Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ են քամելեոնները փոխում իրենց գույնը

CULTURE

Մենք գիտենք, որ...

Քամելեոնը ընդունակ է փոխել իր գույնը, և դա կատարվում է շրջապատում աննկատ մնալու համար:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ քամելեոնը իր մաշկի գույնը փոխում է ոչ թե գիշատիչների կողմից աննկատ լինելու համար, այլ բազմաթիվ այլ պատճառներով: Ի դեպ, քնած ժամանակ քամելեոնը չի կարողանում կարգավորել իր գույնը և դառնում է գորշավուն: 

Քամելեոնը մողեսների ընտանիքին պատկանող սողուն է: Նրա մարմնի երկարությունը հասնում է 30 սմ–ի, ավելի խոշորները 50–60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3–5 սմ։ Գլուխն ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ Քամելեոնն ունի անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։ Միևնույն ժամանակ նա լրիվ խուլ է: Որսի ժամանակ քամելեոնը երկար նստում է ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որի ծայրին կա կպչուն նյութ։ Քամելեոնը կարող է «ճանաչել» և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում», այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լեզվով բռնելու համար շատ ծանր է լինում, նա այն միանգամից բռնում է բերանով։ Քամելեոնների՝ գույնը փոխելու հատկությունը հատուկ է նրանց բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասինը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունքում։ Ավելի կարևոր է գույնի փոփոխությունը որպես իր ցեղակիցների հետ հաղորդակցման միջոց, օրինակ՝ զուգընկեր գտնելու, իր տարածքը ցույց տալու և այլ նպատակներով:

Շրջապատին հարմարվելու համար քամելեոնի գույնը փոխելու մասին մոլորությունը շատ հին պատմություն ունի: Առաջին անգամ դրա մասին գրվել է մեր թվարկությունից առաջ 240 թվականին ոչ հանրահայտ և կարճ կյանք ունեցած հույն պատմիչ և կենսագիր Անտիգոն Կարստացու գրվածքներում: Նրանից մեկ դար առաջ հանրահայտ Արիստոտելը գրել էր, որ քամելեոնի գույն փոխելը կապված է վախի հետ, բայց, չգիտես ինչու, ավելի ընդունելի դարձավ Անտիգոնի կարծիքը այս հարցում: Վերածննդի ժամանակաշրջանում քամելեոնի գույնի՝ «շրջապատի ֆոնից» կախվածության վարկածը համարյա ամբողջությամբ մերժվել էր, բայց հայացքները աստիճանաբար փոխվեցին և ի վերջո հաստատվեց «շրջապատի ֆոնի» վարկածը: Հավանական է, որ դրա պատճառն այն է, որ քամելեոնը կարող է ժամերով անշարժ մնալ, և ստացվում է, որ նա թաքնվում է: Անգամ կարծիքներ են եղել, որ նա օդով է սնվում, քանի որ նրա միջատ որսալու պրոցեսը դժվար է նկատել:

Գույներով հաղորդակցվելու հատկությունը մարդիկ ևս ինչ–որ չափով ունեն: Օրինակ՝ կարմրելը, գունատվելը: Իհարկե, մարդկանց դեպքում ևս դա շրջապատի ֆոնին հարմարվել չէ, այլ հույզերի արտահայտություն է: Սակայն մեր իրականության մեջ շատ ավելի տարածված է ոչ այնքան կարմրելը, որքան հենց քամելեոնիզմը, այսինքն՝ ըստ իրավիճակի գույնն անընդհատ փոխելը: Վստահ չե՞ք, ուշադիր ձեր շուրջը նայեք...

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal