Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանի թատրոններն ամանորյա ներկայացումներով կհարստացնեն փոքրիկ հանդիսատեսների տոնական առօրյան

CULTURE

Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի թատրոնները անակնկալներ են մատուցելու բոլոր փոքրիներին՝ նրանց ներկայացնելով բեմադրություններ, որոնք պատմում են Ամանորին կատարվող հրաշքների մասին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 18-30-ը և հունվարի 3-7-ը  կներկայացվի «Բևեռային ճեպընթաց»բեմադրությունը, որի հիմքում ամերիկացի գրող Քրիս Վան Օլսբուրգի համանուն հեքիաթն է: Սա պատմություն այն մասին, որ պետք է միշտ հավատալ հրաշքներին, և դրանք կիրականանան: Ներկայացումը տարբեր արկածներով լի ճամփորդություն է հսկա բևեռային ճեպընթացով դեպի Ձմեռ պապիկի թագավորություն: Բեմադրությունը հարուստ է լուսային և անիմացիոն էֆեկտներով, ինչը ևս կարևոր է փոքրիկ հանդիսատեսին հեքիաթ տեղափոխելու համար:

ԳՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 28-ին և երեխաները, և մեծահասակները  կարող են դիտել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրված «Սառցե սիրտը» պայծառ, լուսավոր ու զարմանահրաշ ներկայացումը: Բեմադրությունը հագեցած է Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Օգտագործվել են Մայր թատրոնի նորոգված բեմերի բոլոր հնարավորությունները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 27-30-ը երեխաները կարող են դիտել «Գեղեցկուհին ու հրեշը» գունավոր և վառ մյուզիքլը, որի հերոսներն անչափ բարի են, գեղեցիկ, երազկոտ։ Նրանք հրաշալի երգում, պարում են` պատմելով,  թերևս, ամենառոմանտիկ պատմությունը գեղեցկուհու և հրեշի մասին: Բեմադրությունը հագեցած է անսպասելի, հետաքրքիր, շրջադարձային իրադարձություններով։ Այստեղ իրականություն են դառնում անհավատալին, անհավանականը, հաճախ նաև անհնարինը։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում. միայն թե չընկնի կախարդական վարդի վերջին թերթիկը:

Հ. Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

հունվարի 3-ին կներկայացվի «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ամանորյա տոնական ներկայացումը:  Այն պատմություն է շան և կատվի միջև ծագած վեճի, նրանց հաշտության և տոնական հրաշքի մասին:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դեկտեմբերի 20-ին փոքրիկները հնարավորություն կունենան դիտել «Հրաշք որոնելիս» բարի ներկայացումը: Հեքիաթի հերոսները կրկեսի դերասաններն են, որոնց տնօրենը հեռացնում է աշխատանքից հենց այն ժամանակ, երբ նրանք ամանորյա նոր ներկայացում են պատրաստում:
Տնօրենն ասում է, որ այսուհետև իրենց փոխարեն կրկեսում պետք է ելույթ ունենան ռոբոտներն ու այլմոլորակայինները, որոնք երեխաներին պետք է սովորեցնեն ջարդել-փշրել իրենց նոր խաղալիքները: Դերասանները շատ են
տխրում, բայց, ուրիշ ելք չունենալով, սկսում են հավաքել իրենց իրերը, որպեսզի հեռանան կրկեսից: Եվ հենց այդ ժամանակ հայտնվում է մի փոքրիկ տղա, ով ամբողջ սրտով հավատում է հրաշքների գոյությանն ու փոխում է իրադարձությունների ընթացքը:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոր ներկայացում է սպասվում: Դեկտեմբերի 25-28-ը և հոկտեմբերի 3-8-ը երեխաները կարող են դիտել «Արքայադուստրը և Վիշապը» բեմադրությունը։ Հեքիաթը գեղեցիկ արքայազնի մասին է, որը չար կախարդի կախարդանքի պատճառով վերածվում է վիշապի, բայց չի կորցնում իր բարությունն ու նվիրումը։ Նա առևանգում է հրաշալի արքայադստերը, սիրահարվում  նրան և ազատվում է կախարդանքից։

«Բոհեմ» թատրոնում կներկայացվի ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» երաժշտական կատակերգությունը: Բեմադրության մեջ հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա: Ներկայացումը «Բոհեմ»  թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին:

 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում  դեկտեմբերի 29-ին տեղի կունենա Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին»  հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը: Բարու և չարի հավերժական պայքարի մասին պատմող բեմադրությունը հարուստ է գեղեցիկ  դեկորներով,  յուրահատուկ բեմական լուծումներով` համեմված դասական երաժշտությամբ: Այս ներկայացման գլխավոր ասելիքն այն է, որ կյանքում ինչ էլ պատահի, միևնույն է, հաղթելու են սերն ու ընկերությունը։ Ներկայացումն ինտերակտիվ է, և փոքրիկները հնարավորություն ունեն «օգնելու» հերոսներին հաղթահարել փորձությունները։

 Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում դեկտեմբերի 24-ից փոքրիկները կարող են ծանոթանալ «Էլֆերի կախարդական դպրոցը»բեմադրությանը: Երկիր մոլորակից ոչ հեռու գտնվում է էլֆերի մոլորակը, որտեղ կախարդական դպրոցում սովորում են մեր հեքիաթի հերոսները՝ Էլլան, Բելլան, Պեպպեն և Ջուզեպպեն։ Դպրոցում ամանորյա իրարանցում է։ Բոլորն անհամբեր սպասում են դպրոցի տնօրեն Ձմեռ Պապիկին, որի հայտնվելուն ուզում է խանգարել նրա եղբայրը՝ ուսմասվար Կլաուսը:

 

Անժելա Համբարձումյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia