Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թղթերով ամեն ինչ նորմալ է.երբ սիրելի «կռուտիտն» օրենքն է

ANALYSIS

Նախօրեին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ինքնապարգևատրումների հայտնի թեմային, նշել է, թե մարզպետները գործել են օրենքի շրջանակներում: Ընդհանրապես, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում էին տարբեր ձևաչափերով համոզել հանրությանը, որ պարգևատրումներում որևէ խնդիր չկա, ամեն ինչ օրինական է: Կային այնպիսինները, որոնք նույնիսկ քննադատելով պարգևատրումների հանգամանքը՝ չէին մոռանում հավելել, որ ամեն ինչ, միևնույն է, օրենքի շրջանակներում է: 

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ, օրինակ, գնաց ավելի հեռուն և հայտարարեց, որ ամեն ինչ ոչ միայն օրինական է, այլև մարզպետները իներցիայով են պարգևավճարներ տվել: Այսինքն, ևս մեկ փաստարկ ավելացրեց պարգևավճարներն արդարացնելու համար: Իմիջիայլոց, տիկին Նազարյանը նաև ԱԺ–ում լրագրողներին հորդորել էր իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնել: Տողատակը պարզ է՝ հարցազրույց պետք է վերցնել միայն մեծ և պրոֆեսիոնալ տեսախցիկով, ինչպես հարիր է «նորմալ» ԶԼՄ–ներին: Առաջին հայացքից հեռախոսով հարցազրույց վերցնելու թեման որևէ կապ չունի պարգևավճարների թեմայի հետ, սակայն՝ միայն առաջին հայացքից: Իրականում գործ ունենք նույն խնդրի տարբեր դրսևորումների հետ: 

Իշխանությունները փաստացի չափից շուտ ու չափից շատ դարձել են ֆորմալիստական մոտեցման երկրպագու, սկսել են նախընտրել ձևը բովանդակությունից: Անվերջ մեջբերումներն օրենքի մասին դրա վկայությունն են: Ի՞նչ է նշանակում մարզպետներն օրենքի շրջանակներում են գործել: Սերժ Սարգսյանն էլ էր օրենքի շրջանակում գործում, երբ, օրինակ, առաջադրվում էր վարչապետի պաշտոնում: Նույն օրենքի շրջանակներում նա նախաձեռնում էր Սահմանադրության փոփոխություն, որպեսզի շարունակի երրորդ ժամկետով կառավարել: Կամ նույն օրենքին, ֆորմալիստական տրամաբանությանը հղում անելով էր Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում ԵԼՔ խմբակցության հավաքած տոկոսների մասին հայտնի երկխոսության ժամանակ: 

Նույն Սերժ Սարգսյանը ժամանակին նշում էր, թե թղթերով ամեն ինչ նորմալ է ՀՀԿ– ական գործարարների հետ: Այսինքն, զուտ ձևական, օրենքի մակարդակում ամեն ինչ կարգին էր: Նախորդ համակարգի խնդիրն էլ հենց դա էր, որ թղթով և օրենքով ամեն ինչ կարգին էր, բայց բովանդակության հետ, ընդհակառակը, կային լրջագույն խնդիրներ: 

Եվ այս իմաստով հատկանշական է, որ պարգևավճարներով հասարակության մտահոգությունը ոչ թե օրենքի, այլ բարոյականության և քաղաքականության դաշտում է: Հենց այս դաշտում պետք է հիմնավորեն իշխանությունները ինքնապարգևատրման դրսևորումները: Իսկ օրենքին հղում անել նշանակում է չունենալ ասելիք: Նույնկերպ իշխանական երիտասարդ պատգամավորները հիմնավորում էին, որ օրենքը թույլ է տալիս նրանց երիտասարդ տարիքում լինել պատգամավոր: Այսինքն, իրենց պատգամավոր լինելու շուրջ կասկածները, որոնց հիմքում նրանց անփորձությունն է, նրանք հերքում էին ոչ թե քաղաքական հիմնավորումներով, այլ պարզապես մեջբերում էին օրենքը, թղթի վրա գրվածը: 

Այս կոնտեքստում է նաև Լենա Նազարյանի վերոնշյալ միտքն առ այն, որ իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնեն: Այսինքն՝ հեռախոսները, համացանցը, արագ և մոբիլ ինֆորմացիայի հոսքը հեղափոխության օրերին կենսական նշանակություն ունեին, հատկապես ԶԼՄ–ների ահռելի մասի վերահսկելիության պայմաններում, բայց հիմա հանկարծ հեռախոսները դարձան անընդունելի՞: 

Օրենքն, անշուշտ, կարևորագույն գործառույթ ունի պետության կյանքում: Բայց նախ օրենքն է մարդու համար, հետո՝ մարդը օրենքի: Երկրորդ՝ հեղափոխություն չէր լինի, եթե քաղաքական գիտակցությունը մնար օրենքի, թղթի վրա գրվածի մակարդակին: Հեղափոխությունը խախտում է այդ թղթի վրա գրվածը ու սահմանում նորը, սահմանում բովանդակայինի գերակայությունը ձևի նկատմամբ, ավելի ստույգ՝ համադրում դրանք: Ցավոք հիմա հեղափոխականները սկսել են նորից ձևը գերադասել բովանդակությանը և առիթ–անառիթ կրկնում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal