Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գործող իշխանությունը կունենա շատ մեծ խնդիրներ, եթե...

INTERVIEW

Ընտրություններից հետո գրեթե բոլոր երկրներում ժամանակն ամեն դեպքում «սեղմվում» է հաղթանակ տարած ուժի շուրջ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այդ առումով ևս բացառություն չէ:

«Առհասարակ հաղթանակ տարած ուժերն ավելի մեծ պատասխանատվություն են կրում հասարակության առաջ, քան ունեցել են նախկինում, երբ եղել են ոչ իշխանական կամ ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժեր: Նույնը այս պարագայում վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին: Եթե մինչև ԱԺ ընտրությունները հասարակության մեծ մասը Նիկոլ Փաշինյանի կառավարության բացթողումներին ու սխալներին ըմբռնումով էր մոտենում, և շատ դեպքերում ասում էր՝ եկե՛ք ժամանակ տանք, իսկ Ն. Փաշինյանն անընդհատ խորհրդարանական որոշ ուժերի մեղադրում էր հակահեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ, հիմա այդ վտանգը չկա: Հիմա ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է: Հայաստանի նման փոքրիկ և քիչ բնակչություն ունեցող երկրում ակտիվ բարեփոխումներ կազմակերպելն այդքան էլ մեծ խնդիր չպետք է լինի: Եթե բարեփոխումները շատ արագ տեղի չունեցան, և հասարակությունն իր մաշկի վրա չզգաց այդ բարեփոխումների արդյունքները, ապա գործող իշխանությունները կունենան շատ մեծ խնդիրներ»,–մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ 9 ամիսն այդքան էլ քիչ ժամանակ չէ:

«Ըստ էության, իշխանությունը հասարակության պահանջներն իրագործելու համար արդեն պետք է մտածի կոնկրետ լուրջ քայլեր ձեռնարկելու մասին: Գործող իշխանությունները տեսան, թե հասարակությունն ինչպես արձագանքեց Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրման փորձերին: Հասարակությունը նաև թավշյա հեղափոխության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելով՝ իր պատասխանը տվեց Սերժ Սարգսյանին, որը տասը տարիների ընթացքում չկատարեց իր խոստումների գրեթե 99 տոկոսը: Եվ հիմա այդ նույն հասարակությունը, որը հավատում է իր ուժերին և գիտի, որ փողոցային պայքարով կարող է իշխանություններին պարտադրել իր կամքը, կարող է նաև նույն կերպ վարվել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, եթե չկատարեն հասարակությանը տված խոստումների գոնե կեսը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական դաշտում ճգնաժամ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որպես ընդդիմություն, չկարողանան իրենց դերը կատարել:

«Այդ ժամանակ կունենանք խնդիր, ըստորի՝ հասարակության ձայնը լսել կտան արտախորհրդարանական ուժերը, իսկ այդպիսի ուժեր արդեն իսկ գլուխ են բարձրացնում: Խոսքը նախ ՀՀԿ–ի մասին է, որը «հինգ պակաս» արդեն մտնում էր խորհրդարան: Իշխանությունները պետք է հասկանան, որ ՀՀԿ–ի հավաքած 60 հազար ձայնը փոքր թիվ չէ: Երբ 60 հազար ընտրող իր ձայնը տալիս է ՀՀԿ–ին, դա հենց իրենց խնդիրն է: Բացի այդ, գործող իշխանություններին ընդդիմադիր լինելու մասին արդեն հայտարարեցին նաև դաշնակցականները: Մի կուսակցություն, որը բավականին ուժեղ դիրքեր ունի հայկական Սփյուռքում, ունի նաև ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսներ: Այդ ամենը կարող է օգտագործվել ՀՀ գործող իշխանությունների դեմ, եթե նրանք շոշափելի արդյունքների չհասնեն թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ այլ ոլորտներում»:

Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքին, ապա, ըստ քաղաքագետի, մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն այստեղ բավականին մեծ խնդիրներ ունի մասնավորապես պրոֆեսիոնալ կադրերի առումով. «Դրա վառ օրինակը ԱԺ–ի առաջին օրվա աշխատանքն է, երբ իշխանական դաշինքի բազմաթիվ պատգամավորներ բացահայտեցին, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին, և չեն հասկանում շատ նյուանսներ՝ կապված ԱԺ աշխատանքի հետ: Բացի այդ, պարզվեց, որ ԱԺ պատգամավորներից ոմանք նաև տարրական և պրիմիտիվ բաներ չգիտեն: Եվ հիմա, մեծ հաշվով, նման պատգամավորներից ինչ–որ բան ակնկալելը շատ բարդ է: Ում ասես՝ Ն. Փաշինյանն իր ուսերին «դրեց» ու բերեց ԱԺ, ու հիմա այդ մասսան, սխալներ գործելով, պետք է սովորի և դառնա պրոֆեսիոնալ: Բայց մենք չենք կարող այդ շռայլությունը մեզ թույլ տալ: Ես դժգոհ եմ ԱԺ որոշ պատգամավորների պրոֆեսիոնալիզմից: Իհարկե, սա չի վերաբերում բոլորին, բայց հիմնականում այդ խնդիրը կա»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը ևս լավ գիտի, որ օրեցօր իր քաղաքական թիմի վարկանիշն անկում է ապրում:

«Իշխանության պատասխանատվությունը հասարակության առաջ շատ բարձր է: Բայց լինելով իշխանություն՝ այս 9 ամիսների ընթացքում որևիցե շոշափելի մեծ արդյունքների չեն հասել: Երևանի ավագանու ընտրություններին 82 տոկոս ձայն, մոտ երեք ամիս անց՝ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ շուրջ 70 տոկոս ձայն: Այսինքն՝ վարկանիշն արդեն նվազել էր: Եվ հիմա, հաշվի առնելով Փաշինյանի թիմակիցների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը, այդ վարկանիշը կրկին նվազելու է: Եվ Նիկոլ Փաշինյանն արդեն խնդիր ունի, ըստ որի՝ պետք է պահպանի գոնե 50 տոկոսից ավելի վարկանիշը: Այդ վարկանիշը պահպանելու համար Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ: Արդյունքներ, որոնք թղթի վրա գրված չեն լինի և շոշափելի կլինեն հասարակության լայն շերտերի կողմից: Եվ եթե դա չհաջողվի ապահովել, և հասարակության լայն շերտերի մոտ տարբեր ոլորտներում դրական արդյունքների արձանագրում չլինի, ապա Ն. Փաշինյանի վարկանիշը բավականին մեծ անկում կունենա, որից էլ կօգտվեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ուշիուշով հետևում են, և ամեն օր ուղղակիորեն վերլուծության են ենթարկում Փաշինյանի կառավարության գործունեությունը, նրա թիմակիցների ամեն մի քայլը»,–ընդգծեց Գ. Համբարյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia