Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքագետ. «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Պաշտոնական Թուրքիան դեռ չի արձագանքել հայտարարությանը, փոխարենը Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Trend» գործակալությանը հայտնել են կարգավորման իրենց հայտնի պայմանները:
 
Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նախ շեշտեց, որ գործակալության տված պատասխանն անգամ «ոչ պաշտոնական» որակելը ճիշտ չէ:
 
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը դեռ որևէ արձագանք չի գտել Թուրքիայի կողմից, գուցեև չգտնի, եթե կոնկրետ հարցադրում չարվի: Այսինքն, եթե որևէ լրագրող այդ թեմայի առնչությամբ հարցադրում չանի Թուրքիայի ԱԳ նախարարին, վարչապետին կամ նախագահին: Իսկ հիմա՝ ի՞նչ ասաց Ն. Փաշինյանը և ի՞նչ էին ասում իր նախորդները: ՀՀ բոլոր առաջնորդներն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն են ունեցել: Ամենամեծ ջատագովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը, որն ամենաշատն էր մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա արևելագետ էր, իսկ հանդիպումներն ավելի սերտ էին այն ժամանակվա թուրք պաշտոնյաների հետ: Այդուհանդերձ, ոչինչ տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ևս փոխադարձ հայտարարություններ եղան, բայց դրանից ավելի ոչինչ չեղավ: Ս. Սարգսյանի օրոք այդ ամենն առարկայական դարձավ, ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները: Սակայն ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա. Արցախյան հարցի չկարգավորված լինելը Թուրքիայի համար թիվ մեկ նախապայմանն է: Թե՛ արձանագրությունները ստորագրելու ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմյան նախագահ Էրդողանը շեշտում էր՝ մինչև Արցախյան հարցը չկարգավորվի, սահմանը չենք բացելու»,–«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:
 
Վերադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ թուրքագետն այն որակեց ադեկվատ և նորմալ. «Եկել է նոր իշխանություն և հայտարարում է, որ հարևանի հետ առանց նախապայմանի պատրաստ է հարաբերությունները կարգավորել: Սակայն Թուրքիան ինչպե՞ս կպատասխանի կամ ի՞նչ դրական ակնկալիքներ կարող են լինել. այս պահին Թուրքիայում որևէ իրադարձություն չկա, որը կնպաստի դրական պատասխանի»:
 
Անդրանիկ Իսպիրյանն այժմյան իրավիճակը վերոնշյալ առումով ավելի վատ է որակում. «Սերժ Սարգսյանի օրոք կար Հայկական հարցի հետ կապված Թուրքիայի մտահոգությունը, ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման բավականին հաջող գործընթաց էր ծավալվում: Տարբեր երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան դրանց դեմն առնելու համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիոն քայլ արեց: Այս պահին այդ իմիտացիայի կարիքն այլևս չկա: Այս պահին չկա Հայոց ցեղասպանության ճանաչման և, դրա հետ կապված, Թուրքիայի հեղինակությանը հարվածող լուրջ վտանգ: Բնականաբար, չկա նաև այդ հարաբերությունների կարգավորման իմիտացիա անելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ՝ հայ–թուքական հարաբերությունները կարող են սկսել կարգավորվել ցանկացած պահի՝ Թուրքիային հարմար և ձեռնտու աշխարհաքաղաքական ինչ–որ ժամանակահատվածում: Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է, բայց խնդիրը Թուրքիայի կողմում է: Երբ Թուրքիային ավելի անհրաժեշտ կլինի՝ կգնա սահմանի բացմանը: Ավելի ուղիղ ասեմ, երբ Թուրքիայի համար սահմանի բացումը ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ ավելի կարևոր կլինի, քան Ադրբեջանը: Այս պահին, սակայն, նման իրավիճակ նույնիսկ հեռանկարում չի երևում: Նման պատճառներ Թուրքիան այս պահին չունի»:
 
Թեև Ն. Փաշինյանի հայտարարությունը ողջունելի է համարում, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով մեր զրուցակիցը մի հանգամանք է շեշտում. «Հետագայում գուցեև Թուրքիայից լինեն դրական ազդակներ, սակայն իշխանությունը պետք է հաշվի առնի նախորդների սխալները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ գլխավորապես շեշտը դնի նախորդների սխալների վրա: Երբ նախկինում Էրդողանը հայտարարում էր նաև, որ մինչև Արցախի հարցը չկարգավորվի, բացառված է հայ– թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, զուգահեռ մեր ԱԳՆ –ում, նախագահականում շեշտում էին, թե՝ ո՛չ, շուտով բացվելու է սահմանը, կարգավորվելու է: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և մի քիչ ավելի ուշադիր լինել»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal