Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեռ բավարար չէ, որ «երկրում իրավիճակ է փոխվել». ձախողման վտանգները

ANALYSIS

Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39– րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլ յումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:

Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որևէ բան չկա, նախկինում էլ ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր են քննվել, Հայաստանն էլ բազմաթիվ գործերով պարտվել է ու փոխհատուցումներ վճարել: Անշուշտ, դա այդպես է, ու չի բացառվում, որ ապագայում ևս նման գործեր լինեն, որովհետև Հայաստանի դատաիրավական համակարգն իդեալական չէ, ու եթե նման գործեր լինում են եվրոպական ավելի կայացած երկրների հետ կապված, լինելու են նաև Հայաստանի մասով:

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրավական համակարգի աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցանակային է հեղափոխության համար: Պատահական չէ, որ ցանկացած հեղափոխության առաջին անելիքներից մեկը այս ոլորտի բարեփոխումն է ու այդ ոլորտի գործիքակազմի կիրառումը: Հեղափոխությունը ենթադրում է մի կողմից՝ անցյալի ռևիզիա, մյուս կողմից՝ ապագայի նախագծում: Եվ այս գործում դատական և իրավապահ համակարգի դերը կարևորագույններից է: Այս իմաստով բացառություն չէր նաև Հայաստանը: Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը, բնականաբար, իշխանության կողմից հստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարույց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձևակերպել որպես արդարության և արդարադատության դեֆիցիտի վերականգնման փորձ:

Սակայն թե՛ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ–ի միջանկյալ վճիռը, թե՛ ընդհանրապես աղմկահարույց գործերով դատական պրոցեսների օդում կախված վիճակը, թե՛ իրավապահ համակարգի փնթիությունը խոսում են այն մասին, որ հեղափոխության համար խիստ կարևոր, ըստ էության հեղափոխության համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կա: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թե՛ անցյալի ռևիզիայի ու արդարադատության դեֆիցիտի վերականգնման տեսանկյունից, թե՛ ապագայի նախագծման տեսանկյունից, ապագա, որտեղ անկախ դատարաններն ու արդյունավետ իրավապահ համակարգը պետք է ունենային հսկայական անելիք:

Այս իմաստով հատկանշական է հատկապես Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը ԱԺ– ում՝ Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Մարուքյանը, ընդ որում, նախքան Մայրապետյանի մասով ՄԻԵԴ միջանկյալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաև, որ ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր: Մարուքյանի ելույթը իշխանության ներկայացուցիչները ցավոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշվով, սակայն, որևէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխվել» ձևակերպումներից: 

Իրերի ներկա դրվածքը, ցավոք, հուշում է, որ Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված դեղին քարտը վերջինը չէ: Հուսանք՝ գոնե այդ դեղին քարտը կզգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարույց գործերով հանդերձ, հատկապես դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապես հաջորդիվ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլև երկարաժամկետ որակազրկում, որի ընթացքում գուցե մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia