Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցլերը «դալտոնիկ» են, նրանք կարմիր գույնից կատաղել չեն կարող

LIFE

Մենք գիտենք, որ...

Ցլերը կատաղում են կարմիր գույնից: Օրինակ, դա ակնառու երևում է ցլամարտի ժամանակ, երբ ցլամարտիկը (մատադորը) թափահարում է կարմիր կտորը, որից ցուլը կատաղում է և հարձակվում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ցուլը, ինչպես նաև գետաձին, բուն, այլ կենդանիներ գույները չեն տարբերում: Ցլամարտի ժամանակ ցուլը կատաղում է ոչ թե մատադորի կարմիր կտորից, այլ այդ կտորի սպառնալից շարժումից և, առավել ևս, հանդիսատեսի ձայներից: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ցլամարտի համար հատուկ էլ տորո–բրավո (թարգմանաբար խիզախ–ցուլ) տեսակի ցլեր են բուծում: Այս տեսակի ցլերը խիստ ագրեսիվ են, ջղային, շարժուն, բայց զուրկի են խելքից, և այդ իսկ պատճառով նրանց գործողությունները լրիվ կանխատեսելի են: Կաթնասունների աչքի ցանցաթաղանթը կազմված է երկու տիպի ֆոտոռեցեպտորներից՝ ցուպիկներից և շշիկներից: Ցուպիկները հնարավորություն են տալիս տեսնել առարկաների չափերը և ձևը, իսկ շշիկները` գույները: Մարդու և կապիկների մոտ շշիկների քանակը աչքի ցանցաթաղանթում շատ է, որը հնարավորություն է տալիս տարբերակել գույները: Իսկ ահա, օրինակ, կճղակավորների մոտ շշիկները այնքան քիչ են, որ նրանք գույները չեն տարբերակում, քանի որ նրանց կյանքում գույները մեծ նշանակություն չունեն: Բացի այդ, գիտնականները համարում են, որ ցուլը ոչ միայն աշխարհը տեսնում է սև–սպիտակ, այլ նաև նա կարճատես է: Ստացվում է, որ կտորի շարժումը նրանք ընդունում են որպես անտեսանելի թշնամու կողմից մարտահրավեր և համապատասխան ռեակցիա են տալիս՝ հարձակվելով: Գիտնականները փորձ են կատարել՝ ցուլի առջև կանգնեցրել են կարմիր և սև հագնված երկու մարդու, ընդ որում՝ սև հագածը սկսել է վազել, ցուլը ընկել է նրա հետևից՝ ուշադրություն չդարձնելով կարմիր հագուստով մարդուն: Ցլամարտը (իսպաներեն կորիդա բառացիորեն նշանակում է «փախչել») ունի շատ հին պատմություն: Ամենայն հավանականությամբ, այն սկիզբ է առնում բրոնզե դարից: Ստեղծողները եղել են իբերացիները, ովքեր բնակվում էին ժամանակակից Պիրենեյան թերակղզու տարածքում: Ցլամարտի ծագումը կապվում է որոշակի պաշտամունքային ավանդույթների հետ։ Հավանաբար ցլերի սպանությունը եղել է իբերական որոշակի ծիսակատարություն: Նմանատիպ ծիսակատարությունները տարածված են եղել նաև հին Եվրոպայի մի շարք միջեկրածովյան ազգերի, մասնավորապես՝ հին հույների շրջանում: Ի դեպ, կորիդայի ժամանակ գերակշռող գույնը կարմիրն է: Համարվում է, որ դա առաջացել է ոչ պատահաբար: Հարցն այն է, որ ցուլի արյունը այդպես ավելի քիչ է տեսանելի դառնում: Ստացվում է, որ կարմիր գույնը կորիդայում նպատակաուղղված է ոչ թե ցլերին զայրացնելուն, այլ հանդիսատեսին հանգստացնելուն, քանի որ այդ կերպ մարդիկ ավելի հանգիստ են ընդունում ցլի սպանությունը: Մյուս կողմից, վառ գույնն ավելի տպավորիչ է, ավելի լավ է հեռվից երևում և այլն: Համարվում է, որ մոլորությունը, թե ցուլը կատաղում է կարմիր գույնից, առաջացել է 1580–ականներին, քանի որ այդ ժամանակ է հայտնի դրամատուրգ Ջոն Լիլին գրել, որ փղի առջև պետք է կանգնել ոչ վառ գույնի հագուստով, իսկ ցլի առաջ՝ ոչ կարմիր հագուստով:

Ի դեպ, պարզվում է, որ շները տարբերակում են միայն դեղին և կապույտ գույները, այսինքն՝ լուսացույցով կարգավորվող խաչմերուկում կույրին ուղեկցող շունը իրականում կողմնորոշվում է ոչ թե լուսացույցի գույնով, այլ տրանսպորտային հոսքի ձայնով: Կարմիր գույնից կատաղում են հավի ճտերը: Բավական է մեկ ճուտիկի մոտ արյան կաթիլ հայտնվի, մնացածն սկսում են կտցել նրան: Այս երևույթը խիստ վտանգավոր է, քանի որ թռչնաֆաբրիկայում այն կարող է բերել շղթայական ռեակցիայի և արդյունքում ճուտիկների գլխաքանակի անկման:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023