Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Հայաստանն այն նեղ կամուրջն է, որն ապահովում է ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև կապը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը բավականին յուրօրինակ է որակում:

«Լինելով ԵՏՄ լիարժեք անդամ՝ Հայաստանը նաև կարողանում է սերտ համագործակցություն ունենալ Եվրոպական միության հետ: Դեռ չի եղել նման պետություն, որը կկարողանա զուգահեռ համագործակցել այնպիսի երկու խոշոր միությունների հետ, որոնք ինչ–որ հատվածներում իրար դեմ են: Եվ այս պարագայում ստացվում է, որ Հայաստանն այն նեղ կամուրջն է, որն ապահովում է ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև կապը: Բացի այդ, անդամակցելով ԵՏՄ–ին և Իրանի հետ սահման ունենալով՝ Հայաստանը հանդիսանում է նաև միջանցք՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ թե՛ ԵՏՄ–ին անդամագրվելը և թե՛ ԵՄ–ի հետ սերտ կապեր և համագործակցություն ունենալը որոշված էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ. «Եվ այդ առումով ողջունում եմ այն փաստը, որ, անկախ հեղափոխությունից, միևնույն է, Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կայուն մնաց, չփոխեց որևէ հստակ ուղղություն: Այդ իսկ պատճառով բավականին դրական եմ գնահատում գոնե միջազգային հարթակներում կայուն հանդես գալու հանգամանքը, թեև կար որոշակի մտավախություն, ըստ որի՝ Հայաստանը, միգուցե, կփոխի իր ուղղությունը: Այդ մտահոգությունը կար, որովհետև նույն Ն. Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցությունը ժամանակին ԵՏՄ–ից դուրս գալու նախագիծ էր առաջարկել և հիմնավորել, որ առաջընթացներ չկան»:

Քաղաքագետը հրավիրեց ՀՀ–ի՝ ԵՏՄ–ի անդամակցությանը քննադատողների ուշադրությունը և նշեց, որ պետք է նախ հաշվի առնել այն, որ ԵՏՄ–ն առաջին հերթին տնտեսական միություն է. «Այն նոր է հիմնվել՝ 2015թ., և դեռ ապագա ու զարգանալու պոտենցիալ ունի: Եվ շատ սխալ է, ԵՏՄ–ն ԵՄ–ի հետ են համեմատում, որն ի սկզբանե իրենից քաղաքական միություն էր ներկայացնում: Բայց, այդուհանդերձ, գնահատելի է, որ, անկախ հեղափոխությունից, այս պահի դրությամբ ԵՏՄ–ին անդամակցելու փաստից Հայաստանն իրեն շատ կոմֆորտ է զգում և շարունակում ինտեգրվել»:

Իսկ թե ինչպե՞ս պահել երկու կողմերի հետ այսօր առկա հարաբերությունները, նա ընդգծեց, որ այդ հանգամանքը բավականին լուրջ դիվանագիտություն է ենթադրում, որի հիմքում բալանսավորումն է. «ԵՏՄ–ն իր կազմում առկա որևէ պետության չի արգելում համագործակցել այլ քաղաքական կառույցների հետ: Իսկ ԵՄ–ն իր բոլոր անդամներին սահմանափակում է այլ կառույցների և պետությունների հետ շփումների առումով: Եվ, ունենալով հնարավորություն՝ Հայաստանն այսօր, այնուամենայնիվ, կարողանում է սերտ համագործակցել թե՛ ԵՄ–ի հետ, թե՛ ԱՄՆ–ի և թե՛ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ պատմական ու պատերազմական խնդիրներ չունենք: ԵՄ–ի սկզբունքը հետևյալն է. իր անդամ պետություններն իրավունք չունեն ինտեգրվելու, համագործակցելու այլ կառույցի հետ, իսկ Հայաստանի հետ առավելագույնը կարող են համագործակցել կամ չհամագործակցել: Իսկ եթե հարցը հասնի ընտրության առաջ դնելուն, և այն աստիճանի, որ ՀՀ–ն դուրս գա ԵՏՄ–ից՝ ողբերգություն կլինի: Կան մարդիկ, ովքեր ասում են, թե ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար դանդաղ մահ է, իսկ ես կասեմ՝ դրանից դուրս գալը կլինի շատ ավելի արագ մահ»:

Քաղաքագետը դեմ չէ ԵՄ–ի հետ համագործակցությանը, բայց դեմ է լիարժեք անդամագրմանն այդ կառույցին:

«Եվրոպան կարող է շարունակել աշխատել, ինչ–որ գումարներ ներդնել, որն, իհարկե, ԵՏՄ–ին չի սահմանափակում: Բայց ես ի սկզբանե դեմ կլինեմ ԵՏՄ–ից դուրս գալու և ԵՄ–ին անդամակցելու գաղափարին»,– ասաց նա ու թվարկեց մի շարք պատճառներ, համաձայն որոնց անթույլատրելի է, որ Հայաստանում գործեն այն օրենքները, որոնք գործում են ԵՄ անդամ երկրներում. «Ես ուզում եմ, որ իմ երեխան մեծանա առողջ միջավայրում, այլ ոչ թե նստի մի դասարանում, որտեղ իր կողքին կարող է լինել մի ուրիշ երեխա, ում ծնողները երկուսն էլ տղամարդ կլինեն: Մեր արժեհամակարգը ոչ մի կերպ թույլ չի տալիս ընդգրկվել այդ կառույցի մեջ: Օրինակ՝ Գերմանիայում կա օրենք, որը թույլ է տալիս անձնագրում սեռը նշել միայն 18–ից հետո՝ այն ժամանակ, երբ մարդը կկողմնորոշվի, թե որ սեռի ներկայացուցիչ է: Սա աբսուրդ է: Այս պատճառներով չեմ կարծում, թե ԵՄ լիարժեք անդամ լինելու կարիքը կա: Իսկ ուղղակի շահավետ համագործակցությունը չի խանգարի: Մանավանդ՝ մեր երկրի համար, որն ունի ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման հարց»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին, քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ– ում բավականին կարևոր է. «Պետությունը, որը Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահման ունի և ունի Ղարաբաղյան չլուծված հարց, նման կառույցների հետ պետք է լավ հարաբերություններ ունենա, թեև չեմ կարծում, թե որոշ խնդիրների առկայության պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելն ինչ–որ դիրքորոշում է ենթադրում կառույցի նկատմամբ: Համոզված եմ, որ կլինի կադրային փոփոխություն, այսինքն՝ Հայաստանից կմեկնի մեկը, ով կզբաղեցնի այդ պաշտոնը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak