Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ են դժգոհում ապահովագրական ընկերությունները և արդյո՞ք վնասաբերության ցուցանիշներն անհանգստացնող են

INTERVIEW

Past.am

Վերջին շրջանում ապահովագրական ընկերություններից ստացվող բողոքները շատացել են: Հիմնական խնդիրը ընկերությունների շահութաբերության նվազմանն է վերաբերում: Ապահովագրական ընկերությունները պնդում են, որ վթարների թվի ավելացմանը զուգահեռ նվազել են իրենց եկամուտները, ինչը թույլ չի տալիս, որ առավել արդյունավետ ծառայություն իրականացնեն:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո որևէ ապահովագրական ընկերություն դեռևս չի փակվել: Սա խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, ոլորտը շարունակում է շահութաբեր համարվել:  Ինչ վերաբերում է վերջին երկու տարիների վնասաբերության աճին, ապա, իսկապես, այդ ցուցանիշներն աճել են, սակայն դեռևս գտնվում են կանխատեսելիության միջավայրում:

«Վնասաբերությունը մոտ 73 % է, որը մասամբ պայմանավորված է հատուցումների որակի բարելավմամբ, որոշ մասով էլ պայմանավորված է նաև դեպքերի քանակի, անկարգապահության աճով, ինչը, կարծում եմ, առաջիկա ամիսների ընթացքում կկարգավորվի: Պետք է նշեմ, որ ներկայիս վնասաբերությունը գտնվում է կանխատեսելի միջակայքում  և չի գերազանցում 75 %-ի շեմը»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Բյուրոյի գործադիր տնօրենը նշեց նաև, որ վնասաբերության 75% շեմն ի սկզբանե նախատեսված է եղել, որպես հատուցումների ենթակա չափ: Այսինքն, հատուցումների մակարդակն առայժմ գնտվում է այն միջակայքում, որը համակարգի ներդրման ժամանակ կանխատեսվել էր: Ինչ վերաբերում է երթևեկությանը մասնակցող անպարտաճանաչ վարորդների թվաքանակի աճին, ապա սա ևս լուրջ խնդիր է, որն էլ իր հերթին է իրավիճակը բարդացնում: Իսկ ապահովագրական ընկերությունների կողմից հնչեցվող բողոքները պայմանավորված են նախորդ ժամանակահատվածի հետ համեմատության ցուցանիշներով:

«Ընկերությունները ցուցանիշները համեմատում են 2014, 15, 16 թվականների հետ: Այս առումով վնասաբերության ցուցանիշն աճել է, բայց, միևնույն է, գտնվում է ներկայիս սակագնի համար նախատեսված վնասաբերության շրջանակներում, ինչը նորմալ է»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Ի դեպ, անցյալ տարվանից քննարկումներ են սկսվել ծառայությունների գների վերանայման մասով: Սակայն, խոսքը ոչ թե սակագները բարձրացնելուն կամ իջեցնելուն է վերաբերում, այլ ազատականացմանը: Եվ եթե ներկայում բյուրոն է սահմանում սակագները, ապա հետագայում որոշակի մեթոդաբանություն կիրառելով՝ կսահմանի միայն ծառայությունների համար վճարվելիք գումարի վերին և ստորին շեմերը:

«Գների ազատականացման ժամանակ բյուրոն կսահմանի վերին և ստորին շեմերը՝ սպառողների և տնտեսվարողների տեսանկյունից ելնելով: Իսկ այդ շրջանակներում ընկերությունները ինքնուրույն կսահմանեն իրենց ծառայությունների գումարը»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Սպառողների համար նույնպես ընկերությունների միջև ընտրություն կատարելը հեշտացել է, քանի որ ապահովագրական ծառայությունների որակի մասին սեփական ուսումնասիրություն իրականացնելու և սեփական պահանջներին համապատասխան ընտրություն կատարելու համար նրանք կարող են ապահովագրական հատուցումների ընդհանուր և առանձնացված ցուցանիշների վերլուծությունից օգտվել:

«Վերջին երկու տարիների ընթացքում ապահովագրական հատուցումների ընդհանուր քանակի 30-40 % աճ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ հատուցումների որակն էապես բարելավվել է: Երկրորդ, մենք ներդրել ենք ուղիղ հատուցումների համակարգ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հաճախորդ գործ ունի իր ապահովագրական ընկերության հետ: Եվ, համապատասխանաբար, այդ մրցակցության պայմաններում հաճախորդներն ինքնուրույն են որոշում, թե որ ընկերության կողմից մատուցվող ծառայության որակն է իրենց համար ավելի նախընտրելի»,- ասաց Վ. Ավետիսյանը:  

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal