Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդարադատությունը փակուղու առաջ. Ենոքյանի վտանգավոր նախադեպը

ANALYSIS

Past.am

Արդեն օրեր շարունակ ֆեյսբուքյան հարթակում ակտիվ և ագրեսիվ քննարկումներ են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հնարավոր ներման հետ կապված: Թեմային քիչ թե շատ ծանոթները արդեն գիտեն խնդրի բոլոր մանրամասները, ուստի հարկ չենք համարում հերթական անգամ ներկայացնել այդ ողբերգական դեպքերը: Հատկապես, որ խնդիրն այս դեպքում ոչ այնքան վերաբերում է խնդրի ոբղերգականությանը, այլ Հայաստանի` առանց այդ էլ փխրուն արդարադատության համակարգին: Սակայն նախքան արդարադատության համակարգի խնդրին անցնելը մի քանի արձանագրում:

Մհեր Ենոքյանն իսկապես ուժեղ մարդ է: Մարդու ամենասուր բնազդը ՝ ինքնապահպանման բնազդը, նրա մոտ զարգացած է ավելի քան: 20 տարուց ավելի ցմահ բանտարկության մեջ Մհեր Ենոքյանը ոչ միայն չի հանձնվել, այլև իր համար ստեղծել է այնպիսի մեդիակերպար, որ եթե նրան նույնիսկ ներում էլ չշնորհեն, ապա բանտում նա այլևս չի կոտրվելու: Նրա՝ ազատության համար պայքարը բնական ու հասկանալի է: Սա, իհարկե, չի նշանակում թե նա անմեղ է, կամ հանցագործ չէ:

Ոչ պակաս քննարկման թեմա է նաև նրա մեդիակերպարի ճարտարապետը ՝ Զարուհի Մեջլումյանը: Շատերը պնդում են, թե նա սիրուց դրդված է փորձում Մհերի ազատությանը հասնել ՝ դա համարելով զազրելի արարք: Կներեք, իհարկե, բայց սերը արդարադատության համակարգ չէ ու այն հանգամանքը, որ տիկին Մեջլումյանը իր սիրած էակի համար անում է այսքան բան, ավելի քան տրամաբանական է հենց սիրո կոնտեքստում: Ինչը, իհարկե, չի նշանակում, թե Մեջլումյանը, ըստ օդում կախված լուրերի, հիմա չի չարաշահում իր պաշտոնական դիրքը:

Իսկ այս հարցի ամենացավոտ կողմերից մեկն էլ այն է, որ Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողների, ընդհանրապես տուժող կողմի դեմ իրականացվում է ուժեղ մեդիաարշավ ու, նույն այդ օդում կախված լուրերի համաձայն, դրանում իրենց մասնակցությունն ունեն կոնկրետ պետական գերատեսչություններ:

Սակայն, այսքանով հանդերձ, խնդիրը այլ տեղում է, այնտեղ, որտեղից սկսեցինք ՝ արդարադատությունից:

Մարդկային զգացմունքները, մեդիադաշտի առաջնահերթութունները, հասարակության խղճի խայթը, գեղեցիկ պատմվածքները, բանտում ստացած դիպլոմները, սոցցանցերում անիմաստ քվեարկությունները որևէ կապ չունեն արդարադատության հետ: Հասկանալի է, որ այս պատմության երկու կողմերում էլ կանգնած են մարդկային ողբերգություններ, հասկանալի է, որ ողբերգության կողմերից մեկը հաջողել է ինչ-ինչ ճանապարհներով շահեկան դիրքեր գրավել հասարակական ընկալումներում, հասկանալի է տիկին Մեջլումյանի սիրո հանգամանքն այս գործում: Բազմաթիվ բաներ հասկանալի են: Բայց այս ամենը որևէ կապ չունի արդարադատության հետ:

Այստեղ արդեն գալիս ենք խնդրի քաղաքական կողմին: Ենթադրվում է, որ հենց այս կետում նույն Ենոքյանի երկրպագուները պիտի հարցնեն ՝ իսկ արդյո՞ք արդարադատության համակարգը վստահելի էր նախորդ տարիներին: Սա նրանց ու ընդհանրապես ներկայիս իշխանության հիմնական հակափաստարկն է, որը նրանք կիրառում են անխնա, նույնիսկ կառավարության աշխատակազմի որոշ պաշտոնյաների հասցեին հնչող փաստարկված քննադատության դեպքում:

Այն, որ նախկինում արդարադատության համակարգը վատն էր, չի նշանակում, թե հիմա կարելի է անել ամեն ինչ ու ներկայացնել որպես լավ: Ավելին, երբ չի արվել դատական խորքային ռեֆորմ ու փաստացի ներման-չներման հարցերը հայտնվել են քաղաքական հայեցողականության տակ, ինչպես եղավ Ծռերի դեպքում: Իմիջայլոց, զինված գործողություն պլանավորող, սակայն ոչ մի ոստիկան չսպանած Նորքի խմբի տղաները դեռևս անազատության մեջ են, ի տարբերություն Ծռերի, երևի այն պատճառով, որ բավարար չափով քաղաքական փաթեթավորում չէին կարողանում հաղորդել իրենց արարքներին:

Հայաստանի փխրուն արդարադատության համակարգը չի կարող տուրք տալ մեդիայի ու առավել ևս սոցցանցերի ձևավորած առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ մեդիաները ու այդ առաջնահերթության սուբյեկտները եղել են հեղափոխության կամ նախահեղափոխության «հերոսները»:

Լևոն Մարգարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal