Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տարածաշրջանում Գերմանիայի կողմից իրականացվող քաղաքականությունը փոխվում է

POLITICS

regnum.ru–ն «Արդյո՞ք Մերկելը Ալիևի համար ղարաբաղյան անակնկալ է պատրաստում. Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի որոշ արդյունքների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Եվրամիության առանցքային երկիր Գերմանիա: Նա հանդիպել և բանակցություններ է վարել երկրի բարձրագույն ղեկավարության և գերմանական գործարարների և գիտության ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը բավական հարուստ էր և լավ նախապատրաստված, չնայած որ Գերմանիայում հայկական սփյուռքը մեծ չէ` ընդամենը հիսուն հազար մարդ: Այցի ընթացքում քննարկել են նաև քաղաքական հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և, իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նշենք այն փաստերը, որոնք երևի ամենակարևորն են: Փաշինյանը այցի ընթացքում նշանակալի ջանքեր գործադրեց Հայաստանը Անդրկովկասում ամենաժողովրդավարական պետության կերպարով ներկայացնելու հարցում: Ըստ Փաշինյանի, Հայաստանում քաղաքական հեղափոխությունը պետք է վերափոխվի տնտեսական հեղափոխության: Այս համատեքստում վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը, այդ թվում՝ նաև Գերմանիայից: Սա՝ մեկ: Երկրորդն այն է, որ նշելով առկա իրավիճակի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները՝ Փաշինյանը շեշտել է, որ չի տեսնում հակասություններ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման ամրապնդման և Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացման գործում: Եվրամիությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին և այդ հարցում ընտրություն կատարելու պահանջ չի դնում, իսկ Հայաստանը չի պատրաստվում մեկի հետ հարաբերությունները զարգացնել՝ մեկ այլ գործընկերոջը վնաս հասցնելով: Սա մեկ կրակոց է երեք նապաստակների ուղղությամբ` ՀԱՊԿ և ԵԱՏՄ իր գործընկեր Ռուսաստանի, Եվրամիության և Ադրբեջանի: Այսպես, բանակցություններից հետո տեղի ունեցած ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը պատահական չէր, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացված ընտրությունները անվանեց «ժողովրդավարական» և կարծիք հայտնեց, որ «երկրի բնակչությունը շատ մեծ հույսեր է կապում նոր վարչապետի հետ»: Նա խոստացավ օգնել Երևանի նոր կառավարությանը և ոչ միայն տնտեսապես: Այդ համատեքստում Փաշինյանը սկսեց ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ասուլիսում նա ընդգծեց իր տեսակետը իրավիճակի վերաբերյալ, ըստ որի, «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարող են լինել արդյունք ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ջանքերի»: Ըստ նրա, ինքը միշտ ասել է, որ կարող է բանակցել Հայաստանի ժողովրդի անունից, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից, քանի որ նրանք իրեն նման մանդատ չեն տվել և չեն մասնակցել ընտրություններին: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ առնվազն «կիսաձայնով» Բաքուն պետք է համաձայնի նման մոտեցմանը և ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը, սակայն «քանի դեռ Ադրբեջանը համարժեք հայտարարություններ չի անում, անհնար է մեծ առաջընթացի հասնել այդ ուղղությամբ: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում «նկարել» էր այլ պատկեր՝ նշելով, որ հայտարարությունները, ներառյալ՝ Բաքվից հնչող, լուծումներ փնտրելու պատրաստակամության մասին են, և ինքը հույս ունի, որ հայ բարեկամները կպատասխանեն նույն կերպ: Այնուամենայնիվ, «Ղարաբաղյան արիան» Մերկելի կատարմամբ այլ կերպ հնչեց: Նշելով, որ վերջերս Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև մի քանի հանդիպումներ են եղել, նա կոչ արեց Փաշինյանին (չնայած տրամաբանական է, որ նաև պետք էր Ալիև անունը հնչեցնել) այս ուղղությամբ «խիզախ քայլեր» ձեռնարկել և ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի լուծումը անհնար է, եթե կողմերից միայն մեկն է բարի կամք (դատելով համատեքստից՝ Հայաստանը) դրսևորում: Եվ ավելին: Կանցլերի խոսքերով, ղարաբաղյան կարգավորման գործընթացը ժամանակ է պահանջում, գնալու երկար ճանապարհ կա, չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը բավարարված չլինի, և անհրաժեշտ է օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունները: Փաստացի Գերմանիայում Փաշինյանը սկսեց «մշակել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր քաղաքականության տարրերը, որոնցից մեկը Ստեփանակերտի վերադարձն է բանակցային սեղանին: Ինչո՞ւ Բեռլինում: Մեր կարծիքով, Բաքուն այդ ուղղությամբ գազային խաղաքարտ չի կարող կիրառել: Հունիսից Տրանսանատոլիական գազատարով մղվելիք «Շահ Դենիզ –2» հանքավայրի գազի մեծ մասը Թուրքիայում է մնալու: Իսկ մնացած տարեկան 16 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված չէ Գերմանիայի համար, նա ունի ռուսական գազ: Բացի այդ, Բեռլինը այժմ բացահայտորեն «ժողովրդավարական խաղաքարտ» է խաղացնում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հիմա, ինչպես պարզվում է, կարող է իր շահերի համար օգտագործել նաև ղարաբաղյան հակամարտությունը: Ակնհայտ է, որ Փաշինյանը խաղադրույք է կատարել Բեռլինի վրա` հզոր տանիք ստանալու ակնկալիքով: Սակայն այս համատեքստում, ըստ որոշ փորձագետների, Հայաստանի վարչապետի այն միտքը, որ ինքը չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի փոխարեն, կարող է լինել բանակցային ստատուս քվոյի քայքայման առաջին քայլը: Հնարավոր է՝ դա հանգեցնի «Դուշանբեի ոգու» անհետացմանը, որը կարևոր դեր է խաղացել ղարաբաղյան ճակատում լարվածության նվազեցման գործում: Ի՞նչ կլինի հաջորդիվ, և արդյոք Փաշինյանի «Ղարաբաղի բանաձևը» հետագա զարգացում կստանա՞ Գերմանիայի և անգամ ամբողջ Եվրամիության մասնակցությամբ: Ինչո՞ւ Բեռլինը չի խուսափում Բաքվի հետ հարաբերությունների վատթարացումից և չի տեսնում ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր լարվածության աճման ռիսկերը: Բեռլինը դեռևս Հայաստանին չի տեսնում որպես Անդրկովկասի հիմնական կենտրոն, Երևանի համար նա հատուկ օրակարգ չունի: Տպավորությունն այնպիսին է, որ Գերմանիան Անդրկովկասը դիտարկում է որպես միասնական տարածաշրջան: Այժմ տարածաշրջանում Գերմանիայի կողմից իրականացվող քաղաքականությունը փոխվում է: Ինչի՞ համար է դա, և արդյոք արժե՞ սպասել Փաշինյանի և Մերկելի նոր հայտարարություններին:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal