Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պրոֆեսիոնալների և տեխնոկրատների ծուղակը. ի՞նչ ռիսկեր ունի Փաշինյանի կադրային նոր քաղաքականությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Վերջին օրերի քաղաքական քննարկումներում կարմիր թելի պես անցնում է մի միտք, որի հիմնական բովանդակությունը հետևյալն է՝ եթե կառավարությունը համալրվի պրոֆեսիոնալ կադրերով, ապա թե՛ երկրի առաջ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել, թե՛ հեղափոխության սպասումներով լի օրակարգը կհաջողվի իրականություն դարձնել: Այս քննարկման համար օբյեկտիվ պատճառներ կային հեղափոխության հաղթանակի առաջին օրերից սկսած, երբ գործադիրում տարբեր պաշտոնների հայտնվեցին մարդիկ, ովքեր որևէ պրոֆեսիոնալ առնչություն այդ ոլորտների հետ չունեին: Բայց քննարկման այս տեսանկյունը հիմնականում հնչում էր նոր իշխանությունների քննադատների շուրթերից ու, բնականաբար, լայն թափ չէր ստանում: Ավելի ակտիվ այս քննարկումը դարձավ այն բանից հետո, երբ նախօրեին Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ մի կողմից Սերժ Սարգսյանը կարողացել է երկար մնալ իշխանության պրոֆեսիոնալ կադրերի շնորհիվ, մյուս կողմից էլ խոստովանեց, որ հաճախ հիասթափվել է, թե ինչպես են հեղափոխության առաջամարտիկներն ընկրկել գործադիրում աշխատելիս: Այս հայտարարություններին կարող ենք ավելացնել նաև նախկինում տարբեր առիթներով Փաշինյանի այլ ձևակերպումներ առ այն, որ չի բացառվում, որ մարդիկ, ովքեր աշխատել են նախկին իշխանության հետ, շարունակեն աշխատել նաև իրենց հետ: 

Արդեն նշեցինք, որ պրոֆեսիոնալների անհրաժեշտության մասին քննարկումներն օբյեկտիվ հիմքեր ունեին՝ հաշվի առնելով կառավարությունում բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալների հայտնվելը: Փաստացի Փաշինյանը ևս ֆիքսում է այս հանգամանքը ու որպես ապագայի, ենթադրվում է, հետընտրական ապագայի հիմնական կադրային քաղաքականություն ֆիքսում նախորդ իշխանության հետ աշխատած տարբեր պրոֆեսիոնալներին գործադիրում ներգրավելը:

Սակայն բացառապես պրոֆեսիոնալների ներգրավման հետ հեղափոխական օրակարգի հաջողությունը կապելը կարող է ունենալ չափազանցված էֆեկտ: Հայաստանում նախկինում էլ բեկումնային փոփոխությունների հույսը կապվել է բացառապես պրոֆեսիոնալների՝ կառավարությունում ներառելու գաղափարի հետ, արդյունքում մենք ունեցել ենք գուցե և ոլորտային առումով պրոֆեսիոնալների, բայց քաղաքական առումով իրականությունից կտրված մարդկանցից բաղկացած կառավարություն:

Պրոֆեսիոնալներն, իհարկե, իրենց անուրանալի տեղն ունեն քաղաքական կյանքում: Բայց բացառապես այս կամ այն ոլորտի պրոֆեսիոնալ լինելը ուղղակիորեն չի նշանակում հաջողակ ու արդյունավետ կառավարում: Կառավարությունը որպես բացառապես տեխնոկրատների հավաքատեղի ընկալելը հղի է մի շարք վտանգներով, որոնց հետ մենք առնչվել ենք նախկինում: Նախ, բացառապես պրոֆեսիոնալության հիմքով կազմված կառավարությունը վտանգ ունի կտրվել երկրում տիրող իրական վիճակից ու ընթացիկ քաղաքական խնդիրներից: Երկրորդ՝ շեշտը բացառապես պրոֆեսիոնալության վրա դնող կառավարությունները ինչ–որ պահից սկսում են խուսափել քաղաքական պատասխանատվությունից՝ հիմնավորելով, որ իրենք ընդամենը մենեջերներ են, իսկ քաղաքական պատասխանատվություն պետք է պահանջել «վերևներից»: Սրա արդյունքում կառավարությունը սկսում է ընկալվել որպես ոչ թե սուբյեկտ, այլ դրածո, երկրորդական կառույց:

Ինչքան էլ տեխնոկրատների, պրոֆեսիոնալների դերակատարությունը կարևոր լինի, կառավարությունը ու դրա հաջողությունը կապել միայն այդ մարդկանց ու նրանց հմտությունների հետ, նշանակում է չընկալել կառավարության հիմնական նշանակությունը: Իսկ այդ նշանակությունը բացառապես քաղաքական է: Նախարարը, փոխնախարարը, փոխվարչապետը քաղաքական պաշտոններ են, նրանք իրացնում են քաղաքական այս կամ այն գիծը՝ ամեն մեկն իր ոլորտում: Եվ այդ իրացվող գծի հետ կապված վերցնում են կոնկրետ քաղաքական պատասխանատվություն: Կառավարությունում աշխատանքը պետք է դիտարկվի հենց այս, բացառապես քաղաքական պատասխանատվության կոնտեքստում, ոչ թե որպես լավ վճարվող կամ մասնագիտական կարիերայի առումով հարգի աշխատանք: 

Քաղաքականությունն, ի վերջո, իրացնում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ քաղաքական գործիչները: Պրոֆեսիոնալների խնդիրն ու դերակատարությունն այլ է, ոչ պակաս կարևոր, բայց բոլորովին այլ: Ըստ այդմ, կառավարության հաջողության գրավականը ոչ թե մի ծայրահեղությունից մյուսն ընկնելն է, այլ այդ երկու բաղադրիչների համադրելիությանը հասնելը, երբ կոնկրետ մարդիկ կներկայացնեն կոնկրետ քաղաքական գիծ ու պատասխանատվություն կկրեն դրա համար, իսկ պրոֆեսիոնալներն էլ կլինեն իրենց տեղում: Հայաստանը որպես ՍՊԸ ընկալելու և այդ ՍՊԸ–ի հաջողությունը պրոֆեսիոնալ կադրերի հետ կապելու ճանապարհով մենք արդեն անցել ենք ու, վստահաբար, լավ արդյունքներ չենք ունեցել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia