնությունից, պետական մտածողության առկայության պայմաններում, նմանօրինակ ծրագրեր կարող են ծնվել նաև անհատների մոտ։ Ի վերջո Գագիկ Ծառուկյանը մեկ մարդ է, ով իր գործունեությամբ կարողանում է ընդգրկել համապետական մասշտաբներ։ Աբովյանում մեկնարկելիք բնակարանաշինական ծրագիրը սոսկ բարեգործություն չէ կամ նվիրատվություն, այն արմատական փոփոխություն է պետական մտածողության  ընկալման սահմանների շուրջ։ Ի վերջո, կարելի է կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր կենտրոններ և այն, չթերագանահտելով նման օրինակները, այնուամենայնիվ պետք է նշել, որ այդ վայրեր հաճախելու համար պետք է լինեն երեխաներ, որնք էլ իրենց հերթին պետք է ծնվեն երկիտասարդ ընտանիքներում։ Սա հայեցակարգային  խնդիր է, որի լուծումը այդ երիտասարդ ընտանիքների համար բնակարանային խնդրի լուծումն է։ Պատահական չէ, հայաստանյան պետական իշխանությունը տարիներ շարունակ տարբեր ծրագրեր է մշակում երիտասարդների համար սեփական բնակարանն ունենալը մատչելի դարձնելու համար։ Այս տեսանկյունից Ծառուկյանի նախաձեռնությունը կարող է վարակիչ լինել այնպիսի գործարարների համար, որոնք իհարկե, ունենա պետական մտածողություն։ Կտեսնենք նման օրինակներ մենք ապագայում, թե ոչ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ Աբովյանում մեկնարկելիք բնակարանաշինական ծրագիրը կարող է ստանալ համապետական նշանակություն, ինչպես նաև որոշակի ազդեցություն ունենալ երկրում ներկայումս գործող նման ծրագրերի վրա՝ առնվազն պայմանների տեսանկյունից։

Սուրեն Գալստյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia