Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ներկայացրեցին իրենց ցուցակները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ցուցակների հրապարակման փաստին մեծ նշանակություն չի տալիս:

«Ցուցակների հրապարակումը դեռ ոչինչ չի տա, որովհետև մարդիկ ոչ թե ցուցակներն են ընտրում, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացնեն կուսակցությունները կամ մինչ այդ կարտահայտեն մեսիջների ձևով: Կարևորն այն չէ, թե ով է ընդգրկված ցուցակում: Կարևորն այն է, թե ի՞նչ են ասելու, և այն, թե ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ի վիճակի՞ են իրականացնելու իրենց քաղաքական բովանդակությունը, թե՞ ոչ: Կուսակցությունների կողմից առաջնայինն այն Հայաստանի տեսլականի ներկայացումն է, որն իրենք ցանկանում են կառուցել: Դեռ այդ տեսլականը ներկայացված չէ: Այդ պատճառով չենք կարող գնահատել առաջադրվածներին, որովհետև գնահատման չափորոշիչներ չունենք: Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ ցուցակները ձևավորվել են ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական սկզբունքներով, ինչպիսին, օրինակ, կուսակցության ղեկավարության մոտ վստահություն ունենալն է, ակտիվությունը և այլն»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևորվեց ցուցակների հրապարակումը:

«Շատ մեծ տեղ տրվեց, քանի որ ցուցակների հրապարակումն իր մեջ ինտրիգային ինչ–որ իմաստ ունի: Եվ շատերը ոչ թե ուշադրություն են դարձնում ընտրարշավին, այլ հենց այդ ինտրիգն են փնտրում: Մարդկանց հետաքրքիր են աձնական հարցերը, օրինակ՝ ինչու է այս կամ այն անձը ցուցակի ոչ թե 10, այլ 5–րդ տեղում: Հոգեբանությունը հասկանալի է. մարդկանց անձնական հարցերը քննարկման առարկա դարձնել, քաղաքականությանը վերաբերվել որպես «Սանտա Բարբարա» սերիալի: Սա այնպես ասաց, նա՝ այնպես, և այլն: Իրականում սա չէ ընտրական գործընթացի իմաստը, այն բոլորովին այլ է՝ գաղափարաքաղաքական ընտրությունն է, բայց ճիշտ գաղափարաքաղաքական ընտրությունը: Իսկ քանի որ դա չկա, առաջին պլան է մղվում ինտրիգային պահը. ցուցակում այդ մարդիկ կան, տեսնես՝ սա ինչ է նշանակում, ցուցակում չկան՝ դա ի՞նչ է նշանակում: Զուտ անձնական հարցեր են քննարկում, ինչը մեկ շաբաթ հետո ամբողջովին մոռացվելու է: Եթե դրսում քաղաքացիներից հարցնեք, ապա համոզված եմ, որ նրանցից և ոչ ոքի այդ ցուցակների պահը բացարձակ չի հետաքրքրի»,–նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս դեպքում էլ գործ ունենք սոցիալական ցանցերի ու իրական կյանքի ահռելի տարբերության հետ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը երբեք չեն արտացոլում իրական կյանքը:

Նրա խոսքով՝ այն թեզը, ըստ որի՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում գաղափարական պայքարը, իրականությանը չի համապատասխանում. «ԸՕ–ն չէ, որ պետք է խրախուսի կամ չխրախուսի գաղափարական պայքարը: Գաղափարական պայքար կարող է լինել, եթե կուսակցություններն իրենք իրականացնեն այդ պայքարը: Եթե գաղափարական ընտրարշավի փոխարեն կրկին բարձրացնեն աղբահանության խնդիրները, այսինքն՝ բարձրացնեն իրենց կարծիքով կարևոր հարցեր, գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Մեծ հաշվով՝ պայքարը կլինի՞ գաղափարական, թե՞ ոչ, կախված է քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուներից և իրենց քարոզարշավից»:

Ինչ վերաբերում է այն բոլոր ուժերին, որոնք որոշում կայացրեցին չմասնակցել ընտրություններին, Արմեն Բադալ յանն ընդգծեց, որ պատճառաբանությունները տարբեր էին, բայց իրականում մեկ պատճառ կար:

«Իրականում այդ ուժերն այլևս մրցունակ չէին: Նրանք չկարողացան այս ընթացքում վերաիմիջավորել իրենց կուսակցությունները և նոր բովանդակություն առաջարկել ստեղծված քաղաքական իրավիճակում: Եվ, բնականաբար, շատերի համար ցանկալի գործընթաց չէ նման պայմաններում մասնակցել ընտրությանը, ստանալ 0–ին մոտ ձայներ, և գրանցել իրենց քաղաքական վախճանը:

Ապրիլ–մայիս ամիսներին էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը կուսակցությունների առումով նոր մոտեցումներ և նոր բովանդակություն էր պահանջում: «Ռեժիմի դեմ պայքարող», «ռեժիմը արդեն վախեցել է» կամ Մարտի 1–ի գործը բացահայտելու լոզունգներով ընտրությունների գնալն արդեն չաշխատող է: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնցից մի քանիսը ավագանու ընտրություններին ջախջախիչ պարտություն կրեց, ամենայն հավանականությամբ, չկարողացավ բանակցել եղած կամ արդեն ստեղծված ուժերի հետ: Այդ պատճառով էլ տարբեր առիթներ բերելով՝ ուղղակի հրաժարվեցին մասնակցել: Այդուհանդերձ, նրանց մի մասը դեռ ամբողջովին կորած չէ»,–ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ ուժերից մի քանիսը, վերախմբագրելով և նոր բովանդակություն տալով իրենց գործունեությունը, կարող են վերադառնալ քաղաքական գործընթացներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak