Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին

ANALYSIS

Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ–ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ: Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլև ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:

Իրավիճակը դեռևս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ–ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին: 

Մեծ հաշվով, անշուշտ, ԱԺ–ն շատ բան չի որոշում: ԱԺ–ի հանդեպ հասարակությունը նույնպես առանձնապես սպասումներով լցված չէ, ու իշխանության կոլեկտիվ պատասխանատվությունը հասարակական ընկալումներում անձնավորված է Փաշինյանի դեմքով: Սակայն կա մի անլուծելի խնդիր՝ ԱԺ նիստերը լուսաբանվում ու հեռարձակվում են ուղիղ եթերով: Ասել է թե, եթե ԱԺ–ում իշխանական խմբակցությունը շարունակելու է նույն վարքը դրսևորել, և այդ ամենն էլ հեռարձակվելու է ուղիղ եթերով, դառնալու է ինֆորմացիոն հոսքի հիմնական թեման, ապա հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանի հեղինակությունը կսկսի չբավարարել «լեզվական վրիպակները» կոծկելու համար: 

Փաստացի ստացվում է, որ ԱԺ–ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին: Խորհրդարանական ընդդիմության արմատական թևն՝ ի դեմս ԼՀԿ–ի կամ նախկին իշխանության հետ առնչվող տարբեր սուբյեկտների, ԱԺ–ից դուրս ակտիվորեն հետևում են իշխանության խորհրդարանական բացթողումներին՝ կրկին ուղիղ եթերի ռեժիմով: Եվ չի փրկում նույնիսկ 70 տոկոսի հանգամանքը, որովհետև դրանք Փաշինյանի տոկոսներն են: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կան նախատեսված գործիքակազմեր իրավիճակը շտկելու համար: Կա խմբակցության ղեկավարի, քարտուղարի հաստիք, կան հանձնաժողովի նախագահների հաստիքներ, շուտով կլինեն նաև հանձնաժողովային փորձագետներ: Սրանք կարևորագույն գործիքներ են խմբակցության աշխատանքը համակարգելու համար: Սակայն խնդիրը մեծ հաշվով կրկին Փաշինյանի դաշտում է: Որպես թիմի ղեկավար՝ նա պետք է տա այն ուղենիշերը, որոնք իր խմբակցության բազմաքանակ կազմի շարքերում կմտցնեն կարգապահություն ու համակարգվածություն: Այլապես կարող  է ստացվել, որ այդ բազմաքանակ խմբակցությունը ոչ միայն Փաշինյանի հաշվին հայտնվեց խորհրդարանում, այլև շարունակում է նույն այդ խորհրդարանում «վրիպել» կրկին Փաշինյանի հաշվին: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia