Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուսան Հայկազուն. «Մենք կրկին լուսանցքից դուրս ենք մնացել»

INTERVIEW

Մեր հյուրն այսօր «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ գուսան Հայկազունն է, ում հետ զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ՝ նորի սպասումներից մինչև երգարվեստ, մշակույթից մինչև համբերատարություն:

Հեղափոխությունը նոր է վերջացել

Նախ՝ գնահատելով Հայաստանում առկա իրավիճակը, խոսելով հեղափոխությունից հետո առկա սպասելիքների մասին՝ Գուսան Հայկազունը մեզ հետ զրույցում ընդգծեց.

«Ես շատ ոգևորված եմ եղել և մինչ օրս ոգևորված եմ կատարվածով՝ հեղափոխությամբ: Շատերը քննադատում են, ոչ մի լավ բան չեն տեսնում, իսկ ես կարծում եմ, որ հեղափոխությունը նոր է վերջացել: Դեռ նոր է ձևավորվել Ազգային ժողովը, նոր կառավարություն կա: Վստահ եմ, որ շատ լավ է լինելու: Սպասվելիք նոր ճանապարհի մեկնարկը հենց այս տարվանից՝ հիմա է սկսվելու: Ես հավատում եմ մեր նոր իշխանությանը»:

Նա շեշտեց, որ իրեն մտահոգում է ձևավորված մթնոլորտը: «Այնքան վատ բաներ են գրվում, եթե չիմանաս, որ հայն է գրում, կմտածես, որ թշնամու գրածներն են, որոնց նպատակը երկիրը քայքայելն է: Այդ վատ մթնոլորտը շարունակվում է: Հնի և նորի պայքարն է դա: «Հինը» չի կարողանում հաշտվել: Ամեն ինչ անում են սևացնելու համար՝ չհասկանալով, որ այդպես մեր պետականությանը, ժողովրդին են վնասում: Դատարկ տեղն ինչ–որ բան են ման գալիս Արցախի հարցում… Իսկ առողջ քննադատություն, իհարկե, պետք է: 

Բայց անմիջապես երևում է՝ որն է առողջ, որը՝ պարզապես չարություն»,–ասաց նա՝ ընդգծելով, որ կուզենար մի քիչ համբերատար լինելու, միմյանց և երկիրը հարգելու, սիրելու կոչ անել:

Երկիրը կարծես նորածին մանուկ լինի

«Այս պահին մեր երկիրը կարծես նորածին մանուկ լինի՝ իր թերություններով հանդերձ: Նոր իշխանություն է, և միանգամից ոչինչ չէր կարող լիներ: Սպասենք՝ աշխատեն: Հիմա մենք տեսնում ենք, թե Հայաստանում տեղի ունեցածը արտաքին դաշտում որքան մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր երկրի նկատմամբ: Սա անպայման դրական բան է տալու»,–նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է մշակույթում առկա խնդիրներին, նա ընդգծեց. «Ես էությամբ բողոքավոր մարդ չեմ, բայց մշակույթի նախարարություն, պատասխանատուներ և նախարար այն ձևով, ինչպես նախկինում ենք ունեցել, այևս չէի ցանկանա ունենայինք: Այդ ձևով եղած–չեղած՝ մի հաշիվ է: Եթե այսպես պետք է լինի, ապա իսկապես պետք չէ նախարարություն: Մշակույթի նախարարը միայն այս ռեժիսորին հանելով, մյուսին դնելով, այս թանգարանի տնօրենին հանելով, մյուսին դնելով էր զբաղված: Այդպիսի նախարար մեզ պետք չէ, բայց իրականում այնքան աշխատանքներ, գործեր կան, որոնց լուծման անհրաժեշտությունն այսօր կա մշակույթում»:

Վարկ կվերցնեմ, կձայնագրեմ

Նա օրինակ բերեց երգարվեստը:

«Կինո նկարահանելու, թատրոնների վրա այդքան գումարներ են ծախսում, բայց երգարվեստի վրա ոչ մի կոպեկ չի ծախսվում: Մինչդեռ, իմ կարծիքով, ազգին բնորոշող ամենակարևոր արժեքներից մեկը երգն է, երաժշտությունը, պարը: Ազգին առաջին հերթին նաև իր երգերով ու երաժշտությամբ են ճանաչում: Սա կարևոր է, բայց մի կոպեկ չի ծախսվում: Կարող են միլիոններ տրամադրել մշակույթի մեկ ճյուղի, բայց մեզ՝ ոչ»,–ասաց նա՝ նշելով, որ, օրինակ, ինքը 8 ամիս է՝ երգ է ուզում ձայնագրել, բայց ֆինանսավորում չի կարողանում գտնել:

«Եթե պետք է, վարկ կվերցնեմ, կձայնագրեմ: Երգ է, որը հազար տարի լսվելու է, երգվելու է: Ես, մեկ է, ձայնագրելու եմ»,–ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով զուտ ընդունված ու գնահատված լինելու խնդրի մասին:

«Մեր ազգային՝ գուսանական, աշուղական, ժողովրդական երգերը պահպանել է պետք, բայց ոչ ոք չի մտածել դրա համար: Նորը ևս պետք է ստեղծել: Իսկ նորը ստեղծողին պետք է օգնել, հովանավորել»,–ասաց գուսան Հայկազունը:

Իմ երգը երգում են, ես չկամ

Գուսան Հայկազունն անտեսված լինելու զգացում ունի: «Բանակի օրվա կապակցությամբ բոլոր համերգներում, ծրագրերում իմ երգերն էին հնչում: Որ հեռուստաալիքը միացրեցի, իմ երգերն էին, ինչի համար շատ ուրախ եմ: Բայց ես կարծես մեռած եմ, չկամ: Այնպիսի տպավորություն է, կարծես անցած դարի մարդ է գրել այդ երգերը: Ոչ մի տեղ չեն հրավիրում: Իմ երգը երգում են, ես չկամ, ժողովուրդը նստած է դահլիճում, բայց ես՝ ոչ: Արդեն 68 տարեկան եմ, էլ ե՞րբ պետք է ինձ տեղ տաք: Պետական միջոցառումներ են լինում, արվեստագետներ են կանչում, մտավորականներ: Ովքեր պայքարել են անկախության դեմ, թքած են ունեցել երկրի վրա՝ նստած են դահլիճում, բայց մենք կրկին լուսանցքից դուրս ենք մնացել»,–նշեց նա:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia