Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինքնանպատակ օպտիմալացում

ANALYSIS

 

Փետրվարի 1-ին ԵՊՀ 450 աշխատակից ծանուցվել է, որ մարտի 31-ից ազատվում է աշխատանքից: Միաժամանակ կրճատվել կամ օպտիմալացվել են մի շարք փորձագիտական, վերլուծական բնույթի կառույցներ, որոնք մասամբ կամ ամբողջովին ֆինանսավորվում էին պետբյուջեից: Զուգահեռ էլ օդում դեռևս կախված է կառավարության կազմի կառուցվածքային փոփոխությունների հարցը: Ընդհանուր առմամբ, սակայն, պարզ է, որ նոր իշխանությունները գնում են համապարփակ և ընդլայնված օպտիմալացման:

Թե իշխանափոխությունից առաջ, թե իշխանափոխությունից հետո, և թե նախընտրական շրջանում պետական ապարատի ուռճացված լինելու խնդիրն ու այդ խնդիրը օպտիմալացման եղանակով լուծելու տարբերակը անընդհատ քննարկվել է: Ավելին ՝ օպտիմալացման թեման նոր չէ, նախորդ կառավարությունում ևս այն զբաղեցնում էր առանցքային տեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով, ենթադրվում է, որ հասարակության դժգոհությունը չհարուցելու, այդ օպտիմալացումը լայն ծավալներ չկրեց: Ներկայիս իշխանությունները, ունենալով աննախադեպ հանրային վստահություն, չունեն հասարակական դժգոհության վախ և խորքային օպտիմալացման գնալու որոշում ամեն դեպքում կայացրել են:

Օպտիմալացումը, սակայն, ինքնանպատակ լինել չի կարող: Այսինքն, ինքն իրենով այն ընդամենը գործիք է, միջոց: Ըստ այդմ առավել կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակի է ծառայելու այդ միջոցը: Այն, որ պետական ապարատը ոռւճացված է եղել, ավելին ՝ պետբյուջեից սնվել են բազմաթիվ կառույցներ, կենտրոններ, որոնք մեղմ ասած արդյունավետ չեն եղել, տեսանելի փաստ է: Այդ ուռճացվածության հիմնական պատճառն այն էր, որ չկարողանալով մի կողմից ստեղծել արդյունավետ մասնավոր սեկտոր, մյուս կողմից ունենալով լեգիտիմության խնդիրներ, իշխանությունը ստեղծում կամ ֆինանսավորում էր ահռելի քանակով աշխատատեղեր, որպեսզի մի կողմից լուծի բնակչության մի հատվածի սոցիալական խնդիրները, մյուս կողմից իրեն պաշտպանի որոշակի քանակի մարդկանց լոյալությամբ:

Նոր իշխանությունը, բնական է, որ այդ լոյալության խնդիրը չունի, որովհետև չունի լեգիտիմության դեֆիցիտ: Միաժամանակ ունի պետական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր, որովհետև խոստացել է թռիչքաձև զարգացում: Այս իմաստով ընթացիկ օպտիմալացման գաղափարը միանգամայն ընդունելի է: Սակայն ընդունելի լինելով որպես միջոց, ամեն դեպքում հարցեր են ծագում նպատակի շուրջ, որը ձևակերպված չէ:

Մի կողմ թողնենք խնդրի տնտեսական կողմը, հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքից զրկվող մարդիկ բեռ են դառնալու հենց կառավարության համար, հատկապես, երբ տնտեսության ու մասնավոր սեկտորում դրական շարժ նկատելի չէ: Առավել կարևոր է խնդրի քաղաքական կողմը: Վերցնենք նույն մշակույթի նախարարությունը: Առանց մշակույթի նախարարության հնարավոր է ապրել, բազմաթիվ զարգացած երկրներ չունեն մշակույթի նախարարություն, բայց ունեն մշակութային հստակ քաղաքականություն: Հարց է ծագում ՝ մշակույթի նախարարությունը կրճատելով կամ միացնելով այլ նախարարության, ենթադրյալ խնայվող ռեսուրսներն ինչպե՞ս են նպաստելու մշակութային նոր քաղաքականության մշակմանը: Կամ մեկ այլ օրինակ ՝ կրճատվում են մի շարք լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, ոչ միայն ԵՊՀ-ում, այլև պետությանը կից այլ փորձագիտական կենտրոններում: Կրկին հարց ՝ խնայվող ռեսուրսները ինչպե՞ս են նպաստելու մի կողմից կրթական քաղաքականության թարմացմանը, մեկ այլ կողմից պետությանն այդքան անհրաժեշտ վերլուծական, հումանիտար մտքի դպրոցների, կամ ուղեղային կենտրոնների ստեղծմանը: Կա՞ ընդհանրապես նախատեսված նման սցենար, թե ոչ:

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են ու դրանց թվարկումը կարելի է երկար շարունակել: Բայց հիմնական խնդիրը ոչ այնքան կոնկրետ է, որքան ընդհանրական ու մեթոդաբանական: Ո՞րն է օպտիմալացման նպատակը, որտե՞ղ է այն ձևակերպված: Իշխանությունն, իհարկե, ճիշտ է ախտորոշել խնդիրը ՝ իսկապես կան պետական բյուջեից սնվող բազմաթիվ անարդյունավետ կառույցներ: Բայց արդյո՞ք ճիշտ է բուժման մեթոդը, որն առավելապես հիշեցնում է գլխացավը գիլյոտինով բուժելու մասին հայտնի ասույթը: Քանի դեռ այս հարցի պատասխանը տրված չէ, օպտիմալացումը շարունակվելու է դիտվել որպես ինքնանպատակ ու բնականաբար ծնելու է որոշակի սոցիալական դժգոհություն:

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023