Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում. Արթուր Խաչատրյան

POLITICS

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի հետհեղափոխական զարգացումն է, հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՅԴ անդամը չի բացառում համագործակցությունը ՔՊ-ի, ՀՀԿ-ի կամ այլ ուժերի հետ. «Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում»:

- Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք, եթե այո, ապա որ ընտրատարածքում:

- Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ, իսկ ընտրատարածքի մասով դեռ կամուկացի մեջ եմ:

- Դուք մոտ մեկ տարի Շիրակի մարզպետի պաշտոնում եք եղել, Շիրակի մարզն ընդգրկող, թե՞ այլ ընտրատարածքում կարող է առաջադրվեք:

- Ես գրանցված եմ և ապրում եմ Երևանում: Շիրակում եղել եմ մեկ տարի, բայց բավականին դրական հետք եմ թողել: Այնպես որ, երկու այլընտրանքն էլ կա՝ կամ Շիրակում, կամ Երևանում: Կուսակցության հետ պետք է քննարկեք հարցը և վերջնական որոշում կայացնենք:

- Շիրակի մարզում պայքարը բավականին թեժ է՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ներկայիս մարզպետ Կարեն Սարուխանյան:

 
 

Այդ պատճառո՞վ է, որ հնարավոր է Շիրակում չառաջադրվեք:

- Ոչ, կուսակցության նպատակահարմարության խնդիրն է: Կարծում եմ՝ Երևանում շատ ավելի թեժ է լինելու: Ես գրանցված եմ Արաբկիրում, այսինքն, եթե Երևանում առաջադրվեմ, ապա Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ ընտրատարածքում:

- Ընդհանրապես, ընտրություններում Ձեր անհատական և կուսակցության շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

- Դրական: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր սկզբունքները և կարող ենք լինել իրական այլընտրանք՝ հանդես գալով ազգային արժեքների պահպանման և սոցիալական արդարության միջև:

- Կարծո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում նվազագույնը ներկայացված 3 ուժերից մեկն է լինելու:

- Ընտրություններից առաջ կանխատեսում անելը ճիշտ չէ, բայց, իհարկե, այդպես եմ կարծում: Ես լիահույս եմ, վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք, մենք աջակցել ենք հեղափոխությանը, մեր խնդիրն ուղղակի հետհեղափոխական զարգացումն է: Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման: Մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր թե երկրի զարգացման ուղղությամբ, թե սոցիալ-տնտեսական քաղաքականությունում, մասնավորապես, այդ 100 հազար հոգուն դուրս թողնելը հանրային հատվածից, 800 հազար հոգուն «բեռ» կոչելը: Վտանգներ ենք տեսնում նաև արտաքին քաղաքականությունում և այստեղ մենք ունենք մեր մոտեցումները ու պատկերացումները:

- Վարչապետի խորհրդականի՝ 100 աշխատակիցներին պետական ապարատից կրճատելու և Նիկոլ Փաշինյանի՝ «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու» հայտարարությունների մասի՞ն է խոսքը:

- Այո, պետությունը չի կարող այդպես անել: Այսինքն՝ պետությունը պետք է պատասխանատու լինի բոլորի նկատմամբ:

- Ներկայիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ  պետական ապարատն ուռճացված է, պետք է օպտիմալացում լինի և պետական ծառայողները մասնավոր սեկտորում տեղավորվեն: 

- Նախ պետք է այլընտրանք ստեղծել այդ մարդու համար: Եթե դու իր համար այլընտրանք չես ստեղծում, նրան ուղղակի շպրտում ես դուրս: Իսկ հաշվի առնելով մեր ազգի մոբիլությունը, այդ մարդն իր տունը կվաճառի, ճամպրուկը կհավաքի և երկրից կգնա: Առանց այդ էլ դեմոգրաֆիական աղետի առաջ ենք կանգնած, հիմա էլ թողենք, որ ևս 50-100 հազար հոգի գնա՞ն:

- Դաշնակցությունը 2016 թ.-ին ՀՀԿ-ի հետ էր կոալիցիայի մեջ, այնուհետև դուրս եկավ, հտագայում «Քաղաքացիական պայմանագրի» հետ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեցիք և մի քանի ամիս անց դուրս եկաք, նաև  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման համար շատերը ՀՅԴ-ին էին մեղադրում: Այդ վերջին տարիների իրադարձությունները չե՞ն ազդի ՀՅԴ ձայների վրա:

- Երկու պատգամավոր չեն եկել, բայց քանի՞ հոգի չեն եկել, ովքեր իրենց հավատարմությունն էին հայտնել վարչապետին և իշխող քաղաքական թիմին: Նրանք, ովքեր քննադատում էին ՀՅԴ-ին անձրև գալու կամ շոգ լինելու համար, միևնույն է, մեր ընտրազանգվածը չեն: Տեսեք, մենք ՀՀԿ-ի հետ 1998 թ.-ից ենք եղել, այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, երկրին սպառնաց սոդոմ-գոմորով, պատերազմով, մերժում էր Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածն էր գրել և այստեղ արդեն պետք էր պետությունն ուժեղացնել և թե՛ Ղարաբաղի, թե՛ Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցում հզոր դիրքորոշում էր պետք որդեգրել: Բայց վերջին մի քանի տարիների փորձը մեզ ցույց տվեց, որ երկրում, քանի դեռ չի ձևավորվել իրական կոալիցիոն կառավարում, որտեղ կառավարության մասնակցությունը պայմանավորված է ԱԺ-ում մասնակցությամբ, կառավարությունում մասնակցելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Մենք կառավարության մաս էինք, որոշակի հաջողությունների հասանք, բայց հաջողությունների հետ մեկտեղ նաև, փաստորեն, կրել ենք ձախողումների պատասխանատվությունը:

- Առաջիկա ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ն առանձի՞ն է մասնակցելու:

- Այո:

- Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՀԿ-ի կամ ՔՊ-ի, կամ այլ ուժի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք:

- Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում: Այսինքն, համագործակցում են ոչ թե կուսակցությունների հետ, այլ համագործակցության բազիսը խնդիրն է, որը պետք է լուծել, և նաև ընդդիմության բազիսն է խնդիրը, որը պետք է լուծել:

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia