Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարեն Հովհաննիսյան. «Գործով պետք է զինվորին ապացուցենք, որ իր թիկունքին ենք»

INTERVIEW

Այսօր նշվում է Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Օրվա առթիվ հասարակություն-բանակ կապի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցել է ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի հետ:

«Պետք է փաստեմ, որ երկարատև տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ բանակ-հասարակություն կապն այսօր կայացած է, բայց մենք պետք է կարողանաք այն ավելի ամրապնդել, քանի որ այդ կապը ցանկացած պահի կարող է կտրվել»,-մեզ հետ զրույցում ասաց Կ. Հովհաննսիյանը:

Նա շեշտեց՝ երբ ասում ենք բանակ, առաջին հերթին պետք է հասկանանք շարքային զինվոր:

«Բանակի հիմքը հենց շարքային զինվորն է: Թեև ուղեղը սպայական կազմն է, զինտեխնիկան, միևնույն է, բանակի հիմքը շարքային կազմն է: Այստեղ իր ներգրավածությունը պետք է ունենա նաև հասարակությունը: Հենց հասարակությունը կարող է շտկել, իր նպաստը բերել, օրինակ, միջանձնային հարաբերություններին վերաբերող խնդիրները լուծելու առումով: Առհասարակ ասել, որ այս տարիների ընթացքում հասարակության համար բանակի հետ կապը բաց է եղել, այդքան էլ այդպես չէ: Կար մի շրջան, երբ ռազմական գաղտնիքի քողի տակ ամեն ինչ կոծկվում էր, սակայն պետք է արձանագրեմ, որ ի ուրախություն մեզ, այսօր այդպես չէ: Այսօր թե՛ լրատվամիջոցները, թե՛ հատկապես իրավապաշտան հ/կ-ներն ակտիվորեն բարձրաձայնում են խնդիրների մասին»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պետության դերին, մեր զրուցակիցը նշեց.

«Պետությունն իր գործն անում է՝ կազմավորում է բանակ, ֆինանսավորում է այն, ապահովում է մասնակցությունը, տալիս է կադրեր և այլն: Պետությունն իր դերը հավուր պատշաճի է կատարում: Սակայն բանակի մարտունակության բարձրացման անընդհատ կրկնվող գործընթացին հասարակությունը ևս իր մասնակցությունը պետք է ունենա: Այստեղ անընդհատ ներդրումներ են պահանջվում, իսկ պետությունն ի զորու չէ անընդհատ ներդրումներ անել, որքան էլ այն հարուստ լինի»:

Նրա խոսքով, սա չի վերաբերում միայն Հայաստանին:

«Եթե հասարակությունը բանակից անջատվում է, միայն պահանջատիրական դիրքերից է հանդես գալիս, ապա ցանկացած երկրում այդ բանակը չի կարող մարտունակ կոչվել. հասարակության դերը մեծ է թե՛ բանակի կազմավորման և թե՛ մարտունակության բարձրացման հարցում: Պետք չէ մտածել այնպես, թե մենք հարկ ենք վճարում, ուրեմն՝ թող պետությունն էլ պահի բանակը: Մենք պարտավոր ենք մեր բանակն աչքի լույսի ու սրբության պես պահել: Սրանք էմոցիոնալ խոսքեր չեն: Անընդհատ պետք է մտածենք՝ ի՞նչ օգուտ տալ թե՛ բարոյահոգեբանական իրավիճակի և թե՛ մարտունակությունը բարձրացնելու առումով: Մեծ հաշվով՝ հասարակության դերը պետության ունեցած դերի հետ հավասար է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց՝ կարևոր է, որ մեր հասարակությունը հաշվի առնի հետևյալը. «Կուզենամ, որ հասարակությունը միշտ իմանա, որ դիրքում կանգնած 18, 20 տարեկան զինվորը անքուն գիշերներ է անցկացնում, նա զգոն է, աչալուրջ, սակայն իրեն թույլ կզգա, երբ զգա, որ թիկունքում մի բան այն չէ: Այսինքն՝ մենք թիկունքից անընդհատ պետք է ազդակներ ուղարկենք, որ մենք զինվորի հետ ենք, նրա թիկունքին կանգնած: Պարտադիր չէ, որ պատերազմ լինի, զենք վերցնենք, գնանք: Գործով պետք է զինվորին ապացուցենք, որ իր թիկունքին ենք»:

Կարեն Հովհաննիսյանը նաև իր խոսքն ուղղեց ծնողներին:

«Երբ տղան արդեն զորակոչային տարիքում է, շատ կուզենայի, որ ծնողները որդիներին ծառայությունից ազատելու ճանապարհներ չփնտրեն, կամ քնած հիվանդություններ արթացնեն, որ տղային բանակ չուղարկեն: Դա հետագայում հոգեբանորեն ազդում է զինվորի վրա: Այսինքն, միևնույն է, նա գնալու է բանակ, և դուք որքան էլ փորձեք քնած հիվանդություններ արթնացնել, չի ստացվի, առողջ է և գնալու է բանակ: Հոգեբանական բարդույթների առջև հենց մենք՝ ծնողներս ենք կանգնեցնում, ինչը ճիշտ չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal