Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր ձևավորված կուսակցությունները նոր մշակույթ են փորձում ձևավորել Հայաստանում: Նորերից է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որն առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին  է մասնակցելու: Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար կուսակցությունը կոչ էր արել, և, պարզվում է, բավականին մարդ է դիմել: Ավելին, այնքան շատ են դիմողները եղել, որ նրանց միջև հնարավոր է եղել անգամ ընտրություն կատարել:

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նման հայտարարությունները կուսակցության ռազմավարության մի մասն են, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատելու են ոչ միայն թափանցիկ, այլև ժողովրդի հետ: «Մենք դեմ ենք այն պրակտիկային, որ կուսակցության նախընտրական ցուցակները կուլիսային քննարկումների միջոցով են ձևավորվում: Այդ ամենը պետք է փոփոխվի: Պետք է փոփոխվի նաև այն պրակտիկան, որ թաղային հեղինակությունները, ձայն բերողները կամ ձայն բերելու պոտենցիալ ունենալը հաշվի առնելով են մարդկանց ներգրավում նախընտրական ցուցակներում: Մենք նման բաներից զերծ մնալու համար ենք հայտարարություն տարածել ու բավականին շատ արձագանքներ ենք ստացել: Եվ այնպես էլ չէ, որ բոլոր արձագանքների պատասխանը դրական է լինելու, քանի որ մենք մեր կողմից ներքին չափանիշներ ենք սահմանել: Ու թեև օրենքով սահմանված չէ, որ, օրինակ, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ պատգամավորի թեկնածուն պետք է անպայման որոշակի կրթական աստիճան ունենա»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը կատարել է ընտրություն, նույնիսկ օրենքի պահանջին համապատասխան, կանանց ներգրավվածության հարցն են փորձել լուծել: Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ եթե մի կուսակցություն հայտարարի, թե իրենք կարող են բարձր որակավորում ունեցող կրթված ու հմուտ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որով բոլորը հիացած կլինեն, ապա ստած կլինեն: Հ. Գրիգորյանի խոսքով՝ նման ցուցակ չունեն անգամ այնպիսի կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ փորձում են առաջնային դիրքերում հանդես գալ:

«Այսօրվա դրությամբ, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հերթ է գոյացել, բայց իրենք էլ նման ցուցակ չեն կարող ներկայացնել: Այդ կուսակցության որոշ մասը նախկին հանրապետականներ են, մի մասը մարդիկ են, որոնք երկար տարիներ կուսակցությունների համար ձայն բերող են աշխատել ու մինչև իրենց կյանքի վերջ էլ այդ գործն են անելու ցանկացած կուսակցության համար: Այսինքն, եթե այնտեղ էլ սկզբունքային կամ մասնագետ մարդկանց պակաս կա, ապա ինչպե՞ս կարող է երկու ամսվա կենսագրություն ունեցող կուսակցությունում նման պակաս չլինել: Եվ մենք երբեք չէինք էլ հայտարարել, որ մեր կուսակցությունը ԱԺ պատգամավորի մեր պատկերացումներին համապատասխան 82 թեկնածու ունի: Նման մարդիկ ոչ մի կուսակցությունում էլ չկան: Իսկ եթե այն տրամաբանությամբ գնանք, որով այսօր շարժվում են շատ կուսակցություններ, ապա ոչ թե 82, այլ 1200 հոգանոց ցուցակ էլ կարող ենք ներկայացնել»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այս քայլերը կուսակցությունն իրականացնում է, որպեսզի շատերի նման իրենք էլ չդառնան հերթական կուսակցությունը: Այդ պատճառով են ձեռնարկում յուրօրինակ քայլեր, որպեսզի հետագայում որակյալ կադրերի պակաս չունենան: Բացի այդ, այսկերպ կուսակցությունը փորձում է երկխոսել նաև հասարակության հետ և կադրեր հավաքագրել: Ի դեպ, իրենց դիմողների տարիքը բավականին տարբեր է եղել: Դիմել են և՛ երիտասարդներ, և՛ նույնիսկ 60–ին մոտ անձինք, որոնք կարող են իրենց կենսափորձը ներդնել կուսակցության կայացման հարցում:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա այն նույնպես դրական ընթացք ունի: Հավաքված գումարով հնարավոր կլինի ոչ միայն ընտրագրավը մուծել, այլև հարակից ծախսերի հարցը կարգավորել:

«Ի դեպ, մենք հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք նախկիններից որպես ժառանգություն են մեզ հասել: Մեծ ձախողում ենք համարում այն, որ Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց, և, փաստորեն, 10 միլիոն դրամ ընտրագրավի չափը պահպանվեց: Իմ կարծիքով, Հայաստանի կենսամակարդակի պայմաններում այն չի կարող 3 մլն դրամից ավելի լինել: Ռեյտինգային համակարգը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի ընտրական գործընթացների վրա: Դա էլ պետք է փոխվի, որպեսզի մենք ապագայում ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia