Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիլյոտինի հայտնագործողն ամենևին էլ Գիլյոտինը չէ

CULTURE

Մենք գիտենք, որ...

Գիլյոտինը հայտնագործել է բժիշկ Ժոզեֆ– Իգնաս Գիլյոտինը (1738–1814), և նրա անունով էլ այն կոչվել է: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ Գիլ յոտինն ընդամենը Ֆրանսիայի խորհրդարանին առաջարկել է այդ գործիքն օգտագործել որպես մահապատժի իրականացման միջոց, իսկ 1792 թվականի ապրիլին այդ որոշումն ընդունվել է: Իրականում գիլ յոտինը հայտնագործել է Անտուան Լուին: Սակայն գործիքը կոչվեց այն որպես պատժամիջոց առաջարկողի անունով և այդպես էլ տարածվեց: Անտուան Լուին ևս բժիշկ էր՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ: Ինչպես նա, այնպես էլ բժիշկ Գիլ յոտինը այս գործիքը դիտարկում էին որպես հումանիստական միջոց, այն է՝ մահապատժի ենթարկվողին՝ ամենաանցավ մահվան հասցնելու ձև: Սկզբում այս գործիքը նույնիսկ քնքշորեն Լուիզետտա են կոչել՝ Անտուան Լուիի անունից: Բայց հետագայում ավելի ամուր է եղել Գիլյոտինի անունը, որը բացի խորհրդարանին առաջարկ ներկայացնելուց, նաև ժամանակին կատարելագործել է այն: Գիլյոտինն իր իմաստով մի մեխանիզմ է, որի միջոցով իրականացվում է գլխատում: Այս սարքի հիմնական դետալը 40–100 կիլոգրամանոց թեք շեղբն է, որը ազատ տեղաշարժվում է ուղղահայաց ուղղորդիչների մեջ: Շեղբը թոկով բարձրացվում է մինչև 2–3 մետր, որտեղ պահվում է փականով: Դատապարտյալին հորիզոնական պառկեցնում են և բաց թողնում շեղբը, որը և կտրում է գլուխը: 

Բժիշկներ Ժոզեֆ Գիլ յոտինի և Անտուան Լուիի գյուտարարական մտքի այս արգասիքն առաջին անգամ փորձարկվել է Փարիզի Գրևյան հրապարակում: Գողության ու ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահվան դատապարտված Ժան Նիկոլա Պելետիեն դարձավ առաջին հանցագործը, որի մահապատիժը գիլյոտինով ի կատար ածվեց: Ականատեսների վկայությամբ՝ «այս ամենը տեղի ունեցավ մեծագույն կարգապահությամբ ու լիակատար հանդարտության մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակում մարդկանց մեծ բազմություն կար ու բոլորը գրգռված էին: Փորձն ավելի քան լավ ստացվեց. ամբոխը չհասցրեց նույնից «ախ» անել, երբ սուր սայրով կտրված Պելետիեի գլուխը զամբյուղի մեջ գլորվեց»:

Շատ շուտով հեղափոխական ալիքը գիլյոտինը վերածեց «արդյունաբերական» մասշտաբի սպանության գործիքի: Հեղափոխական ամենաթունդ տեռորի ժամանակաշրջանում եղել են օրեր, երբ միանգամից 60 և ավելի մարդու են մահապատժի ենթարկել, և ամեն մի դատապարտվածի գլխատման համար ծախսվել է ամենաշատը երկու րոպե: Այնպես որ, եթե այդքան մարդու գլխատումը հանձնարարվեր կացնով աշխատող դահճին, ապա նա ուժասպառ կլիներ:

Ի դեպ, գիլ յոտինով գլխատելիս պատահել է, որ դանակի շեղբը միանգամից չի կարողացել կտրել դատապարտյալի պարանոցը, և այդժամ «գործը դանակով են ավարտին հասցրել»: Մահապատժից հետո, մանավանդ, եթե մահվան դատապարտվածը նշանավոր մեկն է եղել, դահիճը բռնել է հատված գլխի մազերից ու ցույց տվել ժողովրդին: Դա արվել է նրա համար, որպեսզի բոլորը համոզվեն, որ մահապատիժը հաստատ ի կատար է ածվել: Եթե մահապարտը ճաղատ է եղել, ապա դահիճը նրա գլուխը ցուցադրել է՝ ականջներից բռնած:

Գիլյոտինը մարդասիրական գյուտարարություն է համարվել. նախ՝ այն խորհրդանշել է հավասարությունը մահապատժի ի կատար ածման համակարգում, քանի որ նախկինում գլխատվելը միայն ազնվազարմ հանցագործների «մենաշնորհն է եղել», իսկ հասարակ խավերի հանցագործներին կա՛մ կախաղան են բարձրացրել, կա՛մ ջրահեղձ են արել, կա՛մ այլ եղանակներով են սպանել: Բանտապահներին ու դահիճներին արգելվել է մահապարտների հետ վատ վերաբերվել, տանջել, ծաղրել ու զանազան կտտանքների ենթարկել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության 718 օրերի ընթացքում միայն Փարիզում 2742 մարդ է գլխատվել: Գլխատվածներից 344–ը կանայք են եղել, 41–ը՝ երեխաներ, 102–ը՝ յոթանասունն անց ծերեր, 11–ը ութսունն անց մարդիկ, և մեկը՝ 93 տարեկան զառամյալ անձ: Իսկ ընդհանուր հաշվով 1793 – 1794 թվականներին ամբողջ Ֆրանսիայում գիլյոտինով 18 հազար մարդ է գլխատվել: Հաշվարկված է, որ մեկ դահիճը գիլ յոտինով կարող է 13 րոպեի ընթացքում 12 դատապարտյալի մահապատիժ ի կատար ածել, կամ՝ 300 մարդ երեք օրում: Այնպես չէ, որ գիլյոտինը շատ հին անցյալում է եղել, դրանով վերջին մահապատիժը Ֆրանսիայում իրականացվել է 1977 թվականին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia