Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՍԱՏՄ–ն օգնում է տնտեսվարողին, որպեսզի նա չթունավորի սպառողին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ հանրապետությունում հայտարարված էր հակաբիոտիկների անհիմն օգտագործման դեմ պայքարի շաբաթ: Այդ շրջանակներում ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզերի ֆերմերների, անասնապահների և այլ մասնագետների հետ: Բացի այդ, կարճ հաղորդագրություններ տարածելու միջոցով կառույցը դիմում է ֆերմերներին և զգուշացնում, որ մթերման ենթակա կենդանիներին բուժելու ընթացքում առանց հիմնավորման հակաբիոտիկներ չօգտագործեն, քանի որ հակաբիոտիկների մնացորդները հետագայում կաթի և մսի միջոցով անցնում են իրենց իսկ երեխաներին կամ ընտանիքի անդամներին: 

«Կաթի կամ մսի միջոցով մարդկանց օրգանիզմ ներթափանցած հակաբիոտիկների մնացորդները կուտակվում են և առաջացնում են կայունություն այն հակաբիոտիկների նկատմամբ, որոնք պետք է ազդեցություն ունենան օրգանիզմում հայտնաբերված այս կամ այն մանրէները ոչնչացնելու վրա»,– «Փաստի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Սովորական սպառողի համար շատ դժվար է տարբերել, թե կիթից կամ կենդանուն սպանդի ենթարկելուց առաջ ֆերմերը հակաբիոտիկ արդյո՞ք չի օգտագործել: Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա նրանք նույնպես պետք է խուսափեն հիվանդ կամ դեռևս կարանտինի մեջ գտնվող կենդանու կաթը գնել: 

«Յուրաքանչյուր դեղամիջոց օրգանիզմից ամբողջովին դուրս գալու հստակ ժամկետ ունի: Այն դուրս է գալիս արտազատուկների, ինչպես նաև կաթի միջոցով: Այսինքն, քանի դեռ չի լրացել դեղորայքը օրգանիզմից դուրս գալու ժամկետը, այդ կենդանու ո՛չ միսը և ո՛չ էլ կաթը սննդի մեջ օգտագործման ենթակա չէ: Կարելի է այդ կաթից ընդհանրապես հրաժարվել, բայց կորուստները նվազեցնելու համար մենք առաջարկում ենք այդ կենդանու կաթով կերակրել հորթերին, քանի որ հորթերի մսեղիքը սովորաբար չի մթերվում, իսկ հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթը հորթերի օրգանիզմից որոշ ժամանակ անց դուրս է գալիս»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթից սննդամթերք՝ պանիր կամ այլ կաթնամթերք արտադրել նույնպես չի կարելի: Ի դեպ, մարզերում իրականացված հանդիպումների արդյունքները ցույց են տվել, որ նման միջոցառումը բավականին սպասված է եղել թե՛ անասնապահների, թե՛ ֆերմերների համար: Ինչ վերաբերում է իրազեկումից հետո կենդանիների բուժումը և խնամքը պատշաճ կազմակերպելուն և կենդանիների՝ հակաբիոտիկներով բուժումը վերահսկելուն, ապա դա նույնպես կկանոնակարգվի:

«Վերահսկողության լավագույն տարբերակը հակաբիոտիկները դեղատոմսով տրամադրելն է: Դրանից բացի որոշել ենք եկող տարվա ընթացքում հանրապետությունում կաթի և մսի մեջ առկա բոլոր մնացորդային նյութերի առկայությունը ստուգելու լայնածավալ մոնիտորինգային ծրագիր իրականացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Խոսելով շուկայում վաճառվող միսը լաբորատոր փորձաքննության ենթարկելու և տավարի մսի փոխարեն այլ կենդանու միս վաճառելու դեպքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ ձիու մսի վաճառքը կանխելուց հետո նմանատիպ այլ դեպք դեռևս չի արձանագրվել: Ինչ վերաբերում է նախատոնական ժամանակահատվածում մսի պահանջարկի և վաճառքի ավելացմանը, Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ հրահանգվել է տեսուչներին շրջայցեր իրականացնել և տնտեսվարողներին զգուշացնել, որպեսզի պոտենցիալ վտանգ պարունակող սննդամթերքը շուկայից հանեն: 

«Այս ոլորտում իրականացվող իմ քաղաքականությունը հետևյալն է՝ օգնել տնտեսվարողին, որպեսզի չթունավորի սպառողին: Եվ այդ գաղափարի շուրջ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տնտեսվարողներին օգնենք վտանգավոր սննդամթերքը շուկա չբերելու համար: Ու թեև այն շատ բարդ է իրականացնելը, քանի որ ոչ բոլոր տնտեսվարողներն են պատրաստ նման քայլեր իրականացնել, սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որոնք արդարացիորեն հայտնում են իրենց դժգոհությունը, թե ուր էր ծառայությունն անցած 10–15 տարիների ընթացքում, և ինչու երբեք չի օգնել տնտեսվարողին, որպեսզի տնտեսվարողն էլ իր հերթին իմանա, թե ինչ է պարտավոր անել»,– ասաց Գ. Ավետիսյանը: 

Շարունակելով տոների թեման՝ ՍԱՏՄ ղեկավարը հավելեց նաև, որ Ամանորից առաջ ավելի խիստ աշխատանքային գրաֆիկով են աշխատելու և տնտեսվարողներին իրազեկելու են, թե ինչ պահանջների պետք է բավարարեն, որպեսզի վաճառվող սննդամթերքն անվտանգ լինի: Նույն մոտեցումը կցուցաբերվի նաև հաջորդ տարվա ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հաստատելուց հետո: Ստուգումն իրականացնելուց մի քանի ամիս առաջ տնտեսվարողները կզգուշացվեն, թե ինչ չափանիշների պետք է բավարարեն: Բացատրական և իրազեկման աշխատանքների ժամանակ տրված ցուցումներն անտեսելու և թերությունները չվերացնելու դեպքում միայն ՍԱՏՄ–ն կոշտ միջոցներ կկիրառի: 

«Սկզբում կզգուշացնենք թերությունների մասին, ապա ամեն ինչ կանենք, որպեսզի թերությունները վերանան: Սակայն այդքանից հետո, եթե դրանք չվերանան, այդ դեպքում հանգիստ խղճով կտուգանենք իրենց և տեղեկություն կտարածենք, թե որ կազմակերպությունները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջվող նորմերին»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Նա նաև կոչ արեց սպառողներին՝ հատկապես կենդանական ծագման սննդամթերք գնել միայն սանիտարական նորմալ պայմաններ ունեցող խանութներից, քանի որ այն հանդիսանում է բարձր ռիսկային սննդամթերք: Փողոցից ձուկ չգնել, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ ձկան պահպանման ժամկետը շատ կարճ է: 

«Ամանորին ընդառաջ չի բացառվում, որ շատ գյուղացիներ իրենց սատկած, կիսասատկած, հոգեվարքի մեջ գտնվող կենդանիներին մորթեն և փորձեն բակերում վաճառել: Եվ քանի որ մեր աշխատակիցների քանակը թույլ չի տալիս ամեն օր և ամեն ժամ լինել բոլոր վայրերում, ուստի մեր ստուգայցներին զուգահեռ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ լինել զգոն և առևտուր անել միայն սանիտարական նորմերին համապատասխանող վայրերից»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal