Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ինքն իրեն հակասում

INTERVIEW

Երբ հոկտեմբերին էներգետիկ փորձագետներն ու մասնագետները պնդում էին, որ գազի սակագինը հնարավոր է նվազագույնը 10 %–ով նվազեցնել, այն ժամանակ կառավարությունը ձկան նման լուռ էր: Մասնագետներն ասում էին, որ գազի գնի իջեցում հնարավոր է ոչ միայն կորուստների նվազեցման, այլ որոշ այլ հանգամանքների վերանայման շնորհիվ: Եվ չնայած կորուստների նվազեցման հարցն այն ամենաերևացող փաստարկն էր, որտեղ շատ սխեմաներ են թաքնված, բայց մասնագետների վերլուծությունները ցույց տվեցին, որ դրանից բացի շատ այլ նեղ մասնագիտական մութ հարցեր կան, որոնք նույնպես շուտափույթ վերանայման կարիք ունեն: 

«Կորուստները նվազեցնելու ճանապարհը սակագնի իջեցման վրա ազդող գործոններից թեև հիմնականն է, սակայն միակը չէ: Մեր աշխատանքային խումբը դեռևս հոկտեմբերին պաշտոնապես կառավարությանն է հանձնել մեր հիմնավորումներն այն մասին, թե ինչ եղանակներով է հնարավոր իջեցնել գազի սակագինը: Հավանաբար մեր կողմից ներկայացված տասը էջանոց փաստաթուղթը վարչապետն ամբողջությամբ չի կարդացել, բայց ուղարկել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և հանձնարարել՝ քննարկել ու պատասխանել առաջարկին: Ավինյանն, ըստ երևույթին, հարցը քննարկել է Էներգետիկայի այն ժամանակվա նախարար Գարեգին Բաղրամյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Սողոմոնյանի հետ, միգուցե նաև «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչի հետ, և նոյեմբերի 14–ին մեզ վերադարձրին վարչապետի հետևյալ հանձնարարությամբ՝ տալ մեր հակափաստարկները Ավինյանի վերոհիշյալ խմբի քննարկումների բացասական եզրահանգումներին»,– ասաց 1992–93թթ. Էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ հարցերով փորձագետ, աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանը: 

Ավինյանի կողմից ներկայացված մերժման մասին մեկնաբանությունների փաթեթի վրա վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ եթե աշխատանքային խումբը ներկայացվածի մասին հակափաստարկներ ունի, կարող է ներկայացնել: Բնականաբար, մասնագիտական խումբն այս անգամ մերժումների հակափաստարկներ է մշակել և ուղարկել վարչապետին, սակայն դրանից հետո սկսվել է ամենահետաքրքիր՝ լռության կամ պաուզայի շրջանը:

«Ես ինչքանով տեղեկացված եմ, դրանից հետո վարչապետն իր էներգետիկայի գծով խորհրդականին այլևս չի ընդունել և այդպես էլ չի տեղեկացել, թե իրականում մենք ինչ հակափաստարկներ ենք ներկայացրել: Ուզում եմ նաև նշել, որ Ամանորից առաջ և հետո երկու անգամ վարչապետի մամուլի քարտուղարը և Ավինյանի խոսնակը հայտարարեցին, որ ճիշտ չեն այն լուրերը, թե իրենք աշխատանքային խմբի հակափաստարկները չեն ընդունել: Իրենք ասացին, որ մեր կողմից ներկայացված փաստարկներն ի գիտություն են ընդունել: Այսինքն, մեր փաստարկները ներկայացնելուց երկու ամիս է անցել, մենք այդ մասին այդպես էլ պաշտոնապես ոչինչ չենք իմացել, բայց լրագրողների հարցերին պատասխանելիս պարզվեց, որ իրենք մեր ներկայացրած փաստարկները դեռևս նոյեմբերին ի գիտություն են ընդունել, թեև դրանից հետո մենք, մեր աշխատանքային խումբն այդպես էլ չենք շարունակել աշխատել»,– ասաց Է. Արզումանյանը: 

Ստացվում է, որ իրականում ներկայացված հիմնավորումները կառավարությունում չեն մերժել, իսկ երբ պարզ է դարձել, որ ռուսական կողմը հունվարից բարձրացնում է գազի սակագինը, երբ կառավարությունը արդեն նեղն է ընկել, որոշել է հոկտեմբերին աշխատանքային խմբի կողմից ներկայացված հիմնավորումներից օգտվել: Հետաքրքիրն այն է, որ այդ աշխատանքային խմբի անդամները մինչ օրս ո՛չ վարչապետի, ո՛չ էլ փոխվարչապետ Ավինյանի կողմից պաշտոնապես ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր որևէ շնորհակալական խոսք այդպես էլ չեն ստացել: Այսինքն, եթե փոխվարչապետ Ավինյանն ի սկզբանե կարծում էր, որ աշխատանքային խմբի ներկայացրած 10 %–ով գազի սակագինը նվազեցնելու մասին հիմնավորումները ենթակա են մերժման, ապա ինչո՞ւ է հիմա ինքն իրեն հակասում, իր եզրակացությանը 100 %–ով հակասող մտքեր հայտնում և զարմանալիորեն նույն այն փաստարկները կրկնում՝ առանց հիշատակելու, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ ինքը դեմ է եղել նման մոտեցմանը:

«Կորուստներն առնչվում են նաև մեծ կոռուպցիոն սխեմաների, որոնցով պետք է համապատասխան մարմինները հետաքննություն անեն: Վարկած կա, որ գուցե վարչապետը սարսափելի զբաղված է, և մեր գրած 10 էջը կարդալու ժամանակ չունի, և այդ է պատճառը, որ իր տեղակալների կարծիքին է ապավինում: Բայց վարչապետը պետք է հաշվի առնի, որ իրեն ներկայացվող կարծիքները կարող են տարբեր նպատակների վրա հիմնված լինել: Եվ եթե պարոն Փաշինյանը ժամանակ գտնի և մեր աշխատանքային խմբին հրավիրի հանդիպման, քանի որ մենք տարիների փորձ ունեցող էներգետիկներ ենք և շատ լավ ենք պատկերացնում, թե այսօրվա համակարգն ինչպես է գործում, մենք ամեն ինչ մանրամասն կբացատրենք վարչապետին, և իր համար շատ հարցեր պարզ կլինեն»,– ասաց Է. Արզումանյանը:

Ի դեպ, փորձագետների, մասնագետների կողմից ուսումնասիրվում է նաև էներգետիկայի անցյալին վերաբերող այլ հարցեր ու դրվագներ նույնպես, որոնք պակաս հետաքրքիր ու աղմկահարույց բացահայտում չեն լինի: Բայց ո՛չ հասարակության, ո՛չ էլ առավել ևս աշխատանքային խմբի անդամների համար այդպես էլ պարզ չդարձավ, թե փոխվարչապետ Ավինյանն ի սկզբանե ինչո՞ւ էր դեմ եղել մասնագետների առաջարկներին և փաստարկներին, և ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ այն նույն բանը հայտարարեց, որը մի քանի ամիս առաջ հիմնովին մերժել էր: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հասարակությունը պետք է ստանա: Այլապես կստացվի, որ կա՛մ նոր իշխանությունների մասնագիտական հմտությունները չեն ներում իրականությունը հասկանալու և եզրակացություններ անելու համար, կա՛մ այլ՝ ավելի հեռուն գնացող պատճառներ կան, որոնց բացահայտմամբ արդեն այլ մարմիններ պետք է զբաղվեն:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal