Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արարատ Միրզոյանը բացատրել է՝ ինչպես է իր վերարկուն հայտնվել անվտանգության պետի մոտ

VIDEO

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան երկար գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում քննադատության արժանացած տեսանյութին, որում երևում է՝ ինչպես է նրա անվտանգության պետը վերարկուն դուրս բերում ԱԺ նախագահի հետևից և օգնում  հագնել այն։

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։

Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։

Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում։

Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։

«Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։

«Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն իհարկե անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի։

Գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում։ Երբեմն անգամ այսպիսի որակումներ տրվեցին այս տեսարանին։ Իհարկե հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները։

Առաջ անցնելով ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ այսպես կոչված կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։

Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ ինչու։ Բացի իմ հայրական տանից, մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը։

Փաստերի՝ արդեն հիշատակածս խիստ կամայական, երբեմն ազնիվ, բայց միամիտ, երբեմն հայտնի կենտրոններից անթաքույց արվող մեկնաբանությունները և գռեհիկ որակումները թևաթափ անու՞մ են։ Իհարկե ոչ։ Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։

Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։

Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին։

Հ․Գ․ Ի դեպ, այս «կարևոր» թեմաների կողքին մի «անկարևոր» տեղեկություն հայտնեմ։ ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումների արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի ավելի քան 35մլն դրամ տարեկան։ Կրճատված ավտոմեքենաների տնտեսվելիք ընթացիկ սպասարկումը դեռ հաշվարկված չի։

Միանգամից ասեմ՝ այս գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։ Պետծառայողներն, այո, պետք է աշխատանքի որակ ապահովեն, այդ թվում և քիչ թե շատ արժանապատիվ վճար ստանալով։ Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ, ինչպես կոպտորեն, բայց դիպուկ ասել էր դասականը»,– գրել է Միրզոյանը։



Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak