Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդյո՞ք գլուխը սափրելն ապահովում է «երազանքի» մազեր ունենալը

LIFE

Մենք գիտենք, որ...

Երբ երեխան դառնում է մեկ, երկու կամ երեք տարեկան, նրան պետք է գոնե մեկ անգամ «քաչալացնել», որպեսզի ապագայում փարթամ և խիտ մազեր ունենա։ 

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ այսպես, թե այնպես, բնությունը ինչ մազ տվել է, այդպիսին էլ ունենալու է երեխան: Արհեստական բոլոր մեթոդներն այստեղ անզոր են: Ի վերջո, մազերն աճում են մաշկի հաստության մեջ՝ մազային ֆոլիկուլներում, և այն, ինչ դուք կանեք մաշկից դուրս գտնվող մազի հետ, ոչ մի նշանակություն չունի մազի աճման համար։ Երեխայի մազերը սափրելու ժողովրդական հավատալիքը իրականում շատ տարածված համոզմունք է։ Շատ ծնողներ են համոզված, որ երեխայի գլուխը սափրելը հետագայում կհանգեցնի նրա մազերի բուռն աճին, բայց դա ոչ միայն չի լինում , այլ անգամ նման «էկզիկուցիան» կարող է բերել երեխայի համար տարբեր անցանկալի հետևանքների։ Առաջին հերթին երբեմն երեխայի գլուխը սափրելը բերում է նրան, որ մազերը ավելի վատ են սկսում աճել, և երկար ժամանակ նրանց նորմալ աճը չի վերականգնվում՝ կապված սափրման ընթացքում գլխի մաշկի վնասվածքների առաջացման հետ։ Չպետք է մոռանալ նաև այս դեպքում տարբեր մաշկային վարակների առաջացման հնարավորությունը։ Երկրորդ հերթին՝ սափրումից հետո երեխայի գլխին առաջացող կարճ մազերը կարող են երեխայի համար անհարմարավետության զգացում առաջացնել, օրինակ՝ գլխարկ հագցնելիս, և, ի վերջո, առանց մազերի երեխայի գլուխը հնարավոր է, որ ավելի շուտ մրսի ցրտից։ Երրորդ հերթին՝ սափրման նման գործողությունը կարող է երեխայի համար դառնալ իսկական հոգեկան վնասվածք՝ մանավանդ եթե երեխան տարիքով մեծ է և ամեն ինչ հասկանում է։ Իսկ նման սթրեսը զարգացող օրգանիզմի համար անթույլատրելի է։ Ընդհանրապես կյանքում շատ մարդիկ որոշակի գործողություններ կատարում են միայն այն պատճառով, որ «բոլորն էլ այդպես են անում»։

Շատ ժողովուրդների մշակույթում է ընդունված որոշակի հասակում երեխաներին «քաչալացնելը» ըստ ժողովրդական ավանդույթի, կա՛մ կրոնական հավատալիքի, կա՛մ էլ ընդամենը համոզմունքով։ Օրինակ, Հնդկաստանում նորածինների գլուխը սափրում են այն համոզմունքով, որ նրանք բաժանվում են իրենց նախորդ կյանքից և շարժվում են դեպի ապագա (հինդուիզմը համարում է, որ ամեն մարդ մի քանի կյանք է ունենում)։ Մոնղոլիայում փոքրիկի առաջին ճաղատացնելը տոն է (ինչպես, օրինակ, ատամնահատիկը հայերի մոտ), և այդ առիթով հրավիրվում է ամբողջ բարեկամությունը։ Յուրաքանչյուր հյուր սեփական ձեռքով կտրում է մի փունջ մազ, նվեր է մատուցում փոքրիկին և որոշակի բարի ցանկություն հղում նրան։ Իսրայելում չի կարելի մինչև երեք տարեկանը կտրել երեխայի մազերը, և այդ կարգին հետևում են անգամ ոչ հավատացյալ մարդիկ։ Սլավոնների մոտ ևս մինչև մեկ տարեկանը պետք չէ «ձեռք տալ» երեխայի մազերին, քանի որ հավատալիք կա, որ եթե երեխայի մազերը կտրել մինչև մեկ տարեկանը, նա կզրկվի ուժից, կլինի թույլ և հիվանդոտ, կյանքում հաջողակ և հարուստ չի լինի և այլն։ Իսկ մեկ տարեկանից հետո երեխային «քաչալացնելը» համարվել է նոր կյանքի անցում և չար հոգիների հեռացում փոքրիկից։ Անգամ ավանդույթ է եղել երեխայի խոպոպները չորս տեղում կտրելը, որի արդյունքում ստացվել է խաչ։ Ընդ որում, չգիտես ինչու, այդ միջոցառումը պետք է կատարվեր լիալուսնի շրջանում, և անգամ այդ նպատակների համար հատուկ օրացույցներ կային ստեղծված։

Երեխայի մազածածկույթը սկսում է զարգանալ դեռևս ներարգանդային կյանքում, և այդ իսկ պատճառով նորածինները ծնվում են ամբողջ մարմնի և գլխի վրա առկա աղվամազով։ Կյանքի առաջին մի քանի ամսվա ընթացքում այդ աղվամազը թափվում  է, և սկսում է զարգանալ ավելի հաստ և հասուն մազածածկ, որը, ըստ գույնի և ձևի, կարող է տարբերվել աղվամազից։ Պետք չէ անհանգստանալ, որ աղվամազը թափվելուց հետո որոշ ժամանակ նոր մազեր չեն աճում. դա նորմալ է, ժամանակի հետ, միևնույն է, դրանք կզարգանան։ Ինչ վերաբերում  է նրան, որ ի վերջո պետք է երեխայի մազերը կտրել, երբեմն նույնիսկ՝ շատ կարճ, ապա դա էլ է նորմալ, հատկապես ամռանը, բայց երբեք մի սափրեք երեխայի գլուխը, դա իրոք վտանգավոր է։

Ի վերջո, այնպես չէ, որ երեխային «քաչալացնելու» ժողովրդական ավանդույթը ոչ մի իմաստ չունի։ Ժամանակները տարբեր են լինում։ Ներկայումս դա իրոք պետք չէ, բայց, օրինակ, միջնադարում և անգամ 20–րդ դարի սկզբին դա պարտադիր գործողություն է եղել։ Բանն այն է, որ գլխի ոջլի դեմ պայքարի արմատական մեթոդը հենց «քաչալացնելն» է եղել, որը իրոք ձերբազատում է այդ վարակից, բայց ներկայիս սանիտարահիգիենիկ պայմաններում այս վարակը հազվադեպ է հանդիպում, և անիմաստ է դառնում երեխայի գլուխը սափրելը։

Կամո Խաչիկյան

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank