Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

SOCIETY

Դեկտեմբերի 6-ին  Կամերային երաժշտության տանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Մարդասիրության հզոր ուժը» խորագրով հիշատակի միջոցառում՝ ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, նշելու մարդասիրության հզոր ուժը և երախտագիտության խոսք հղելու միջազգային հանրությանն ու Կարմիր խաչի միջազգային շարժման ընտանիքին՝ աղետից հետո ցուցաբերած անգնահատելի մարդասիրական աջակցության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին  Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, ջոցառման ընթացքում ցուցադրվեցին Կարմիր խաչի միջազգային շարժման արձագանքը նկարագրող ֆիլմ և լուսանկարներ, ելույթ ունեցան «Փարոս» երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչները»։
«Այստեղ ենք ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, այստեղ ենք նշելու մարդասիրության հզոր ուժը, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն, այստեղ ենք երախտագիտության խոսք հղելու Կարմիր խաչի շարժման ընտանիքին, ովքեր մեր կողքին են եղել ինչպես 1988-ին այնպես էլ այս 30 տարիների ընթացքում՝ նվիրյալ, հավատարիմ և պատրաստակամ», - իր ելույթում նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։

Ներկաներին իր ուղերձն էր հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը փոխանցեց նրա օգնական Գագիկ Նահապետյանը։

«Վաղը տարելից է, որի մեջ ցավ և հիշողություն կա, և միաժամանակ ապրելու կամքի բացառիկ արտահայտություն, որը դրսևորվեց մեր ժողովրդի կողմից: Սակայն միայն կամքը, այն էլ այդ ժամանակներում բավարար չէր երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: Դա հնարավոր դարձավ սեփական ռեսուրսների, միջազգային կազմակերպությունների և երկրների աջակցությամբ, բայց աջակցության մեջ անգնահատելի ու առանձնահատուկ էր Կարմիր խաչի միջազգային շարժման ներդրումը՝ իր բազմաթիվ ազգային ընկերությունների միջոցով», - ասված էր ուղերձում։ 

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԿԽՄՖ Եվրոպական տարածաշրջանի ղեկավար Սայմոն Միսիրին. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, ցավակցում եմ աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքներին և ազգականներին։ Աղետից հետո մարդասիրական օգնությունն աննախադեպ էր, և Հայկական Կարմիր խաչն էլ շատ պրոֆեսիոնալ գործեց և իր ներդրումն ունեցավ այն համակարգելու գործում։ Կուզենայի համերաշխության, սիրո և տարիների համագործակցության կապակցությամբ ՀԿԽԸ-ին հուշանվեր հանձնել»:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից շնորհակալագրեր հանձնեց Ավստրիական, Գերմանական, Դանիական, Իտալական, Շվեյցարական, Ֆիննական, Նորվեգական Կարմիր խաչերի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիային և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ երկրաշարժից հետո Հայաստանին և հայ ժողովրդին անգնահատելի մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։ Շնորհակալագրեր կուղարկվեն նաև Ամերիկյան, Ռուսական, Ճապոնական, Ֆրանսիական, Շվեդական, Իսպանական Կարմիր խաչերին։

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պետական այրեր, դեսպաններ միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ: 

Հայ ժողովուրդը մինչ օրս մեծ ցավով ու կսկիծով է հիշում 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը մեծ փորձություն էր մեր հանրապետության համար: Տարիներն անցնում են, և ցավի ու կորստի զգացումի հետ մեկտեղ, հայ ժողովուրդը բավարարվածությամբ է հիշում սեփական համախմբվածությունը և մեծ երախտիքով՝ իրեն ձեռք մեկնած երկրների աջակցությունը:

Կարմիր խաչի միջազգային շարժումը՝ իր բազմաթիվ Ազգային ընկերություններով, առաջիններից էր, որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ժամերի ընթացքում արձագանքեց և մարդասիրական օգնություն ցույց տվեց Հայաստանին՝ սկսած փրկարարական աշխատանքներից, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, բժշկական ծառայությունների մատուցումից մինչև վերականգնողական աշխատանքների իրականացում և նոր բնակելի թաղամասերի կառուցում: Կարմիր խաչի միջազգային շարժման աջակցությունը շարունակվեց դեռևս երկար տարիներ՝ օգնելով հայ ժողովրդին հաղթահարելու այդ արհավիրքի հետևանքները: 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման         հիմնարար  սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 98 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:



The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal