Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցմահ դատապարտյալները, տուժողների իրավունքներն ու մութ գործերի վերանայման անհրաժեշտությունը

Past.am

Թեև ցմահ դատապարտյալների հարցը քննարկվեց մասնավորապես համաներման նախագծի շրջանակներում, այդուհանդերձ, այս օրերին հայտնի մեկ գործով հարցն ավելի սուր բնույթ է ստացել: Փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ զրույցում ցմահ դատապարտյալների  հարցը դիտարկել ենք ընդհանուր համատեքստում՝ չառանձնացնելով գործերն ու հաշվի առնելով հետագայում ներման, պայմանական վաղաժամկետ ինստիտուտի կիրառման վերաբերյալ հնարավոր այն արձագանքները, ինչպիսին հիմա են:

past.am-ի հետ զրույցում փաստաբանը նախ նշեց, որ պետական քաղաքականության վերանայման խնդիր կա:

«Մեզ մոտ տասնամյակներ շարունակ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը կենտրոնացած է եղել բացառապես պատժիչ քաղաքականություն վարելու ուղղությամբ: Ոչ միայն ցմահ, այլև ընդհանրապես դատապարտյալների նկատմամբ այդ քաղաքականությունն է եղել: Վերջին օրերին շատ ավելի հուզական արձագանքներ է ստանում հատկապես ցմահ դատապարտյալների հետ կապված իրավիճակի փոփոխությունը, երբ պետությունն իրականացնում է մի գործառույթ, որը կոչվում է ներման ինստիտուտի իրականացում: Պետությունը շատ ջանքեր պետք է գործադրի, որ հասարակության գիտակցության մեջ արմատավորվի այն, որ անձը, եթե անգամ ցմահ է դատապարտվել, երկրորդ հնարավորություն պետք է ստանա. բնականաբար, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքեր, ինչպես, օրինակ, օրենքով սահմանված առնվազն 20 տարի պատիժը կրելը: Թեև ներման մասին օրենքով այդ առումով 2-3 սահմանափակում է նախատեսված, բայց նաև դրանք հաշվի առնելու դեպքում պետք է որոշում կայացնել»,-ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, երբ երևույթի մասին մակերեսորեն անգամ ծանոթ չլինելով՝ մարդիկ նաև ոչ կոռեկտ արտահայտություններ են անում:

«Դրա հետևանքով ընդհանուր մթնոլորտ է ձևավորվում, ինչը նույն տրամաբանությամբ տարածվելու է մյուս դատապարտյալների վրա: Հարցն անձի մեջ չէ, ցմահ դատապարտյալներից ով էլ լիներ, որը ներման ինստիտուտից պետք է օգտվեր, նույն արձագանքը պետք է ստանար հասարակության կողմից, ինչն անընդունելի է»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե պատիժը կրելուց հետո տարիներ անց համապատասխան մարմինը հանգել է եզրակացության, որ անձը կարող է  վերադառնալ հասարակություն, ուրեմն՝ պետք է վերադառնա, և դա չպետք է քննարկվի ու ատելության քարոզ դառնա:

Դիտարկմանը, թե, օրինակ՝ մինչև ներում կիրառելը պետությունը, համապատասխան մարմիններն արդյոք չպե՞տք է իրականացրած լինեն այն անհրաժեշտ փուլերը, որ հասարակության ընկալումն էլ հասկանալի լինի, տուժողներն էլ ինչ-որ չափով ընդունեն որոշումը, Ա. Պապիկյանը պատասխանեց. «Իհարկե: Ամենակարևոր խնդիրը, թերևս, տուժողների իրավունքների պաշտպանված լինելն է: Սա չափազանց նուրբ հարց է, որի պատասխանատվությունը կրում է պետությունը: Այս հարցերը լուծելու համար հատկապես հիմա նախ անհրաժեշտ էր, որ այն գործերը, որոնք հնարավոր էր վերանայել, վերանայվեին: Դրա համար լավագույն լուծումը թերևս անցումային արդարադատությունը կարող էր լինել: Ես կասկած չունեմ, որ 90-ականներին և 2000-ականների սկզբին քննված բազմաթիվ գործեր մութ անկյուններ ունեն: Այդ իսկ պատճառով պետք է վերանայումներ կատարվեն, և եթե օբյեկտիվորեն այլ հանգամանքեր ի հայտ գային, ապա դրանք կարող էին որոշակիորեն լուծում տալ տուժողների իրավունքների պաշտպանության առումով: Բացի այդ, կան չբավարարված քաղաքացիական հայցեր: Այսինքն՝ ավելի քան քսան տարի տուժողների իրավունքները դեռևս վերականգնված չեն: Պետության կողմից դրսևորման բազմաթիվ քայլեր կարող են լինել, որոնց համաձայն նաև տուժողների իրավունքները պաշտպանված կլինեն: Կարող է լինել նաև իրավիճակ, երբ տուժողի իրավունքը վերականգնելու համար պետության ձեռնարկած միջոցառումները բավական չլինեն: Այստեղ արդեն հանցանք կատարած անձի վերաբերմունքը պետք է արտահայտվի: Այդ առումով շատ կարևոր է, որ առնվազն հիմա սեղմ ժամկետում սկսեր գործել այդ անցումային արդարադատությունը: Մենք միգուցե դրա միջոցով կկարողանայինք ունենալ բոլոր հարցերի պատասխանները»:

Նա շեշտեց, որ արդեն ամիսներ շարունակ են բարձրաձայնում այն մասին, որ անցումային արդարադատության խնդիրը լուծված չէ. «Հիմա առաջին քայլերն անելու փորձ է արվում և որքան էլ շատերի կողմից սվիններով ընդունվի, այդ ամենը չպետք է հանգեցնի նրան, որ այդ նախաձեռնությունը դարձյալ թաղվի խորը դարակի մեջ: Պետությունը պետք է բազմաթիվ ճակատներով աշխատանք տանի՝ մի կողմից իրականացնի իր հիմնական գործառույթը մարդասիրության առումով, մյուս կողմից՝ հասարակության համար այնպիսի թափանցիկ քաղաքականություն վարի, որ յուրաքանչյուր գործողություն նրանց համար ընկալելի լինի: Պետք է հաշվի առնվեն ինչպես տուժողի իրավունքները, այնպես էլ 20 կամ ավելի տարիներ պատիժ կրող անձանց հնարավորություն տալու իրավունքի ապահովումը»:

Աննա Բադալյան

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded