Չինաստանում իշխանությունները շուրջ 10 հազար վնասաբեր ինտերնետ-օգտահաշիվ են փակել
INTERNATIONAL NEWSՉինաստանում Հանուն Համացանցում տարածվող տեղեկատվության մաքրության պայքարի շրջանակներում իշխանությունները փակել են ավելի քան 9,8 հազար օգտահաշիվ, որոնք անհավաստի եւ վնասակար տեղեկատվություն Էին տարածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի կիբեռտարածության վարչությունը:
Օգտահաշիվները փակվել են խախտումների համար, որոնք դրսեւորվել են այն բանում, որ դրանք «տարածում Էին քաղաքականապես վնասակար տեղեկատվություն, Չինաստանի կոմկուսի պատմության չարամիտ նենգափոխում, հերոսներին ու ազգի վարկին վերաբերող զրպարտանք»,- ասված Է այն կառույցի տարածած հայտարարության մեջ, որը համակարգում Է երկրում Համացանցի գործունեությունը:
Վարչությունը նաեւ Չինաստանի խոշոր սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Tencent՚s Wechat-ը եւ Weibо-ն, նախազգուշացրել Է իրենց հարթակներում անկախ զանգվածային լրատվամիջոցների թվում «ոչ քաղաքակիրթ աճի» եւ «ամեն տեսակ քաոսի» անթույլատրելիության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: