Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օպտիմալացում հանուն օպտիմալացման. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին կառավարության կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետևանքով օպտիմալացման վտանգի առաջ կանգնած նախարարությունների աշխատակիցներից շատերը բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ: Ինչպես գիտենք, կառավարությունը նախատեսում է մի շարք նախարարություններ միավորել՝ թիվը 18–ից հասցնելով 12–ի: 

Օպտիմալացման խնդիրը դարձել է Հայաստանյան քաղաքական կյանքի վերջին մի քանի տարիների նոու–հաուն: Յուրաքանչյուր իրեն հարգող կառավարություն, որպես նորարարական լուծում, առաջարկում  է գնալ օպտիմալացման՝ հղում անելով պետական ապարատի ուռճացվածության վրա: Սրան զուգահեռ տարբեր տարիների մենք տեսել ենք, թե ինչպես են ստեղծվել, միացվել ու անջատվել նախարարություններ՝ այս կամ այն քաղաքական խնդիրը լուծելու, այս կամ այն սուպերնախարարի հավակնությունները բավարարելու համար:

Այսինքն՝ մի կողմից կոնյուկտուրան եղել է գերակա, մյուս կողմից էլ կառավարման արդյունավետության հետ կապված ակնհայտ խնդիրներին փորձ է արվել գտնել հեշտ լուծում՝ օպտիմալացման տեսքով: Օպտիմալացում, սակայն, այն թափով, որով խոսվում էր, այդպես էլ չեղավ: Պատճառը ոչ այնքան ցանկության բացակայությունն էր, կամ դրա անհրաժեշտությունը բացառող հիմնավոր հիմքերի առկայությունը, այլ վախը՝ լեգիտիմության դեֆիցիտի պարագայում օպտիմալացմամբ սրել հանրային դժգոհությունը երկրում:

Հիմա, երբ իշխանության են եկել հանրային դժգոհության ալիքի վրա հեղափոխություն իրականացրածները, մյուս կողմից էլ լեգիտիմության դեֆիցիտ չկա, օպտիմալացման թեման կրկին դարձել է արդիական: Կառավարությունը օպտիմալացման մեջ տեսնում է մի կողմից բյուջեի ծախսերի խնայման, մյուս կողմից էլ կառավարության արդյունավետության բարձրացման բանալին:

Սակայն միայն լեգիտիմության հանգամանքի առկայությունը չի կարող լինել բավարար, որպեսզի այս գործընթացը ընթանա սահուն: Եվ այս իմաստով կա առնվազն երեք հստակ խնդիր: 

Առաջինը՝ օպտիմալացումն արվում  է առանց քաղաքական բովանդակության, իրար են միացվում գործառութային առումով տարբեր նախարարություններ, միաժամանակ չի սահմանվում միացվող կամ անջատվող նախարարությունների ոլորտային քաղաքականությունը: Օրինակ՝ մշակույթի նախարարության դեպքում, անկախ դրա կարգավիճակից, առավել էական է, թե ինչպիսին է այդ նախարարության մշակութային քաղաքականությունը, այն կա՞, թե՞ ոչ: Եթե այն կա, ապա այդ նախարարությունը թե առանձին, թե մեկ այլ նախարարությունում թեկուզև վարչության մակարդակով ունի ֆունկցիոնալություն:

Երկրորդ՝ երկրում առնվազն այս պահի դրությամբ տնտեսական շոշափելի դրական տեղաշարժեր չկան, հետևաբար անհայտ է, թե ինչպես են օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձողները աշխատանք գտնելու: Հիմնավորումն այն է, որ պետական ապարատում շատերի աշխատանքն արդյունավետ չէ, շատերը պարզապես ժամանակ են սպանում և «շարիկ» գլորում: Այս հիմնավորումը բավականին իրատեսական է: Խնդիրը, սակայն, այն է, որ այս մարդկանց պետական ապարատից դուրս թողնելով՝ պետությունը չի դադարում նրանց համար սոցիալական պատասխանատվություն կրել, ընդ որում՝ արդեն իսկ մի քանի անգամ ավելի պատասխանատվություն: Եթե այս խնդրի լուծման բանալին լինելու է՝ «շատ աշխատեք ինքներդ ձեր վրա ու փորձեք աշխատանք գտնել, իսկ մենք բյուջեն չենք թալանի» մոտեցումը, որ քանիցս հնչեցվել է իշխանության ու Փաշինյանի կողմից, ապա գործ ենք ունենալու սոցիալական հերթական, թեկուզև այս պահին ոչ տեսանելի դժգոհության հետ:

Հայաստանի տնտեսությունը դեռևս պատրաստ չէ նեոլիբերալ խաղի կանոններին, ու պետությունը, ուզած, թե չուզած, ունի սոցիալական ուղիղ պատասխանատվության բեռ: Երրորդ՝ հայտարարվել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս թեզն, ընդ որում, այնքան է շրջանառվել, որ խեղաթյուրվել է դրա բուն իմաստը՝ ներկայացուցչական ժողովրդավարությունը: Հեղափոխական այս մոտեցումը, հեղափոխության բերած մեկ այլ տենդենցի՝ ցանկացած բողոքի միտինգայնացման հետ մեկտեղ լուրջ վտանգ ունի հասարակության և իշխանության ցանկացած շահերի բախում բերել փողոցային պայքարի դաշտ: Հատկապես, որ իշխանությունները ծուլանում են որևէ որոշում ընդունելուց առաջ ապահովել դրա հանրային իրազեկման ու քննարկման բաղադրիչները, ու առաջնորդվում են այն հանգամանքով, որ մի կողմից իրենք լեգիտիմ են, մյուս կողմից՝ ժողովրդի իշխանությունն են, հետևաբար ժողովրդի ու իշխանության միջև տարընթերցում լինել չի կարող: 

Սրանք ընդամենը տեսանելի մասն են այն բարդությունների, որ ունի օպտիմալացման պրոցեսը հատկապես ներկայիս մատուցմամբ: Վստահաբար ռիսկերն ավելի շատ են, քան թվարկվածները: Ընդհանուր առմամբ, սակայն, ակնհայտ է այն ինքնանպատակությունը, որ դրված է օպտիմալացման պրոցեսի հիմքում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer