Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռաֆայել Երանոսյանը՝ պաշտոնյաներից ստացած զանգերի, թատրոնի ու քաղաքական հումորի մասին

INTERVIEW

Քաղաքական հումորի, մշակույթի և մի շարք այլ թեմաների շուրջ «Փաստն» այս անգամ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ: Ռաֆայել Երանոսյանը, որն իր մոնոներկայացումներով նաև քաղաքականությանն է անդրադառնում, ընդգծում է՝ հատկապես քաղաքական հումորների պարագայում յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը:

Իրավունք չեմ վերապահի ինչ–որ մեկին «ձեռք առնել»

«Յուրաքանչյուրն իր տեսակի համաձայն է ներկայացնում քաղաքական հումորը: Ես իմ տեսակով փորձում եմ ոչ ոքի չնեղացնել, այլ հումորի միջոցով փորձում եմ ներկայացնել իրականությունը, ինչը կա, ինչն արդիական է և ինչը տեսնում եմ: Ես ոչինչ չեմ հորինում, ոչինչ չեմ պեղում: Այդ ամենը իմ տեսանկյունից փորձում եմ հումորի միջոցով ներկայացնել: Անում եմ քաղաքական հումորներ՝ տեսնելով այն, ինչը մեր շրջապատում է տեղի ունենում թե՛ երեկ և թե՛ այսօր: Կներկայացնեմ նաև այն, ինչը կլինի վաղը: Ինչ էլ լինի, անդրադառնալու եմ»,–շեշտեց դերասանը:

Ամենակարևորներից մեկը, որը, իր խոսքով, հաշվի է առնում, հետևյալ սկզբունքն է. «Ինձ իրավունք չեմ վերապահի ինչ–որ մեկին «ձեռք առնել», որովհետև ինձ համար կարևոր է անձին չվիրավորելը»:

Նա շեշտեց՝ կարևորում է գրագետ հումորը, բայց չի ցանկանում գնահատական տալ դաշտում ստեղծագործող մյուս անձանց մասին. «Յուրաքանչյուրն իր գործն անում է այնքան, որքան կարողանում է: Ես իրավունք չունեմ ասելու՝ դու վատ արեցիր, կամ դու շատ լավ արեցիր: Ոչ էլ կարող եմ ասել՝ գովելի է, կամ ասել՝ էս ինչ էղավ, ախր մենք սրա՞ն էինք արժանի: Չեմ կարող, որովհետև շատ փոքր մարդ եմ այս բնագավառում»:

Ինչ վերաբերում է արձագանքներին, Ռաֆայել Երանոսյանը նշեց՝ հաշվի է առնում հատկապես առողջ արձագանքները և հենց դրանցում առկա շեշտադրումներն էլ ընդունում է: 

Պաշտոնյաներից ևս արձագանքներ  է ստանում:

«Ես թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեջ ընկերներ ունեմ: Ներկայիս իշխանության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. այն մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել, արձագանքում են»,–ընդգծեց նա՝ հավելելով՝ այդ արձագանքները դրական են:

Չեմ ասում՝ մոռանանք, ջնջենք անցյալը, բայց նոր մոտեցում է պետք

Իսկ ընդհանրապես, անձամբ զանգեր չի ստանում. «Բայց ինչպես ասում են՝ մեր քաղաքը փոքր է: Մեկը մեկի հետ կիսվում է տպավորություններով, ու արձագանքը վերջում, այնուամենայնիվ, հասնում է ինձ»: 

Դերասանը թատրոններում առկա իրավիճակի ու ակնկալվող փոփոխությունների առումով իր պատկերացումն ունի:

«Թատրոնի բնագավառում ևս պետք է ինչ– որ փոփոխություններ լինեն: Պետք է լինեն նոր կադրեր, նոր մոտեցում, որովհետև, վերջիվերջո, 21–րդ դարում ենք ապրում ու հանդիսատեսն այսօր ուրիշ բան է ուզում: Այսօր հանդիսատեսին չես կարող խաբել, ինքն այսօր ուզում է մի ուրիշ խոսք, ուրիշ բան: Ինչ–որ մեկին չնեղացնելու համար իմ կարծիքն եմ ասում, բայց ինձ թվում է, որ թատրոններում էլ ինչ–որ բան պետք է փոխվի: Ես չեմ ասում՝ մոռանանք, ջնջենք անցյալը: Ոչ, դրանք պետք է լինեն, բայց պետք չէ անընդհատ մատուցել այն, ինչ հանդիսատեսը տարիներ շարունակ տեսել է: Ճիշտ է, այսօր մեր հանրապետությունում դժվար է գտնել նոր դրամատուրգներ, սցենարիստներ, բայց աշխարհում կա նոր դրամատուրգիա, որի հիման վրա ևս կարելի է ինչ–որ բաներ փորձել, տեղայնացնել դրանք: Մեծ հաշվով, ըստ իս, նոր մոտեցում է պետք, ժամանակի հետ պետք է քայլել»,–ասաց նա:

Հեղափոխության ձևն արդեն սովորել ենք

Ինչ վերաբերում է հնարավոր օպտիմալացման արդյունքում նաև մշակույթի նախարարության միավորմանը կրթության և գիտության նախարարության հետ, Ռ. Երանոսյանը նշեց, որ այս առումով արդյունքը կարելի է գնահատել ավելի ուշ: Ըստ դերասանի, օրենքը մշակողները երևի թե ավելի լավ են ուսումնասիրել նպատակահարմարությունը:

«Կարող է այսօր մենք դա չենք ընդունում, որովհետև ուրիշ բանի ենք սովոր, բայց այսօր աշխարհն ուրիշ բան է թելադրում, իսկ մենք շարժվում ենք առաջ և չի կարելի դոփել նույն տեղում: Սպասենք, տեսնենք՝ վաղն ինչ կլինի: Եթե վաղն էլ ինչ–որ բան չփոխվի, թեկուզև մեր բնագավառում, հեղափոխության ձևն արդեն սովորել ենք, մի բան կանենք, կփոխենք: Այդուհանդերձ, հուսով եմ, որ լավ առավոտ կլինի, և մենք այդ առավոտը պետք է վայելենք»,–նշեց մեր զրուցակիցը:

Չպետք է սպասեն ու ասեն՝ ես տաղանդավոր եմ...

Իսկ երիտասարդ դերասաններին Ռաֆայել Երանոսյանն իր օրինակով է խորհուրդ տալիս:

«Ես ո՛չ մեծահարուստի տղա եմ եղել, ո՛չ էլ իմ բարեկամների մեջ ռեժիսորներ, դերասաններ են եղել: Ես ուղղակի իմ աշխատանքի շնորհիվ, իմ նպատակին հասնելու համար փորձել եմ ամեն ինչ ինքս անել: Եվ յուրաքանչյուր դերասանի, որը սովորում է թատերական ինստիտուտում ու չգիտի, թե ավարտելուց հետո ինչ է անելու, կասեմ հետևյալը. մի լավ խոսք կա՝ տաշած քարը գետնին չի մնում: Այնպես որ, պետք է չսպասեն ու ասեն՝ ես տաղանդավոր եմ, ինչո՞ւ ինձ չեն նկատում: Եթե դու տանը նստած ես, քեզ, բնականաբար, ոչ ոք չի նկատի: Պետք է ձգտել: Ես հույսը միայն ինձ վրա եմ դնում»,–ասաց նա՝ կարևորելով նաև գործընկերների, ընկերների հետ համատեղ աշխատանքը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia