Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը Հայաստանի ձեռքերով թույլ չի տա, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Արթուր Ղազինյան

POLITICS

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ Tert.am-ը զրուցել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հնարավոր զարգացումների և այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշման մասին:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է Սանկտ Պետերբուրգ գնա՝ իր թեկնածուի ընտրությունը պնդելու հեռանկարով: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը ինքը Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու, Արթուր Ղազինյանը նկատեց՝ պայթյունավտանգ իրադրություն ստեղծելիս, պետք է հաշվարկենք, թե ինչ վնասներ կարող ենք կրել:

-Պարո՛ն Ղազինյան, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաև որոշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, ակնկալվում է, որ նաև այդ օրը կլինի կընտրվի թեկնածուներից մեկը: Այդ պաշտոնում ներկայացուցիչների ընտրության հարցում տարաձայնություններ կան Հայաստանի և Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների միջև: Վերջին երկուսը կողմ են, որ Բելառուսի ներկայացուցիչը ընտրվի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունքում ստեղծվեց նման իրավիճակ:

-ՀԱՊԿ-ում պարզապես առկա է անառողջ մթնոլորտ և ծայրահեղ ցածր վստահություն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ: Ընդհանուր շահը կարծես սկսում է վերանալ․ մի ժամանակ կար ընդհանուր շահ, որի շուրջ բոլորը համախմբված էին, և կար մի կենտրոն, որն իր շուրջ էր կենտրոնացնում մնացած պետություններին: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը, լինելով կենտրոն, զիջել է իր դերը համաշխարհային քաղաքականության մեջ, և ԱՄՆ-ի և Արևմտյան պատժամիջոցների  արդյունքում ունի թուլացող տնտեսական և այլ խնդիրներ: Բացի այդ, արդեն վերացել է բոլորին միացնող ընդհանուր շահը, որի շուրջ նրանք համախմբված էին: Դրանք բավականին խորքային գործընթացներ են, և Խաչատուրովին հետ կանչելը և նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը դարձավ ընդամենը դետոնատոր՝ առկա բոլոր խնդիրները դուրս հանելու, ներսից պայթեցնելու համար:

ՀԱՊԿ-ը իր ստեղծման առաջին օրվանից դեռ առիթ չի ունեցել ապացուցելու իր կենսունակությունը: Այն ընդամենը երկկողմ՝ Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ղազախստան և այլ անդամների և Ռուսաստանի միջև առկա պլատֆորմների ձևավորումն էր, որն անվանվեց անվտանգության համակարգ:

Իմ կարծիքով՝ դեկտեմբերի 6-ին գլխավոր քարտուղար չի ընտրվելու: Իհարկե, Բելառուսն ու Ղազախստանը կփորձեն  իրենց թեկնածուին՝ Զաասին ներկայացնել, որպես գլխավոր քարտուղարի թեկնածու, հետո անցկացնել, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը, Հայաստանի ձեռքերով, դա թույլ չի տա, քանի որ Ռուսաստան-Բելառուս հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են, Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններն էլ կարծես թե լավ օրեր չեն ապրում: Այս առումով Ռուսաստանը Հայաստանի միջոցով պարզապես վետո կկիրառի՝ թողնելով  ՀԱՊԿ գլխավոր քատուղարի տեղակալին որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչև 2020 թվական: Սա ժամանակավորապես կփակի այդ խնդիրը, բայց իհարկե, չի լուծի այն, քանի լուծում չկա էլ:

-Հայաստանն առաջին անգամ ՀԱՊԿ-ում ինքնուրույնություն և համարձակություն է դրսևորում․վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներից իրենց վարած քաղաքականության մասին: Այս՝ առայժմ հեռակա բանավեճը ի՞նչ գին կարժենա Հայաստանի համար:

- Իհարկե, դա արժե գին: Եթե մենք ցանկանում ենք գնալ ինքնիշխանության վերականգնման ճանապարհով, ապա պետք է պատրաստ լինենք վճարելու դրա դիմաց գին: Ռիսկեր են, որ կառաջանան: Եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ-ում ստեղծել պայթյունավտանգ իրադրություն, ապա պետք է իմանանք, թե այդ պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ կարող են առաջանալ:

-Դուք պատկերացնու՞մ եք, թե դրանք ի՞նչ վտանգներ են:

- Քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանում չի եղել և չի էլ կանգնել որպես իր անվտանգության երաշխավոր, և Հայաստանի անվտանգությունը հիմնված է եղել առավելապես հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վրա, ապա ներկայումս սպասել շատ լուրջ ռիսկեր, այս պահին չի կարելի:

Իհարկե, այն կարևոր պլատֆորմ է, որտեղ Հայաստանը պետք է իր դիրքերը պաշտպանի, բայց կարծում եմ՝ այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր ներկայացուցչի ընտրությունն էլ չունի կենսական նշանակություն:

Իհարկե, միջազգային շփումներում Հայաստանը չպետք է պարտվի: Դա հստակ է, աներկբա է: Այո՛, մենք պետք է ունենանք մեր գլխավոր քարտուղարին նշանակված այդ պաշտոնում, քանի որ այն քվոտայով պատկանում է Հայաստանին:

-Այսինքն՝ եթե մեր թեկնածուն չընտրվի, չպետք է թույլ տանք, որ Բելառուսի թեկնածու՞ն էլ ընտրվի:

- Այո՛, պետք է ընդհանրապես որևէ մեկը չլինի: Բայց այս փուլում գոնե պետք է բացառենք մեր թեկնածուի չընտրվելու հանգամանքը: Մենք գնում ենք Սանկտ Պետերբուրգ լուծելու այդ խնդիրը: Մեր առջև պետք է ունենանք այդ ծրագիրը: Եթե դա չի լինում, ապա առհասարակ չպետք է լինի գլխավոր քարտուղար, եթե իհարկե դրանից հետո ՀԱՊԿ-ը գոյություն ունենա․․․

- Բելառուսի հետ մեր կոնֆրոնտացիայի հետ կապված մտահոգությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նա բարեկամանական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումների ֆոնին՝  վերջին օրերին, նրանք ընդլայնեցին իրենց ռազմատեխնիկական համագործակցությունը․․․

-Տեսեք՝ խնդիրը որն է․ Բելառուս-Ադրբեջան, Ղազախստան-Ադրբեջան շփումները հերթական անգամ վկայում են այն մասին, որ  ՀԱՊԿ-ում այնքան էլ դաշնակցային չեն հարաբերությունները անդամ պետությունների միջև: Ի՞նչ է նշանակում՝ Բելառուսը ավելի շատ է նախապատվություն տալիս Ադրբեջանի հետ իր շփումներին և համագործակցությանը, քան ՀԱՊԿ-ում իր դաշնակից Հայաստանի Հանրապետությանը: Դա նշանակում է, որ այդ կառույցը կրում է ֆիկտիվ բնույթ և ունի առավելապես դեֆեկտիվ նշանակություն: Այդ խնդիրը, իհարկե, կա, և ներկայումս Բելառուսն ու Ղազախստանը փորձում են Ադրբեջանին դարձնել ՀԱՊԿ դիտորդ, ինչին դեմ է Հայաստանը:

Հայաստանը հիմա կանգնած է բարդ խնդրի առաջ․ պետք է ընտրի, թե որին է «ոչ» ասելու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի ընտրությա՞նը, թե՞ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներկգրավելուն: Իհարկե, լավ կլիներ, որ երկուսի դեպքում էլ Հայաստանն ասեր՝ ոչ՝ պարալիզացնելով ՀԱՊԿ-ի ներսում գործընթացները: Մենք պետք է գնանք առավելագույնին:

-Շատերն ասում են, որ Ռուսաստանը կարող է իրավիճակը շտկել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այստեղ Ռուսաստանի դերը:

- Ես էլ եմ այդ կարծիքին: Վերջին հաշվով Ռուսաստանը՝ նախագահ Պուտինի հեղինակության շնորհիվ կկարողանա լուծել խնդիրը, հարթել միջադեպը: Բայց սա ընդամենը առիթ էր, հիմքում ընկած պատճառները շատ խորն են: Պուտինը կկարողանա առիթն առերևույթ վերացնել, բայց պատճառը, կարծում եմ, չի կարող հեռացնել:

-Դուք հնարավո՞ր համարում եք ՀԱՊԿ-ի առողջացման գործընթացը:

- Եթե այս հինգ պետությունն ունենան ընդհանուր շահ, ինչ-որ մեկից պաշտպանվելու խնդիր, և իրենք այդ հարցում ռազմատեխնիկական համագործակցությամբ միավորվելու հնարավորություն, ապա առողջացման խնդիր չի լինի, պետք կլինի պարզապես մի քանի տեխնիկական, կանոնադրական հարցեր լուծել և շարունակել աշխատել:

Բայց այստեղ ելակետային ընդհանուր շահն է․ կա՞ արդյոք այն, կա՞  արդյոք ընդհանուր թշնամի, ումից նրանք պետք է պաշտպանվեն:

Ռուսաստանն է հիմա փորձում որպես հակառակորդ ներկայացնել Միացյալ Նահանգներին, Եվրոպային, ինչի հետ Ղազախստանն ու Բելառուսը չեն համաձայնվում: Նրանք ասում են, որ դու խնդիր ունես, բայց մենք չունենք խնդիր նրանց հետ: Հետևաբար Ռուսաստանը մնում է մենակ՝ իր խնդիրների հետ:

-Պարո՛ն Ղազինյան, ամեն անգամ, երբ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ կապված խնդիր է առաջանում, վերսկվում են քննարկումները, թե արդյոք նպատակահարմար է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալը: Հիմա, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Կարծում եմ՝ Հայաստանը պետք է նախաձեռնի Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով խորացված երկխոսություն՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետագա մնալու մասին: Քանի որ եթե Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունն առավելապես հիմնված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հիման վրա, ինչի՞ համար է պետք բազմակողմ, մեղմ ասած, մեզ ոչ բարեկամ պետությունների հետ ձևավորված դաշինքը: Չէ՞ որ Հայաստանը և հայ ժողովուրդը երբևէ չեն կարող հաշվարկել և գոնե մտքում ունենալ մի իրավիճակ, որ Ղազախստանն ու Բելառուսը իրենց ինչ-որ մեկից կպաշտպանեն: Սա խնդիր է, որ պետք է բարձրացնել Ռուսաստանի առաջ: Եթե հաջողվի դիվանագիտական, փորձագիտական միջոցներով հասնել նրան, որ Ռուսաստանն ինքը համոզվի և հաստատակամ լինի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում այլևս անելիք չունի, ավելի լավ է դրա փոխարեն խորացնել հայ-ռուսական երկկողմ  ձևաչափով ռազմական և տեխնիկական համագործակցությունը, լավ կլինի: Այդ դեպքում լուծումները պետք է գտնել այդ տիրույթում: Բայց եթե ստացվի, որ Ռուսաստանի համար դեռևս շատ էական և կարևոր է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ապա պետք է փորձենք կառույցի ներսում լուծումներ գտնել: Դա պետք է բխի Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ շահերից:

- Հետևու՞մ եք Ռուսաստանում ծավալվող դիսկուրսներին: Այնտեղ դեռ չեն հասկացե՞լ, որ ՀԱՊԿ-ի գործունեությունն անարդյունավետ է:

- Ռուսաստանի համար այս պահին վերջնական որոշում ՀԱՊԿ-ի նշանակության և կենսունակության մասին չկա: Այն, իհարկե, նրանց համար գլխացավ առաջացնող և խնդիրներ ստեղծող կառույց է, բայց գոնե մի ինտեգրացիոն նախագիծ է ռազմատեխնիկական ոլորտում, որը Ռուսաստանն առայժմ ցանկանում է պահպանել՝ գոնե իր ազդեցության տակ ՀԱՊԿ անդամ երկրներին պահելու համար, գոնե իր վերահսկողության տակ  պահելու համար անդամ երկրների սպառազինությունների առքն ու վաճառքը: Եթե այլևս չլինի ՀԱՊԿ-ը, անդամ երկրները չեն կարողանա ռուսական զենք գնել ներքին գներով: Եթե նրանք չկարողանան դա անել, ապա բնական է, հայացքները կուղղեն դեպի ավելի որակյալ զենքը՝ ամերիկյանը, արևմտյանը: ՀԱՊԿ-ը հիմա նրանց խանգարում է դա անել:

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023