Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական լոլիկը հասել է Դուբայ. շահագործման կհանձնվի կիսափակ տեխնոլոգիաներով աշխարհի ամենամեծ ջերմոցը

ECONOMICS

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկա» ընկերություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում և սառնարանային տնտեսությունում, շրջայցեր կատարել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ 

Արարատի ջերմոցային համալիրում այժմ բերքահավաք է ընթանում։ Այստեղ տարբեր սորտերի լոլիկներ են աճեցվում, շուտով անցում կկատարեն նաև վարունգի մշակությանը։ Շուրջ մեկ ամիս անց նախատեսում են ևս 50 հեկտար  նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն շահագործման հանձնել, որը «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում  կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը կդառնա։ Արտադրված բարձրաժեք լոլիկը  նախատեսում են արտահանել եվրոպական և արաբական երկրներ։ 

«Մեր տեղական լոլիկով բեռնված առաջին մեքենան ցամաքային ճանապարհով բոլորովին վերջերս հասավ Դուբայ, և այդ շուկան, կարելի է ասել, արդեն բացվել է հայկական արտադրանքի համար։ Հայաստանն իր դիրքի շնորհիվ առավելություն ունի, որովհետև նման որակի արտադրանքը  Դուբայ է հասնում ինքնաթիռով՝ եվրոպական երկրներից, և  մեր արտադրանքն ավելի մրցակցային է դառնում»,- նշել է Կարեն Բաղդասարյանը։

Ակնկալվում է, որ 2019 թվականը պատմական տարի է լինելու այս ընկերության համար. փետրվար ամսին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica»  ցուցահանդեսին՝  նվաճելու համար նաև եվրոպական շուկան։ Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ նման միջազգային հարթակում Հայաստանն առաջին անգամ է ներկայացվելու՝ որպես գյուղատնտեսական մթերք արտահանող երկիր։

Հավակնոտ նախագծերն այսքանով չեն  ավարտվում։ Հունվարից կմեկնարկի հայկական սպիտակ և կապույտ բորբոսով պանրի արտադրությունը։ «Սպայկայի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ գերմանական և հոլանդական տեխնոլոգիաների համակցումով ստացվող արտադրանքը մեր նոր այցեքարտը կդառնա՝ ծիրանի և կոնյակի կողքին։ Հայկական գյուղմթերքի նոր բրենդի արտադրության համար տեղական ֆերմերներից պատրաստ են շուկայականից բարձր գնով կաթ մթերել, պահանջը մեկն է՝ ապահովել բարձր որակ։ Այս պահին ընթանում է պայմանագրերի կնքման գործընթացը, և ֆերմերները կարող են դիմել ընկերությանը։ Տարեկան նախատեսում են մթերել շուրջ 20 000 տոննա կաթ։

Ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ իրականացվող ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ։

Շրջայցի ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության և գյուղոլորտում զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես «Սպայկա»-ի ներկայացուցիչները խնդրել են աջակցել կաթ արտադրող ֆերմերների հետ համագործակցության հարցում՝ կաթի հավաքագրման, անհրաժեշտ որակի ապահովման հարցերը քննարկելու համար։

Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախարարությունում կազմակերպել հանդիպում անասնաբուծությամբ զբաղվող կոոպերատիվների հետ։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անասնաբուծության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում։

«Այժմ քննարկումներ ենք իրականացնում կաթի տեսակների հատկորոշման հետ կապված։  Լիզինգով գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերման ծրագիր են իրականացնելու, փորձելու ենք հեշտացնել ներկրումը։ Բայց նաև պիտի արձանագրենք, որ գյուղատնտեսությունը բիզնես է, որով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի հմտություններ, և այստեղ էլ մենք որոշակի չափանիշներ պետք է սահմանենք»,- մանրամասնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։

Գեղամ Գևորգյանը նաև առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների արտադրական պրակտիկան ընկերությունում կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ունենալ բարձրորակ պրակտիկ կադրեր, որոնք շուկայում մրցունակ կլինեն և բարձր վարձատրություն կունենան,և խոշոր ընկերությունները ստիպված չեն լինեն արտերկրում մասնագետներ փնտրել։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia