Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտաքուստ ամենապարզ, բայց և ամենաարտասովոր նյութը՝ ջուր

CULTURE

Մենք գիտենք, որ...

Ջուրը աշխարհի ամենապարզ և ամենասովորական նյութն է:

Պարզվում է, որ իրականում այնքան էլ այդպես չէ:

Ջուրը՝ Н2О–ն, գիտությանը հայտնի նյութերից ամենաանսովորն է: Գիտությանը հայտնի է նրա 66 հատկություն, որոնք համարվում են նորմայից շեղում, մի խոսքով՝ անոմալ: 

Իհարկե, ջրի կառուցվածքը շատ պարզ է՝ մեկ ատոմ թթվածինը ամենապարզ հնարավոր կապով միացած երկու ատոմ ջրածնի հետ: Ջրածինը ամբողջ տիեզերքի ամենատարածված քիմիական էլեմենտն է, և նրա ցանկացած կապ այլ էլեմենտի հետ տալիս է նյութ, որը գազային է լինում (օրինակ ամոնիակ՝ NH3, մեթան՝ CH4, քլորաջրածին՝ НСl և այլն): Միայն թթվածնի հետ միանալով է ստացվում հեղուկ՝ ջուրը: Ընդ որում, ստացվում է այնպիսի հեղուկ, որը տարբերվում է մնացած հեղուկներից այնքան, որ թվում է, թե այն ընդհանրապես չպետք է գոյություն ունենար:

Նյութերի հիմնական մասը սառչելիս սեղմվում է, բայց ոչ ջուրը. այն ընդարձակվում է ( 4 օC–ի պայմաններում ջուրն ընդարձակվում է և կորցնում խտությունը), այդ պատճառով էլ հենց սառույցը լողում է ջրի վրա:

Ոչ մի նյութ սովորաբար չի հանդիպում բնության մեջ միաժամանակ երեք ագրեգատային վիճակներով՝ պինդ, հեղուկ, գազային, բայց ջուրը այդպիսին է. օրինակ՝ կարելի է տեսնել օվկիանոսի ջրում (հեղուկ) մշուշով (գազային) շրջապատված այսբերգ (պինդ): Ջրի յուրաքանչյուր մոլեկուլ կապված է չորս այլ մոլեկուլների հետ, հենց այդ միջմոլեկուլյար կապերի շնորհիվ էլ մեկ ագրեգատային վիճակից մյուսին անցնելու համար ջրին շատ էներգիա է պետք, այսինքն՝ ջուրը տաքացնելու համար ավելի շատ էներգիա է պետք, քան, ասենք, երկաթը: Էներգիա կլանելու շնորհիվ ջուրը օգնում է երկրի վրա պահպանել կայուն կլիմա: Օվկիանոսում ջերմաստիճանը ցամաքից երեք անգամ ավելի կայուն է:

Չնայած ամեն մարդ հեշտությամբ կարող է ձեռքը մտցնել ջրի մեջ, բայց անհնար է ջուրը սեղմել, ջուրը ալմաստից 3 անգամ ավելի դժվար է սեղմվում:

Ջուրը ամենաունիվերսալ լուծիչն է, նրա մեջ լուծվում է համարյա թե ամեն ինչ: Բայց այս լուծիչը մի հատկություն ունի, չի ոչնչացնում իր մեջ լուծված նյութը: Եթե մետաղը լուծես թթվում, կարելի է մոռանալ նրա մասին ընդհանրապես, իսկ ահա գիպսը ջրում լուծելուց հետո, եթե ջուրը գոլորշիացնես, նորից գիպս կունենաս: Իր այս ունիվերսալ լուծիչ լինելու հատկությամբ ջուրը հանդիսանում է աշխարհի ամենակործանարար մատերիան: Վաղ թե ուշ ջուրը փչացնում է ամեն ինչ՝ սկսած սարերից վերջացրած մարդու ստեղծած կառույցներով: Չմոռանանք նաև, որ ջուրը կյանքի հիմքն է, առանց նրա կյանք չկա:

Ջուրը ամենուրեք է: Այն ծածկում է մոլորակի մակերևույթի 70 %–ը: Մթնոլորտում ջրի միայն աննշան մասն է գտնվում. եթե այդ ամբողջ ջուրը թափվի, ապա կունենանք ամբողջ երկրագնդի մակերևույթին 25 մմ բարձրությամբ անձրևաջրեր: Ջրի հիմնական մասը գտնվում է երկրագնդի ընդերքում , խորության մեջ և անհասանելի է մարդկանց: Եթե այդ ջուրը դուրս հորդի մակերևույթ , ապա այն 10 անգամ կծածկի մեր բոլոր օվկիանոսները:

Բոլոր կենդանիների և բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն:

Կենդանիների մեջ՝ 75%, կարտոֆիլի մեջ՝ 76%, վարունգի մեջ՝ 95%, ձմերուկի մեջ՝ 96%: Նույնիսկ մարդու մեջ կա ջրի զգալի քանակություն. երեխաների մեջ ջրի պարունակությունը կազմում է 86%, իսկ ծերերի մեջ՝ 50%: 

Մարդու ուղեղում ջրի քանակությունը 70 % է: Սա երևի միջին ցուցանիշ է: Կա մարդուն նկարագրելու ժողովրդական խոսք՝ «ջրիկ» մարդ: Կարելի է ենթադրել, որ դա կապված է նրա ուղեղում ջրի քանակի ավելացումով , որը ենթադրաբար նշանակում է, որ պակասում են մնացած նյութերը և մարդը դառնում է թեթևսոլիկ, թեթևամիտ, հիմար:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia