Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով. փաստաբանական խումբ

POLITICS

Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Վերոհիշյալի կապակցությամբ Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով:

«Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը: Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:

 ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել, որ Սամվել Մայրապետյանն անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը, և այդ ընթացքում նրա պաշտպանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց՝ անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:


ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլև արել է դա՝ իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինքն՝ պաշտպանական թիմը, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները, նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:

Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը)՝ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք է կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին:

Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված: Հասկանալի չէ նաև թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում: Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձերբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ: Դա ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ «պատշաճ ջանասիրության» կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։

Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս: Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ: Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»,- ասվում է Սամվել Մայրապետյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ:


ՀՔԾ կողմից Սամվել Մայրապետյանի պաշտպաններին ուղարկված գրությունը՝ ստորև: 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia