Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ազատ տեղաշարժի սկզբունքն առաջ քաշելով՝ հայկական կողմը կչեզոքացնի բոլոր վտանգները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերին զուգահեռ Ադրբեջանը կրկին իրեն հատուկ բողոքի նոտաներն է հղում: Ադրբեջանի ԱԳՆ–ն օրեր առաջ հայտարարել էր, որ «Ֆրանսիայի՝ մշտապես կիրառվող և երկակի չափանիշների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը»: Ադրբեջանական գործակալություններից մեկն էլ հաղորդել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ–ն դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ–ին:

«Լինի ԱՀ նախագահը, կամ այլ պաշտոնյա, թեկուզև՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, միևնույն է, ադրբեջանական կողմը մշտապես ջանք ու եռանդ չի խնայում, որ հնարավորինս սահմանափակի Արցախի առաջնորդների այցելություններն այս կամ այն երկիր: Այդ առումով, իհարկե, դեռևս արդյունքներ չկան, բայց այն, որ ակտիվ աշխատում են և, մասնավորապես, ԱՄՆ–ի ուղղությամբ, փաստ է: Իհարկե, սա որոշակի դժվարություններ է ստեղծելու Արցախի իշխանությունների համար: Այս առումով հայկական կողմը՝ թե՛ համայնքը, թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունը, թե՛ նաև ԱՄՆ–ում Արցախի ներկայացուցչությունը, պետք է կարողանան ակտիվ հակազդել այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ հակազդելու գործընթաց կա»,– անդրադառնալով ադրբեջանական կողմի վերոնշյալ քայլերին և գնահատելով ԱՀ նախագահի այցերը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հակազդեցության գլխավոր ուղղությունները, նա պատասխանեց. «Նախ՝ չափազանց կարևոր է հասկանալ հետևյալը. եթե արցախցին ապրում և բնակվում է Արցախում, և Արցախը չճանաչված պետություն է, դա բացարձակ չի նշանակում, որ Արցախում չկան մարդու իրավունքներ, և մարդու իրավունքները չպետք է պաշտպանվեն: Մարդու իրավունքների կարևորագույն սկզբունքներից մեկն էլ հենց ազատ տեղաշարժի իրավունքն է, և եթե Արցախը չճանաչված է, չի նշանակում, որ արցախցին պետք է զրկվի ազատ տեղաշարժի իրավունքից»:

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է աշխատի՝ շեշտադրում անելով հենց վերոնշյալ իրավունքի վրա:

«Իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դեռ ճանաչված չէ: Բայց մարդու իրավունքները չափազանց կարևոր են՝ մանավանդ առաջադեմ աշխարհի համար և մանավանդ ԱՄՆ–ի, Եվրոպայի համար: Եվ կարծում եմ, որ հենց այդ սկզբունքը առաջ քաշելով՝ հայկական կողմը կկարողանա չեզոքացնել բոլոր տեսակի վտանգները»,–նշեց մեր զրուցակիցը:

Սուրեն Սարգսյանի խոսքով, ադրբեջանական կողմը շատ ակտիվ է աշխատում. «Վերջին ժամանակահատվածում աշխատում են նույնիսկ շատ գրագետ: Իսկ աշխատանքի ուղղությունը, բնականաբար, միայն դիվանագիտական ուղղությունը չէ: Կոնկրետ ԱՄՆ–ի դեպքում աշխատում են լոբբիստական կազմակերպությունների միջոցով և օգնությամբ: Աշխատում են նաև թուրքական լոբբիստական կառույցների կամ թուրքական լոբբիստների օգնությամբ»:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին մուտքի արտոնագրից զրկելու հնարավորությանը, և դիտարկմանը, թե իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանն այդ առումով որևէ արդյունքի կհասնի, քաղաքագետն ընդգծեց. «Չեմ բացառում, որ կկարողանան հասնել այնպիսի արդյունքների, որ մուտքի արտոնագիր կա՛մ չտրվի, կա՛մ այդ գործընթացը բարդացվի, բայց չեմ ուզում առաջ ընկնել: Ուզում եմ հույս ունենալ, որ մեր տարբեր լոբբիստական կառույցները և հայկական համայնքն այնպես կանեն, որ դա տեղի չունենա: Այստեղ չափազանց կարևոր է մեր համայնքի միասնականությունն ու ազդեցության հզորացումը՝ ԱՄՆ–ի այս վարչակազմի վրա»:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության ներկայացուցիչների այցերին ու նշանակությանը, Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Այն, որ այցերն ինքնանպատակ չեն, փաստ է, որովհետև Արցախի իշխանության ներկայացուցիչները նաև պաշտոնապես գրանցված են ԱՄՆ–ում: Այսինքն՝ Արցախը ներկայացուցչություն ունի ԱՄՆ–ում, և, որպես Արցախի ներկայացուցչություն, այն գրանցվել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից: Սա ԱՄՆ–ի կողմից արդեն նաև որոշակի քաղաքական կամքի դրսևորում է եղել: ԱՀ նախագահը շատ հաճախ է լինում ԱՄՆ–ում, հանդիպումներ ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցում դրամահավաքների, առանձին հանդիպումներ ունենում նաև ԱՄՆ օրենսդիր մարմնում: Եվ այդ հանդիպումների ժամանակ, ինչպես ասում են, առաջին ձեռքից նաև տեղեկություններ է փոխանցում այն մասին, թե ինչ է կատարվում արցախա–ադրբեջանական շփման գծում, թե ինչպիսի՞ քաղաքական լուծում են տեսնում խնդրի խաղաղ կարգավորման համար, ներկայացնում է նաև ադրբեջանական ագրեսիան և այլն: Այնպես որ՝ չափազանց կարևոր է, որ նման այցերը շարունակական բնույթ ունենան»:

Քաղաքագետն այս համատեքստում բնական է համարում ադրբեջանական կողմի քայլերը: «Բնականաբար է, Ադրբեջանն էլ պետք է օգտագործի բոլոր հնարավորույունները, որպեսզի կանխի արցախցիների՝ ԱՄՆ մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Դա կփորձի օգտագործել նաև ներքին սպառման համար, ներքաղաքական գործընթացներում և ցույց տալ, թե ինքը դիվանագիտական հաղթանակներ է տանում: Կարծում եմ, ադրբեջանցիներն, այդուհանդերձ, դժվարություններ կունենան, եթե մեր համայնքն առավել ակտիվ լինի և առավել մեծ ազդեցություն ձեռք բերի ԱՄՆ այս վարչակազմի վրա»,–եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal