Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխությունը ես եմ. ովքե՞ր են դավաճանները և ի՞նչ կամ ո՞ւմ են դավաճանելու

ANALYSIS

«Ես չեմ ների մեր հեղափոխության արժեքների դավաճանությունը», – ասել է Փաշինյանը ռուսական РБК–ին տված հարցազրույցում: Հնչում է բավական ազդեցիկ: Մանավանդ, որ ցանկացած հեղափոխական առաջնորդ հանդիսանում է նաև հեղափոխության արժեքների պահապան, մանավանդ, որ ցանկացած հեղափոխություն ենթադրում է որոշակի արժեքային նորմեր, որոնք էլ տարբերակում են հեղափոխությունը սովորական քաղաքական իրավիճակից: 

Վերջին օրերին շատերը փորձում են գտնել դավաճաններ իշխանության ներսում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տված բանաձևի: Ոմանք գտնում են, ոմանք էլ, մտքում ունենալով առանձին անցանկալի անձանց, փորձում են նրանց տեղավորել դավաճան պիտակի տակ: Սակայն Փաշինյանի ներկայացրած ֆորմուլան ինչքան էլ գեղեցիկ հնչի, ունի մեթոդաբանական բաց: Այն չի սահմանում, թե որոնք են հեղափոխության արժեքները: Հետևաբար, եթե չկա այդ արժեքների սահմանումը, դժվար է ասել նաև, թե ովքեր են դրանց դավաճանողները: 

Անշուշտ, կարելի է պնդել, որ կարիք չկա երկար խորանալ, հեղափոխության արժեքներն առանց այդ էլ պարզ են՝ հակակոռուպցիոն պայքար, ազնվություն, արդարություն, նոր Հայաստան, հպարտ ժողովուրդ, ամեն ինչ լավ է լինելու: Բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք թվարկվածների՝ առավելապես կենաց հիշեցնող բովանդակությունը, որևէ ընդհանուր արժեք, այնուամենայնիվ, ուրվագծել հնարավոր չէ, չկա որևէ ընդհանրական անվանում: Օրինակ, սոցիալիստական մեծ հեղափոխության արժեքները հստակ սահմանված էին, անկախ այն հանգամանքից՝ սահմանողները դրանց հավատում էին, թե ոչ: Բայց նույնիսկ հազարավոր գնդակահարություններն, օրինակ, արվում էին այդ արժեքների դավաճանության մեղադրանքով:

Որո՞նք են հայաստանյան հեղափոխության արժեքները, ըստ որոնց կարելի կլինի դատել կամ պարգևատրել մարդկանց, առանձնացնել դավաճաններին ու հավատարիմներին: 

Գուցե անհարկի է համեմատել փոքր Հայաստանում տեղի ունեցածը այլ, ավելի մեծ հեղափոխությունների հետ, հետևաբար դժվար է նաև համեմատել արժեքային բաղադրիչները: Մանավանդ, որ հայաստանյան հեղափոխությունը հենց հայաստանյան էր, առանց աշխարհակալության որևէ ամբիցիայի: Եվ գուցե այս իմաստով կարիք կա իջեցնելու շեմը, օրինակ, արժեք բառը փոխարինելով օրակարգով կամ կոնցեպտով, կամ նախագծով: Ո՞րն է հայաստանյան հեղափոխության օրակարգը:

Նախահեղափոխության օրակարգը «մերժիր Սերժինն» էր ու այն լիովին ընդունվեց հասարակության կողմից, այդ օրակարգն առաջ քաշողներն էլ իրացրեցին այդ օրակարգը: Բայց, թե որն է արդեն հաջողված հեղափոխության օրակարգն, անհայտ է: Կան շրջանակներ, որոնք պնդում են, որ հեղափոխության օրակարգը մի քանի կետերից բաղկացած փաստաթուղթ է, որն ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը: Խոսքը նոր ԸՕ–ի, անցումային արդարադատության, ուղիղ ժողովրդավարությանը վերաբերող փաստաթղթի մասին է: Իշխանություններն էլ պնդում են, որ իրենք կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները, այսինքն անցկացրել են արտահերթ ու ազատ ընտրություններ: Հասարակությունն էլ, իհարկե ոչ միասնական փաստաթղթի, բայց ընդհանուր մտահոգությունների մակարդակով հեղափոխության օրակարգը համարում է մի կողմից՝ արդարության մթնոլորտի վերականգնումը, մեկ այլ կողմից՝ բարեկեցության մակարդակի բարձրացումը: Արդեն հիմա ակնհայտ է, որ Ալեքսանդր Սարգսյանին տանել–բերելու էֆեկտը սպառել է իրեն, ու սպասելիքներն այլևս առավել սոցիալ–տնտեսական բնույթի են: Մի խոսքով, նույն հեղափոխության մասին այդ հեղափոխության տարբեր շահառուներ ունեն խիստ տարբեր մոտեցումներ: Ըստ այդմ, անհայտ է, թե որն է հեղափոխության արժեք կոչվածը: 

Իրավիճակը մասամբ որոշակիություն կարող է ստանալ, եթե ընդունենք, որ հեղափոխության առայժմ լայնորեն ընդունելի արժեքը այդ հեղափոխության դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանը: Գուցե, երբ Փաշինյանն ասում է, որ չի ների հեղափոխության արժեքների դավաճանությունը, նա նկատի ունի, որ այդ արժեքը հենց ինքն է: Չի բացառվում: Առնվազն այդպես կարելի է կարծել, քանի դեռ հեղափոխության միասնական օրակարգն անհայտ է ու անդադար լղոզվում է դրա բովանդակությունը: Հեղափոխության մի տարին կլրանա երեք ամսից ...

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia