Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարուժան Բաբաջանյան. «Երկրի ղեկավարը պետք է ամենահավասարակշռված ու սառը դատող անձը լինի». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզից ԲՀԿ տարածքային ընտրական ցուցակով խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանն առաջին անգամը չէ, որ իր թեկնածությունն առաջադրում է, սակայն ներկա քարոզարշավը համեմատելով նախորդների հետ՝ այն մսուր–մանկապարտեզային է որակում:

Նրա դիտարկմամբ, նման տպավորության պատճառն այս ընտրությունների ժամանակ առաջադրվածների քայլերն են, որոնցից շատերը քաղաքական փորձառություն չունեն և պայքարն առավելապես դիտարկում են Նիկոլի կողքին լինել–չլինելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է իր քարոզարշավի մեկնարկին, ապա, ավանդույթի համաձայն, բոլոր քաղաքական գործընթացներից առաջ նա հանդիպում է ունենում Տավուշի մարզի մանկավարժների հետ. այս անգամ էլ մեկնարկը տրվել է նման հանդիպմամբ:

«Ընդհանուր առմամբ, տպավորությունը շատ տխուր է, և սկսված քարոզարշավը շատ անորակ կարելի է որակել: Անորակ է այն առումով, որ հերթական անգամ պետական ինստիտուտները ոտքի տակի փալաս են դարձնում: Հերթական անգամ ագրեսիան և էմոցիաները իրար են խառնվել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե Փաշինյանն ինչու է ամեն անգամ ինչ–որ պատճառով վրդովված դուրս գալիս հանրության մեջ ու սկսում հոխորտալ՝ կդատեմ, կփռեմ ասֆալտին : Չէ՞ որ բոլորն են այս պետության քաղաքացիները, իսկ մեր երկիրն էլ «բոստան» չէ: Ես սրտացավությունից եմ ասում, նա խորհրդականներ չունի՞, որ այս ամենը իրեն հուշեն: Ամեն անգամ, երբ նման էմոցիոնալ հռետորաբանություն եմ տեսնում, սիրտս պետության համար ցավում է, քանի որ իրականում հենց Փաշինյանը պետք է լինի մեր երկրի սթափության երաշխավորը և  բացառապես պետք է գործի երկրում գործող օրենքների ոգու և տառի շրջանակներում, ոչ թե փողոցից հրահանգներ հնչեցնի»,– ասաց Վ. Բաբաջանյանը: 

Ինչ վերաբերում է ընտրարշավի ժամանակ թեկնածուների միակ ասելիքին, այն սկսվում և ավարտվում է մեկ բառակապակցությունով՝ թեկնածուն Նիկոլի կողքի՞ն է, թե՞ ոչ, ինչը, ըստ թեկնածուի, վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանության հետևանք է:

«Խորհրդարանական երկրում վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ ժողովուրդը պետք է վարչապետ ընտրի: Բայց այդօրինակ արտահայտությունը որքանո՞վ է նպաստում քաղաքական ինստիտուտների դերի ու նշանակության բարձրացմանը: Եվ եթե վաղը–մյուս օրը վարչապետը հրաժարական տա, երկրի հանդեպ պատասխանատվությունը նույն այդ խորհրդարանը չի ստանձնելո՞ւ: Դրա պատճառով է, որ ընտրողներն այսօր դատարկ թերթիկը նախընտրում են քաղաքական թիմից: Եվ հենց դրանով էլ անլուրջ է քարոզարշավը»,– ասաց Վ. Բաբաջանյանը: 

Խոսելով ներդրումների և ներդրողների մասին՝ նա նշեց, որ մի երկրում, որի ղեկավարն էմոցիաներով է առաջնորդվում, ներդրումներ չեն կարող լինել: Ընդհանրապես երկրի  ղեկավարը պետք է երկրի ամենահավասարակշռված և սառը դատող անձը լինի: Համեմատելով նախորդ և ներկա ընտրությունների քարոզարշավների նմանություններն ու տարբերությունները, Բաբաջանյանի դիտարկմամբ, այս ընտրությունների ժամանակ իշխանական օղակների օգտագործումը զուտ իներցիոն բնույթ է կրում:

«Այս ընտրությունների ժամանակ ես չեմ տեսնում իշխանական լծակներն օգտագործելու պետական հրահանգ, բայց տեսանելի են «տասովչիկների», թաղային հեղինակությունների, որոշ դեպքերում նաև համայնքապետների վարչական բազմաթիվ լծակների օգտագործում: Բայց դա ոչ թե կառավարության հրահանգն է, այլ քանի որ չեն կարողացել ազդեցիկ թեկնածուների ներկայացնել, հիմա այդ թեկնածուներն իշխանության անունից մոտենում են ձայն բերողների ինստիտուտին և ասում են՝ եկեք մեր կողքին կանգնեք, մենք էլ պատվով դուրս գանք, որ վաղը–մյուս օրը կարողանանք ձեր երեխաներին մի տեղ պաշտոնի կամ աշխատանքի տեղավորենք: Այսպիսի գործընթաց է, բայց վերևից հրահանգ ես չեմ տեսնում»,– ասաց Վ. Բաբաջանյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններից տավուշցի պարզ, սովորական, աշխատավոր ընտրողի ակնկալիքներին ու սպասելիքներին՝ պատգամավորի թեկնածուն նշեց, որ այս ընտրությունները ո՛չ քաղաքական, ո՛չ էլ սոցիալական ուղղվածությունն ունեն:

«Սա հետհեղափոխական ընտրություն է, և ես քաղաքական դիսկուրսի որևէ ակնկալիք չեմ տեսնում, ինչը խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ողբերգություն է: Երբ այս համակարգի պայմաններում հասարակությունը քաղաքական դիսկուրսի չի սպասում, չի ուսումնասիրում, թե, օրինակ, Տավուշի մարզի թեկնածուներն ովքե՞ր են, ի՞նչ քաղաքական ճանապարհ են անցել, այլ միայն նրանց հետաքրքրում է, թե տվյալ թեկնածուն Նիկոլի կողքին է, թե Նիկոլի կողքին չէ, սա ողբերգություն է: Եվ, ցավոք, իշխանություններն են նպաստում դրան, քանի որ երբ հայտարարում են, որ սա ոչ թե խորհրդարանի ընտրություններ են, այլ վարչապետի, ընտրողը դա ընկալում է՝ որ եթե ընտրում եք, օրինակ, Վարուժան Բաբաջանյանին, ապա չեք ընտրում Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի: Եվ, այո, այսպես շարունակվելու դեպքում այս խորհրդարանը բավականին ժամանակավոր բնույթ կկրի, որովհետև ես չեմ կարծում, որ խորհրդարանական երկրում մեկուկես տարուց ավելի հնարավոր կլինի անձնակենտրոն կառավարում իրականացնել: Եվ ցանկացած՝ անգամ իսկ ամենափոքր քաղաքական ցնցման դեպքում այս խորհրդարանը 5 րոպե հետո կփլվի իր մսուր–մանկապարտեզային կարգավիճակով»,– ասաց Վ. Բաբաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 
 
 
 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal