Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրավապաշտպանը՝ Ենոքյանի գործի մասին. Ներումը ենթադրում է մեղքի անուղղակի ճանաչում

SOCIETY

NEWS.am--ը գրում է.

Կրթություն ստանալը Մհեր Ենոքյանի իրավունքն է, բայց նրա անմեղության օգտին փաստարկ չէ: Այս մասին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ենթադրվող ազատության հետ կապված իրավիճակը:

Իրավապաշտպանը շեշտեց, որ զգացմունքային զրույցները Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում Ենոքյանի կրթություն ստանալու իրավաչափության մասին, ինչպես նաեւ ստացած կրթությունը որպես Ենոքյանի անմեղության օգտին փաստարկ ներկայացնելու փորձերը միայն հասարակության ցածր իրավական մշակույթի արտացոլումն են: «Ենոքյանի կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ դա դատապարտյալի մեղավորության տեսակետից ոչինչ չի նշանակում»,- նշեց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Ենոքյանը դատապարտվել է բարձրագույն պատժաչափի՝ գնդակահարության: Դատավճիռը Ենոքյանի եւ բարձրագույն պատժաչափի դատապարտված այլ անձանց համար փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: «Հետաքրքիր է, որ նրանք համաներվել են մահապատժի մորատորիումի մասին դրույթի ուժի մեջ մտնելու տառացիորեն նախօրեին: Այսպիսով համաներման ակտը բացարձակապես պատճառաբանված չէր»,- նշեց իրավապաշտպանը:

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք ներվել մարդը, որն իր մեղքը չի ընդունում, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ գործի մանրամասները հայտնի չեն, հայտնի չէ՝ արդյոք եղել է ներման խնդրագիր, բայց ամեն դեպքում նման խնդրագիրը ենթադրում է մեղքի անուղղակի ընդունում: Հայտնի չէ նաեւ՝ եղել է գործը վերանայելու խնդրագիր: «Ես նրանց կողմում եմ, ովքեր համարում են, որ ցանկացած դատապարտյալ պետք է ունենա գործի վերանայման իրավունք: Սա մարդու իրավունքն է՝ անկախ կատարած արարքից: Առավել եւս, որ այնպիսի ժողովրդավարական երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, դատական սխալներ կան: Ինչ կարող ենք ասել Հայաստանի մասին, որտեղ բոլորը խոսում են դատական համակարգի կախվածության մասին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը, միաժամանակ, նշեց, որ Մհեր Ենոքյանի գործը միայն դրվագ է, իսկ խնդիրը շատ ավելի խորքային է: «Ցանկանում եմ նշել, որ Ռուբեն Մելիքյանի հետ (Արցախի նախկին օմբուդսմեն) լիովին համաձայն եմ տուժողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցում, եւ այստեղ նոր նորմերի կարիք կա: Տուժած կողմը պետք է գործընթացին տեղեկացված լինի»,- նշեց Ալավերդյանը:

Մհեր Ենոքյանը առավելագույն պատժաչափի է դատապարտվել (հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ) Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Սպանությունը կատարվել է Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ միասին: Ա. Հարությունյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Իոսիֆ Աղաջանովին հասցվել են մի քանի տասնյակ դանակի հարվածներ: Սպանությունը կատարելով՝ մեղավորները մասնատել էին դժբախտ պատանու մարմինը, պայուսակի մեջ թաքցրել եւ թողել աղբավայրում, իսկ իրենք փորձել էին թաքնվել արդարադատությունից:

Ենոքյանի ազատ արձակման դեմ ստորագրահավաք է սկսվել: Խնդրագրի ներքո ստորագրել են շուրջ 1200 բուժաշխատողներ:

Հատկանշական է, որ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը (պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին), Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի ծառայության ղեկավարն է: Ինչպես ակցիայի կազմակերպիչներն են նշել, նա ակտիվորեն օգտվել է պաշտոնեական լծակներից՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Պակաս կարեւոր չէ նաեւ, որ Արդարադատության նախարարությունը կտրականապես հրաժարվում է պատասխանել այն հարցին՝ արդյոք նախատեսվում է ազատ արձակել Ենոքյանին․ տեղեկատվությունը հասանելի է դարձել հանրությանը արտահոսքի շնորհիվ:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia