Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհի ամենադիմացկուն կենդանին

LIFE

Մենք գիտենք, որ...

Արտաքին անբարենպաստ պայմաններին հարմարվելու ունակությամբ ամենատոկուն կենդանիները խավարասերներն են (ուտիճներ): Ռադիացիան նրանք լավ են տանում, առանց գլխի կարող են մի քանի շաբաթ ապրել, իսկ թույները նրանց համար կարծես քաղցրավենիք լինեն և այլն: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ մոլորակի ամենատոկուն կենդանի օրգանիզմները մի քանի միլիմետր մարմին ունեցող Tardigrada (ռուսերեն тихоход, բառացիորեն թարգմանած՝ դանդաղաշարժ) կոչվող անողնաշարավորներն են. սրանք իրենց կառուցվածքով մոտ են հոդվածոտանիների (միջատների) դասին (դասակարգման հարցով վերջնականորեն որոշված չէ, թե որ դասին են պատկանում սրանք): Առաջին անգամ այս կենդանիներին 1773 թվականին հայտնաբերել է գերմանացի հոգևորական Գյոցեն և անվանել «փոքրիկ ջրային արջ»: 1777 թվականին իտալացի գիտնական Լադզորո Սպալլանցանին նրանց տվեց Tardigrada անունը: Կիսաթափանցիկ այս կենդանիները կազմված են 4 հատվածից և գլխից, ունեն չորս զույգ կարճ և հաստ ոտիկներ: Tardigrada–ն շատ դանդաղ է շարժվում՝ մոտավորապես 2–3 միլիմետր րոպեում: Ունի մեկ զույգ սուր ատամիկ, որոնցով նա ծակում է ջրիմուռների կամ մամուռի բջիջները և դրանցով էլ հենց սնվում: Ներկայումս հայտնի է Tardigrada–ի ավելի քան 400 տեսակ: Կապված արտաքին պայմանների նկատմամբ տոկունության հետ՝ նրանք տարածված են ամենուրեք՝ սկսած Հիմալայների 6 000 մետր բարձրությունից՝ վերջացրած օվկիանոսային 4 000 մետր խորություններով: Հանդիպում են նաև տաք գեյզերային ջրերում և անգամ հավերժական սառույցի տակ: Ըստ տեսակի, Tardigrada–ն ջրային կենդանի է, բայց ամենաշատը նրանց կարելի է հանդիպել մամոռի և քարաքոսների մեջ: Ընդ որում, անգամ 1 գրամ չորացած քարաքոսի մեջ կարող է լինել մինչև 1 000 առանձնյակ: Բացի բուսական սննդից, այս կենդանիները կարող են սնվել նաև մանր որդերով և այլ կենդանիներով, իսկ իրենք կեր են հանդիսանում տզերի և այլ միջատների համար:

Tardigrada–ները գիտնականների ուշադրությունը գրավել են իրենց՝ արտաքին անբարենպաստ պայմաններին հարմարվելու ունակությամբ դեռևս Սպալլանցանիի կողմից: Նկարագրելով այս կենդանիների վերակենդանացումը մեկ տարվա անաբիոզի վիճակից՝ գիտնականը նրանց անվանեց «մեռյալներից հարություն առածներ»: Բանն այն է, որ անբարենպաստ արտաքին պայմանների դեպքում Tardigrada–ները ընկնում են անաբիոզի վիճակի մեջ, իսկ պայմանները լավանալիս անմիջապես ակտիվանում են: Նրաք գոյատևում են շնորհիվ այն բանի, որ ենթարկվում են անհիդրոբիոզի՝ չորանում են, կորցնում հեղուկը: Այդ վիճակում նրանք մարմնի ներսն են քաշում վերջույթները, փոքրանում են ծավալով և ընդունում տակառի տեսք: Այս վիճակում նրանց նյութափոխանակությունը անկում է ապրում մինչև 0,01 %–ի, իսկ ջրի պարունակությունը նորմայից հասնում է 1 %–ի: Այս վիճակում Tardigrada–ները ունակ են տանել աներևակայելի անբարենպաստ վիճակներ: Նրանք ունակ են 30 տարի գտնվել –20օ C , իսկ հելիումով սառեցման ժամանակ՝ 20 ամիս –193օ C և 8 ժամ –271օ C պայմաններում: Տաքացման դեպքում նրանք համեմատաբար ավելի զգայուն են և դիմանում են միայն 10 ժամ +100օC ջերմաստիճանում: 570 000 ԲԷՌ ռադիացիան սպանում է նրանց միայն կեսին (500 ԲԷՌ–ը մահացու է մարդու համար): Նրանք շատ երկար կարող են գտնվել ածխաթթու գազի, ծծմբաջրածնային գազի միջավայրում: Մի հետազոտության ընթացքում Tardigrada–ներին ենթարկել են 600 ՄՊա ճնշման (մոտավորապես 6 000 մթնոլորտ), բայց նրանք դիմացել են: Շվեդ գիտնականները այս կենդանիներին ուղարկել են բաց տիեզերք, որտեղ նրանք անաբիոզի վիճակում մնացել են 10 օր, ընդ որում՝ ենթարկվել նաև արհեստական այլ ազդակների ազդեցությանը (վակուում, ռադիացիա, ուլտրամանուշակագույն ճառագայթ և այլն), արդյունքում համարյա բոլոր Tardigrada–ները կենդանի են մնացել և հետո էլ սերունդ են տվել: Հայտնի են դեպքեր, երբ չոր վիճակում 120 տարի պահպանված քարաքոսը տեղափոխել են ջրի մեջ և անմիջապես վերակենդանացել են  այնտեղ քնած Tardigrada–ները:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal