Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նանոտեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետ, գյուտարար, միջազգային մի քանի հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, 200 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 20 գյուտ, 4 բուհական դասագիրք և մեկ խնդրագիրք) հեղինակ, նորաստեղծ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանին Հայաստանում, ցավոք, քչերն են ճանաչում: Նա այնքան համեստ է և իր գործերով տարված, որ իր հեղինակած գյուտերի և գիտական նվաճումների մասին նույնիսկ հայ գիտնականներից շատերը չգիտեն:

Դրա փոխարեն նա մեծ ճանաչում ունի աշխարհում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից բացի դասախոսություններ է կարդում նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար համալսարաններում: Վերջերս Գ. Շմավոնյանը հեղինակել է եվրոպական բուհական եռահատոր դասագրքի «Գրաֆին, երկչափ ատոմական նյութեր և հիբրիդային կառուցվածքներ» բաժինը: Նա նաև միջազգային փորձագետ է խորհրդատվական կազմակերպությունում, անդամ է եվրոպական մի շարք հեղինակավոր գիտակրթական կազմակերպությունների:

2015 թվականին Սիլիկոնյան հովտում, Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «CleanTech Open» ֆորումի և ցուցահանդեսի ժամանակ իր հեղինակած «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» նախագծի համար Գագիկ և Գայանե Շմավոնյաններն արժանացել են «Մաքուր տեխնոլոգիաների CleanTech օսկար» մրցանակի: 

Նանոտեխնոլոգիաների ոլորտում իր կողմից հեղինակած նորարարակական մրցանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա մշակել է գրաֆինի և երկչափ նյութերի ու կառուցվածքների ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայում ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը: 2016 թվականին իսպանացի գիտնականների հետ համատեղ գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրն է հրապարակվել Իսպանիայում և այն միջազգայնացվել է աշխարհի մոտ 200 երկրներում:

Հետաքրքրական է, որ նա ձեռնամուխ եղավ նաև գիտության, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն արվեստի գլուխգործոցների պահպանման գործում: Հայ գիտնականն առաջիններից էր, ով նախաձեռնեց մշակութային ժառանգության արժեքների պահպանումը գրաֆինի միջոցով: Նա ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով արդեն երկու տարի զբաղվում է «Լուվր» թանգարանի ցուցանմուշները գրաֆինապատելու խնդիրներով:

Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանությամբ: Գիտնականի կողմից հեղինակած էկոլոգիապես մաքուր, ոչ ավանդական տեխնոլոգիայով ստացված գրաֆինով նախատեսվում է գրաֆինապատել «Լուվրի» ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված ցուցանմուշները, ինչը վերջիններս կպաշտպանի խոնավությունից, բակտերիաներից, կոռոզիայից, աղտոտվածությունից և արտաքին այլ ազդեցություններից:

Նա այն եզակի մասնագետներից է, ով վերջին 20 տարիների ընթացքում, այցելելով 30 երկիր, հետևողականորեն զբաղվել է նույն գործով՝ նանոտեխնոլոգիաներով և կարողացել է գիտական բարձունքների հասնել միջազգային հարթակներում: Գերազանցելով Նոբել յան մրցանակակիրներ Ա. Գեյմին ու Կ. Նովոսյոլովին, նրա հայտնագործած գրաֆինի ստացման ավելի պարզեցված տեխնոլոգիայի կիրառումը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Առաջին երկչափ նյութի՝ գրաֆինի նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիան շատ կարճ է տևում, ասում է գիտնականը: Չի կիրառվում ո՛չ նանոտեխնոլոգիական սարքավորումներ, ո՛չ բարձր ջերմաստիճան և ո՛չ էլ քիմիական նյութեր: Երկչափ թաղանթն անզեն աչքով տեսանելի չէ, բայց կիրառելի է տարբեր բնագավառներում՝ առողջապահությունից մինչև գյուղատնտեսություն: Ներկայումս Շմավոնյանի տեխնոլոգիայի հիման վրա մի խումբ շվեդ գիտնականներ նոր տեսություն են մշակում:

«Ուսումնասիրությունների ողջ ընթացքում, մինչև 2016 թվականի վերջ, ես այդ մասին չեմ բարձրաձայնել: Բայց հիմա, երբ գյուտն արդեն արտոնագրված է, ես դրա մասին խոսելու իրավունք ունեմ: Գյուտը և այլ նորարարական աշխատանքներ իրականացրել եմ արտերկրում, քանի որ մեզ մոտ համապատասխան լաբորատորիաներ չկան: Ներկայումս աշխատում եմ գյուտի ընդլայնման և տարբեր բնագավառներում դրա կիրառման ուղղությամբ: Քանի որ վերջին 20 տարիներին նվիրվել եմ նանոտեխնոլոգիաներին, երբեք չեմ շեղվել իմ ուղուց և գուցե այդ է պատճառը, որ կարողացել եմ նման արդյունքի հասնել: Ցավալին, սակայն, այն է, որ, լինելով բազմաճյուղ ոլորտ, նանոտեխնոլոգիաները ողջ աշխարհում սրընթաց զարգանում են և տարբեր ոլորտներում կիրառություն են գտնում, սակայն Հայաստանը բավականին հետ է մնում ժամանակակից համաշխարհային այս զարգացումներից: Ողջ աշխարհում գիտական միտքը արագ է զարգանում, մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ այն դեռևս տեղում դոփում է: Եթե ես ուսումնասիրություններն արտերկրում իրականացնելու հնարավորություն չունենայի, ես էլ շատերի նման չէի կարողանա հաջողության հասնել»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Հայաստանի և արտերկրի՝ նանոտեխնոլոգիաներով զբաղվող հայազգի մասնագետներին համախմբելու համար գիտնականը 2018 թվականին ձեռնամուխ եղավ Հայաստանում առաջին նանոտեխնոլոգիական կազմակերպության՝ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի կազմակերպման աշխատանքներին: 

14–րդ «ԴիջիԹեք էքսպո–2018» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ասոցիացիան կազմակերպեց «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» (ՆանոՏուՆ – 2018) գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանում նանոտեխնոլոգիաների և նանոգիտության արդի վիճակը, զարգացման ուղիները և հեռանկարները, իսկ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի տաղավարում ցուցադրվեցին Շմավոնյանի նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ ստացված մեկ ատոմական հաստությամբ երկչափ նանոնյութեր, նանոկառուցվածքներ և նանոսարքեր:

Կազմակերպության առաջնային նպատակներից է Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը, տարածումը ու կիրառումը խթանելը, ինչը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հստակ ճանապարհներից մեկն է: 

«Կազմակերպության նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցված նանոտեխնոլոգիական լաբորատորիաների ցանց, որը կնպաստի նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնային և նանոգիտական հետազոտությունների իրականացմանը Հայաստանում: Այն իր հերթին ոչ միայն խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար, այլև կնպաստի արդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացմանը՝ դարձնելով Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia