Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր սրտի ցանկությունն է եղել Հայրենիքում ապրելը. իրանահայ ընտանիքը Հայաստանում է

SOCIETY

Իրանահայ Արբի Բաղդասարյանն իր կնոջ և երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը: Նա ծնվել և մեծացել է Իրանում, Ռաշդ քաղաքում: Այնտեղ ընտանեկան գործ են ունեցել, աշխատել են իրենց խանութում: Ամուսնանալուց հետո, տարիներ անց, երբ առաջնեկը դպրոցի տարիքին էր մոտենում, որոշեցին տեղափոխվել Թեհրան, որպեսզի նա կարողանա հայկական դպրոց հաճախել:

«Այդ ժամանակ 32 տարեկան էի:  Եկանք Թեհրան, որտեղ ես տաքսու վարորդ էի աշխատում: Ռաշդ քաղաքի մեր խանութը տվեցինք վարձակալության: Տարիներ շարունակ մտածում էինք Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն դեռ չէինք շտապում վերջնական որոշում կայացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արբին:

Թեպետ ապրել են Իրանում, սակայն Հայրենիքի հետ կապը եղել է, հատկապես վերջին 10 տարվա ընթացքում: Արբի Բաղդասարյանը պատմում է, որ Հայաստանում բարեկամներ ունեին, որոնցից մեկն էլ դարձավ իր երեխայի կնքահայրը:

«Տարիներ առաջ եկանք Հայաստան և երեխայիս մկրտությունը կատարեցինք Էջմիածնում: Դրանից հետո ես սկսեցի ավելի հաճախ գալ Հայաստան: Կապը շարունակում էի պահել, և գնալով հասունանում էր Հայրենիք տեղափոխվելու միտքը»,-պատմում է Արբի Բաղդասարյանը:

Հայաստանում ընթացիկ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցավ ընտանիքի որոշման վրա: Որոշվեց, առիթից օգտվելով, տարիների երազանքն իրագործել ու տեղափոխվել Երևան: Քանի որ Բաղդասարյանների ընտանիքի արդեն երկրորդ երեխան դպրոցական տարիքին մոտ էր, հետևաբար, լավ առիթ էր միանգամից կրթություն ստանալն սկսել Հայրենիքում: 

Ամռան երկրորդ կեսին Բաղդասարյանների ընտանիքը վերջնականապես տեղափոխվեց Երևան: Առաջին խնդիրը, որ լուծել են, երեխաներին ուսումնական հաստատություններում տեղավորելն է եղել, ինչը շատ արագ հաջողվել է:

«Երեխաներս մեծ հաճույքով են այստեղ գնում դպրոց: Փոքր աղջիկս, երբ առաջին դասարան գնաց, շատ արագ հարմարվեց, հիմա իրեն լավ է զգում: Մեծ աղջկաս համար փոքր-ինչ բարդ է ռուսերենը, սակայն դա էլ ժամանակի հետ կհաղթահարվի»,- ասաց նա:

Թեպետ ընտանիքը գրեթե 3 ամիս է Հայաստանում է, սակայն Արբի Բաղդասարյանը դեռ աշխատանքի չի տեղավորվել: Դժվարություններն իրենց խոսքն ասում են, աշխատատեղերը քիչ են, եղածների վարձատրությունն այն չէ, դրանից բացի բարդություններ կան բանկերից վարկ վերցնելու գործընթացի հետ կապված, բնակարանների վարձավճարներն էլ թանկ են: Չնայած դժվարություններին՝ Արբին առաջիկայում կտա իր փոքր գործի մեկնարկը: Ընկերոջ հետ գործի կդնի արագ սպասարկման սննդի կետ: Հուսով է, որ սկսած գործը հաջող ընթացք կունենա:

Արբին նկատում է, որ ճիշտ կլիներ, եթե պետական մակարդակով հայրենադարձներին աջակցություն ցուցաբերվեր: Կան ընտանիքներ, որոնք այլ երկրում բնակվելով, ունենում են ֆինանսական կայուն վիճակ, հետևաբար, ըստ նրա, Հայաստան տեղափոխվելով, իրենց համար խնդիր չէ սեփական ֆինանսական միջոցները Հայրենիքում ինչ-որ գործ դնելը: Նրանց կողքին կան ընտանիքներ, ովքեր ևս ցանկանում են գալ, բնակվել Հայրենիքում,  սակայն ֆինանսական կայուն վիճակ չունենալով ՝ խնդիրների առաջ են կանգնում: Հետևաբար, նման դեպքերում ճիշտ կլիներ, որ հայրենադարձների համար պետական մակարդակով աջակցության ծրագրեր իրականացվեին:

«Մեր սրտի ցանկությունն է եղել Հայաստանում ապրելը, մեր երեխաներին հայ իրականության մեջ մեծացնելը: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, տարիների ընթացքում շատ փոփոխություններ են նկատվում երկրում, ինչը ողջունելի է»,-հավելեց Արբի Բաղդասարյանը:  

Աննա Գզիրյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia