Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետտոնական խումհա՞ր, թե՞ ստեղծագործական ճգնաժամ. իշխանության լռությունը

ANALYSIS

Past.am

Նախքան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, ըստ էության,ողջ հետհեղափոխական շրջանում իշխանության ներկայացուցիչները առիթ-անառիթ հայտարարում էին, որ մինչև տեղի չունենան արտահերթ ընտրություններ ու իշխանությունը չամբողջանա իրենց ձեռքում, հնարավոր չի լինի սպասելի բեկումնային փոփոխությունների, այդ թվում՝ներդրումների: Ոմանք նույնիսկ հայտարարում էին, թե ներդրողները սպասում են ԱԺ ընտրություններին, ոմանք էլ պնդում էին, որ ԱԺ ընտրություններին անհամբեր սպասում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որպեսզի ակտիվացնեն Հայաստանի բնակֆոնդն ու դեմոգրաֆիան:

Ազգային ժողովի ընտրություններից հետո ակտիվացել են միայն այն ռեստորաններն ու ակումբները, որտեղ իշխանությունները նշում են իրենց հաղթանակները, տարեդարձներն ու ամանորյա «կորպորատիվները», իսկ բնակֆոնդի և դեմոգրաֆիայի մասով ակտիվացել է Հնդկաստանը, ցավոք, սակայն, ոչ թե տեղի հայ համայնքի, այլ Հնդկաստանից Հայաստան անհասկանալի նպատակով եկող ու էժան աշխատուժի վերածվող մարդկանց տեսքով:

Այն, որ ներդրողները Ազգային ժողովի ընտրություններին չէ, որ սպասում էին, ինչպես որ այդ ընտրություններին չէին սպասում սփյուռքահայերը, պարզ էր ի սկզբանե, երբ արվում էին այդ անտրամաբանական հայտարարությունները: Ուստի մեղադրել նոր իշխանություններին կարելի էր ու պետք էր այն ժամանակ, երբ արվում էին այդ անհիմն հայտարարությունները, ոչ թե հիմա, երբ այդ հայտարարություններում հնչեցվածը որևէ կերպ իրականություն չի դառնում:

Խնդիրը, սակայն, այն է, որ հետընտրական ու տոնական ժամանակահատվածները, որոնք  ինչ-ինչ հանգամանքներով համընկան միմյանց հետ, անցյալում թողեցին ոչ միայն անցնող տարին, այլև այդ տարվա ողջ հեղափոխական աժիոտաժն ու ռիթմը: Մի կողմից ընտրությունների արդյունքներով, մեկ այլ կողմից Ամանորյա տոներով իշխանությունն իր համար ամփոփեց հագեցած ու դրամատիկ տարին ու 2019թ. թևակոխեց այդ ամենը այնպես ամփոփած ու մարսած, որ հեղափոխության շունչը որևէ կերպ չի նկատվում տարվա առաջին տասըօրերին: Գուցե այդ շունչը բթացել է Ամանորյա խումհարի հետևանքով, գուցե կան ավելի հիմնավոր, քաղաքական պատճառներ: Օրինակ,պատճառներից մեկը կարող է լինել այն, որ տարիներ շարունակ սեփական քաղաքական ակտիվությունը բացառապես հակադրման վրա կառուցած, իսկ անցնող տարում  հակադրման հիմնական սուբյեկտին հաղթած ուժը, այժմ վերցնելով իշխանության ամբողջական փաթեթն ու չունենալով այլևս հակադրման որևէ կետ, կանգնած է ստեղծագործական ճգնաժամի առաջ, ճգնաժամ, որը ոչ միայն քաղաքական, այլև էքզիստենցիալ երանգներ ունի: Օբյեկտիվորեն դժվար է մեղադրել հակադրման վրա ողջ կենսագրությունը կառուցած մարդկանց ստեղծագործելու հետ խնդիրներ ունենալու համար, ինչպես, օրինակ, դժվար է մեղադրել քանդող հենակետային կիսապաշտպանին փլեյմեյքերի պարտականությունները վատ կատարելու համար: Պարզապես տարբերությունն այն է, որ քանդող հենակետայինն է ցանկացել խաղալ փլեյմեյքերի տեղում և այդ ցանկությունն ամրագրել է երկարատև պայքարի արդյունքում:

Օբյեկտիվորեն կարելի է հասկանալ նաև այն, որ երբ տարիներ շարունակ իշխանափոխությունը հռչակվում էր ընդդիմության հիմնական առաքելու, այդպես էլ չէին սահմանվում այդ առաքելության իրականացմանը հաջորդող քայլերը, ինչի արդյունքում այդքան սպաված իշխանափոխությունը ընկալվում էր ոչ թե միջոց, այլ նպատակ: Իշխանափոխության հաջողումը, փաստացի, իրականացնում է տարիներ շարունակ փայփայված նպատակը, միաժամանակ հետոյի, ապագայի անելիքի հարցը առկախելով օդում, ստեղծելով քաղաքական վակուում: Այդ վակուումը լցնելուն հայաստանյան ընդդիմությունը չի պատրաստվել տարիներ շարունակ, ու կարծես հիմա, երբ ընդդիմությունն արդեն իշխանություն է, այդ վակուումը լցնելուն ևս պատրաստ չեն: Տարբերություն ամեն դեպքում կա, այդ տարբերությունը կայանում է ընդդիմության և իշխանության գործառույթների ու պատասխանատվության բեռի միջև ակնհայտ էական տարբերությամբ:

Լևոն Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal