Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հուզմունքս նույնն է, ինչ որ նախկինում». Ջիվան Գասպարյանը՝ հոբելյանական երեկոյի անակնկալների եւ դուդուկի հանդեպ սիրո մասին

CULTURE

Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա աշխարհահռչակ դուդուկահար, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը: Մեծն վարպետի ծննդյան 90-ամյակը լրացավ հոկտեմբերի 12-ին, սակայն այդ օրը հայտնի դուդուկահարը չցանկացավ նշել տարեդարձը: Պատճառը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահն էր:

NEWS.am STYLE-ը հոբելյանական համերգին ընդառաջ զրուցել է Ջիվան Գասպարյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է պատրաստվում համերգին եւ ինչ ծրագիր է սպասվում հանդիսատեսին վաղը կայանալիք երեկոյի ընթացքում:

«Իմ երեկոն է, իմ կյանքի պատմությունը, տեսանյութերով նկարագրված կլինի իմ կյանքը, թե ովքեր են իմ մասին կարծիք հայտնել, իմ անցած ճանապարհը…»,-նշեց դուդուկի վարպետը՝ հավելելով, որ նոյեմբերի 26-ը որեւէ  խորհրդանշական օր չէ իր համար, կազմակերպչական առումով, պարզապես, ավելի հարմար է եղել հենց այդ օրը իրականացնել համերգային երեկոն:

Համերգի ընթացքում մաեստրոյին բեմում կընկերակցեն մի շարք հայտնի երգիչներ եւ երաժիշտներ՝ Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ելույթ կունենա նաեւ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ եմ սպասում հանդիսատեսի հետ հանդիպմանը: Կարոտել եմ շատ: Շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում, բայց բոլոր անակնկալները չեմ բացահայտի, դրա համար էլ դրանք կոչվում են անակնկալ: Ես ցանկանում էի, որ այս համերգիս անպայման հայ երաժիշտներ ելույթ ունենան: 80-ամյակիս դրսից շատ երաժիշտներ ու հյուրեր եկան, իսկ հիմա ցանկանում եմ հենց ներսում՝ հայկական ձեւով անենք: Բայց սա սովորական համերգ չէ, սա իմ երեկոն է: Իմ կյանքը սա է եղել. Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել բացի երաժշտությունից»,-ասում է վարպետը՝ խոստովնելով, որ ինչպես երիտասարդ տարիներին՝ հիմա էլ հուզմունքը մեծ է լինում ելույթներից առաջ:

«Հուզմունքս նույնն է մնացել, ինչպիսին եղել եմ, այդպսին էլ կամ: Իհարկե, ելույթից առաջ հուզվում եմ, առանց հուզվելու մարդ ինչպե՞ս կարող է ապրել: Անզգա լինելը, նույնիսկ, վիրավորական է: Մարդը պետք է զգա, պետք է պատասխսնատվություն ունենա: Բայց այդ հուզմունքը պետք է կարողանաս քո մեջ պահես, չարտահայտվես եւ մյուսներին անհանգստություն չպատճառես: Ես հուզվում եմ, հատկապես, հիմա, երբ մեծացել եմ, տարիքս առել եմ: Մեր պետությունը, մեր նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցանկացան նման երեկո կազմակերպել ինձ համար, ես էլ շատ շնորհակալ եմ նրանցից»:

Դուդուկի վարպետից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է հետեւում երիտասարդ հայ դուդուկահարների գործունեությանը եւ ինչ կարծիք ունի նրանց մասին.

«Իհարկե, շատ տաղանդավոր դուդուկահարներ կան, որոնք ելույթ կունենան նաեւ համերգին: Ես ճանապարհ եմ բացել, իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը: Ես ամեն ինչ արել եմ դուդուկն աշխարհին ներկայացնելու համար: Հիմա, երբ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, առաջին հերթին դուդուկ են գնում: Մերոնք էլ, ցավոք, ինչից ասես պատրաստում են այդ գործիքը, վաճառում են, պատիվը գցում դուդուկի: Պետք է ծիրանի ծառի փայտից այն անպայման պատրաստվի եւ վաճառվի, որպեսզի ամոթ չլինի մեզ համար: Դուդուկը մերն է, մեր ազգայինն է,  հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից: Ես որեւէ գործիքի չեմ թերագնահատում, բայց դուդուկի ձայնն ուրիշ է, այն օրհնանք է: Վիլյամ Սարոյանն ասել է՝ Ջիվան քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է»:

 

Հոբելյանական համերգի ներկաները կկարողանան վայելել աշխարհահռչակ դուդուկահարի կատարմամաբ ամենահայտնի ու սիրելի ստեղծագործությունները, սակայն ինքը՝ Ջիվան Գասպարյանը, չկարողացավ առանձնացնել իր կատարումներից ամենասիրելին.

«Բոլոր ստեղծագործություններս էլ իմ ամնասիրելին են, որովհետեւ ես միայն իմ սիրած երաժշտությունն եմ նվագում, այլ բան չեմ նվագում»,-նշեց նա՝ խոստանալով անմոռանալի եւ գեղեցիկ հուշեր արթնացնող երեկո:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023