Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ միայն հնդիկներ, այլև ֆիլիպինցիներ, պակիստանցիներ. կանոնակարգման երեք բաղադրիչ

SOCIETY

Past.am

Հնդիկների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքի դեմ ուղղված ստորագրահավաքը մեծ աղմուկի առիթ դարձավ: Ստորագրահավաքով դժգոհություն էր հնչում այն մասին, որ հնդիկների, պակիստանցիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, ինչի շնորհիվ նրանք ազատ մուտք ունեն Հայաստան: Ընդգծվել էր նաև, որ նրանք էժան աշխատուժ են և կէժանացնեն ՀՀ-ում առանց այդ էլ էժան աշխատուժը, հայերին դուրս կմղեն և կգրավեն աշխատաշուկան: Մի կողմ թողնելով վերոնշյալ բողոքի բնույթը, հարցի էմոցիոնալ կողմը, ռասսայական խտրականության հանգամանքը՝ ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ զրուցեցինք ընդհանուր միգրացիոն քաղաքականության խնդրի մասին: Ըստ մեր զրուցակցի, այս հարցերը տեղավորվում են միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության տրամաբանության մեջ:

«Մենք մոնոէթնիկ ազգ ենք: Այդպիսի պետություն է նաև Նորվեգիան: Այլ պետությունները բավականին բազմազգ են: Այսօրվանից պետք է արդեն իսկ մշակել միգրացիոն հստակ քաղաքականություն: Որովհետև եթե մենք տնտեսական նորմալ քաղաքականություն, տնտեսական աճ ունենանք, մեզ,այսպես,թե այնպես,անհրաժեշտ է լինելու աշխատուժ: Ուղղակի պետք է հասկանալ, թե ո՞ր ոլորտներում և որքա՞ն: Այդ ամենը պետք է կանոնակարգված լինի: Այսինքն՝ պետք է կանոնակարգել այնպես, որ հախուռն չգան, ու հետո խնդիրներ առաջանան: Բացի այդ, աշխատողները պետք է գրանցված լինեն, օրինական դաշտում պետք է լինեն: Հենց այսօրվանից պետք է այդ ամենը կազմակերպվի: Եթե այդ բոլոր գործընթացները ճիշտ կառավարվեն, ապա ներհոսքից վախենալ պետք չէ»,-past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մարկոսյանը՝ նշելով, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում աշխատող ձեռքերի բավականին պակաս ունենք:

«Կարելի է կանոնակարգված կերպով այդ աշխատուժն ուղղել գյուղատնտեսության ոլորտ: Այսօրվա դրությամբ գոնե կարելի է այդ ոլորտից սկսել: Այդուհանդերձ,  կոնկրետ, հստակ պետք է իմանալ, որտե՞ղ և ի՞նչ պահանջարկ ունենք այսօր, և ո՞ր ոլորտներում է, որ տեղացի աշխատուժը չի լրացնում անհրաժեշտ քանակը: Այս ամենը տեղավորվում է միգրացիոն քաղաքականության մեջ, որը պետք է մշակվի: 95 տոկոս էթնոս է ապրում մեզ մոտ, մենք մոնոէթնիկ երկիր ենք, օտարերկրացիների հետ ապրելու մշակույթը մեզ այդքան էլ ծանոթ չէ: Բայց աշխարհի բոլոր երկրները առնչվում են այդ հարցի հետ և կարողացել են կարգավորել այդ քաղաքականությունը: Միայն պետք է հստակ իմանալ, թե ովքե՞ր են գալիս, ի՞նչ են անում այստեղ և մենք իրենցից տնտեսական ի՞նչ օգուտ կարող ենք ստանալ: Եթե այդ երեք բաղադրիչները նորմալ համադրենք, ապա պետք չէ վախենալ այդ ներհոսքից: Պետք է պարզապես նորմալ կառավարել այդ գործընթացները՝ սկսած իրենց մուտքից մինչև երկարաժամկետ կեցություն: Եթե պետք է երկարատև մնան, նաև հայերենի դասընթացներ պետք է անցնեն, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում է: Եթե կեցության իրավունք պետք է ստանան, դա ևս պետք է կարգավորվի: Մեծ հաշվով՝ մենք պետք է սկսենք նորմալ միգրացիոն քաղաքականություն վարել, ինչպես բոլոր երկրները: Պետք է կառուցենք այդ համակարգը և չվախենանք օտարերկրացիների մուտքից»:

Նշենք, որ Միգրացիոն պետական ծառայության տվյալները ևս ցույց են տալիս, որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների դեպի Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Եթե 2015-ին նրանց մուտքը 3951 է եղել, ելք՝ 3899, ապա միայն 2018 թ. առաջին կիսամյակին Հայաստան եկել է 10 237, մեկնել՝ 9122 հնդիկ:

Արտակ Մարկոսյանի խոսքով, ներկայացված տվյալները պատահական չեն:

 «Որքանով ես եմ տեղյակ, Դուբայից, Հնդկաստանից այստեղ են եկել գործարարներ և սկսել են տարբեր ոլորտներում բիզնեսներ գնել: Ձեռք են բերում և՛ գյուղատնտեսական հողեր, և՛ ռեստորաններ, և՛ ավտոլվացման կետեր: Մանր ու միջին բիզնեսներ են ձեռք բերում: Կարծում եմ՝ նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ միանգամից շատացավ իրենց ներհոսքը: Արդեն նաև իրենց հայրենակիցներին են բերում, բայց այստեղ խնդիրներ կան: Մի քանի ամիս առաջ արձանագրվեց դեպք, ըստ որի՝ հնդիկի պատկանող ռեստորաններից մեկում թրաֆիքինգի դեպք էր եղել: Պետք է բացառենք այսպիսի դեպքերը, պետք է կանոնակարգենք բոլորի մուտքը: Միգրացիոն պետական ծառայությւոնը պետք է սկսի զբաղվել այդ հարցերով, որն իրենց գործառույթն է: Պետք չէ վախենալ ներհոսքից, պարզապես պետք է իմանալ, թե ով է գալիս, ինչ է անում, ինչ օգուտ ենք մենք դրանից ստանում: Մինչ այս նման անհրաժեշտություն չի եղել, որովհետև օտարերկրացիների աշխատողների նման ներհոսք մենք մինչ այս չենք ունեցել: Նշեմ նաև, որ Հնդկաստանն ունի աշխատուժի շատ մեծ ավելցուկ, բայց պետք է հասկանանք, կանոնակարգենք, որ միայն ցածրակարգ մասնագետներ չընդունենք այստեղ»,-ասաց նա:

Արտակ Մարկոսյանը շեշտեց, որ բացի հնդիկներից, Հայաստան են գալիս նաև պակիստանցիներ և ֆիլիպինցիներ:

 Աննա Բադալյան

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023