Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդյո՞ք օրինական է եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի դադարեցման որոշումը

POLITICS

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ փետրվարի 1-ին մեկնարկեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի որոշման դեմ ներկայացված հայցով առաջին դատական նիստը:

Նշենք, որ 2018 թ. օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով քաղաքացի Վիլեն Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված կարգապահական գործը, որոշել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Աթանեսյանը մեղավոր էր ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար. արդյունքում դադարեցվել էր փաստաբանի արտոնագրի գործողությունը։ Այս որոշման համար առիթ էր հանդիսացել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Տիգրան Աթանեսյանի կատարած գրառումը, որը պալատի խորհուրդը գնահատել է իբրև վիրավորական։

Այսօրվա դատական նիստին Տիգրան Աթանեսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարապետ Բադալյանը դատարանում ներկայացրեց հայցի առարկան և հիմքերը:

Փաստաբանի պնդմամբ՝ Աթանեսյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համաչափ և իրավաչափ չէ: Աթանեսյանը համարում է, որ իրեն վերագրվող արարքը կատարելիս չի գործել որպես փաստաբան:

 «Խորհրդի մեկնաբանությունը հանգում է նրան , որ եթե անձը փաստաբանի արտոնագիր ունի, ուրեմն 24 ժամ, 7 օր սահմանափակված է արտահայտվելու ազատության մեջ, քանի որ դա կարող է վնասել այլ անձանց հեղինակությանը, այնինչ փաստաբանի արտոնագիրը որոշակի մասնագիտական-աշխատանքային գործունեությամբ զբաղվելու արտոնություն է»,- նշեց հայցվորի ներկայացուցիչը:

Հայցադիմումում անդրադարձ է արվել նաև փաստաբանի անձը գնահատող բաժնում կատարված դատողություններին: Ըստ Բադալյանի՝ դրանք միակողմանի են, հիմնված են ուժ չունեցող որոշումների վրա, հաշվի չի առնված արտոնագրի գործողությունը դարդարեցնելու հետևանքների ծանրությունը տվյալ անձի համար:

Խորհուրդն իր որոշման մեջ դատողություններ է արել առ այն, որ պատասխանողի վարքագծի հետևանքով արատավորվել է դիմողի և մի շարք այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը:

Սակայն, հայցվորի գնահատմամբ, այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելուն առնչվող հարցերը պետք է պարզի և լուծի դատարանը, այլ ոչ թե Պալատի խորհրդը:

«Այսինքն՝ այդպիսի դատողություններով խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները․ կարգապահական վարույթի նպատակը փաստաբանի կողմից կարգապահական խախտման հարցի քննարկումն ու լուծումն է, այլ ոչ թե փաստաբանի անձը որոշման տեքստում հնարավորինս «մրոտելը»»,- ասաց նա:

Այսպիսով հայցվորը խնդրել է դատարանից անվավեր ճանաչել Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի որոշումը:

ՀՀ փաստաբանների պալատն առարկել է ներկայացված հայցի դեմ՝ պնդելով, որ կայացված որոշումն օրինական է:

Պատասխանողն իր առարկություններում նկատել է, որ փաստաբանի ազատ արտահայտվելու իրավունքը օրենքով նախատեսված դեպքերում կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների:

«Փաստաբանի՝ որպես անհատի գործուեությունը հասարակության կողմից ասոցացվում է փաստաբանի ինստիտուտի հետ, ուստի և փաստաբանն իր առօրյա գործունեությունն իրականացնլիս պետք է այնպիսի վարքագիծ դրսևորի, որը կնպաստի փաստաբանի կոչման և առաքելության նկատմամբ հարգանքի և վստահության բարձրացմանը, ինչն, ըստ պալատի խորհրդի համապատասխան որոշման, փաստաբանի բարոյական պարտականությունն է»,- առարկության մեջ նշել է պատասխանողը:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի սկզբին Տիգրան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանությունը, ինչն առաջացրել էր սոցիալական ցանցում գրանցված շատ օգտատերերի (այդ թվում՝ կեղծ անուններով գրանցված) դժգոհությունը: Տարբեր օգտատերեր փաստաբանի հասցեին վիրավորական արտահայտություններ էին արել, որոնցից մի քանիսին փաստաբանը հակադարձել էր: Աթանեսյանն անդրադարձել էր նաև օգտատեր Վիլեն Գայֆեջյանի կողմից արված մեկնաբանությանն, ինչից հետո օգտատերը դիմել էր պալատին: Տիգրան Աթանեսյանը նաեւ տարիներ շարունակ հանդես է եկել Փաստաբանների պալատի սուր քննադատությամբ, իսկ 2017 թվականի ապրիլի 27-ին պալատի 4 աշխատակիցներ այցելել էին Աթանեսյանի գրասենյակ՝ հաշիվներ պարզել նրա հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին 128 փաստաբաններ դիմել էին գործով նախագահող դատավորին՝ խնդրելով բավարարել հայցը։ Նրանք մասնավորապես նշել էին. «Մենք՝ այս դիմումին միացած փաստաբաններս, փաստում ենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Տիգրան Աթանեսյանի կողմից կատարված գրառմանը, անկախ այն հանգամանքից, թե համարում ենք մասնագիտական գործունեությունից դուրս, սոցիալական ցանցում փաստաբանի կողմից կատարված գրառումը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի կարգավորման առարկա, թե ոչ, անկախ այն հանգամանքից, թե Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կայացված հիշյալ որոշումը համարում ենք անկողմնակալ մարմնի կողմից կայացված, թե ինչ-ինչ անձնական խնդիրների հետևանքով ծագած սուբյեկտիվ մոտեցման արդյունք, այնուամենայնիվ գտնում ենք, որ կիրառված տույժի տեսակն անհամաչափ է ու խիստ։ Համոզված ենք, որ փաստաբանի արտոնագիրը չի կարող դադարեցվել սոցիալական ցանցում կատարված գրառման համար, հատկապես այն պայմաններում, որպիսիք առկա են եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից գրառում կատարելիս»։

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March