Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ջրամբարներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, ինչն առայժմ անտեսվում է

INTERVIEW

ՀՀ «Ջրային օրենսգրքի» 86-րդ հոդվածի պահանջով, ջրային համակարգերի կառավարման մարմինը հիդրոտեխնիկական կառուցվածքների զննում իրականացնելու նպատակով ձևավորել է տեխնիկական հանձնաժողով, որի առաքելությունը նշված կառուցվածքների զննումն է ու դրա արդյունքների հիման վրա կատարված վերլուծություններով եզրակացությունների տրամադրումը, սակայն հանձնաժողովը միայն վերջին շրջանում է սկսել ակտիվ աշխատել: Տեղեկացնենք, որ Ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը ՀԷԿ-երի, ջրամբարների և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների ճիշտ և արդյունավետ շահագործման, անվտանգության մասին հստակ տեղեկությունների տրամադրումն է: Ու թեև այն հասարակական հիմունքներով է գործում, սակայն, ըստ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Կարեն Ալեյանի, հանձնաժողովի անդամներն ամենևին էլ կաշկանդված չեն այս կամ այն հարցերով և, ելնելով երկրի անվտանգությունից, պարտավոր են անաչառ ու լիարժեք տեղեկություններ տրամադրել պատկան մարմիններին:

Հետաքրքիր է, սակայն, որ օրենքի պահանջով 2003 թ.-ին ստեղծված հանձնաժողովը երկար տարիներ՝ մոտ 15 տարի, առանձնապես տեսանելի գործունեություն չի ծավալել, բայց արդեն մեկ տարի է՝ սկսել է ակտիվ աշխատել:

«Սկզբնական շրջանում հանձնաժողովը շատ ակտիվ գործել է, սակայն որոշ ժամանակ՝ 2011-2018 թթ. Կեսերը, հանձնաժողովի գործունեությունը պասիվացել է, թեև ես չեմ կարող ասել, թե այդ պասիվությունն ինչով է պայմանավորված եղել, քանի որ ես այս բնագավառում ավելի քան մեկ տարի է, ինչ աշխատում եմ:Միգուցե դա պայմանավորված է եղել այս բնագավառի հանդեպ նախկին իշխանությունների անտարբերությամբ, իմ ունեցած տեղեկություններն այդպիսին են»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Ալեյանը:

Սեպտեմբերից մինչ օրս հանձնաժողովն արդեն 5-6 նիստ է գումարել, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ 3-4 հարց է քննարկել: Այդ թվում, Կապսի ջրամբարի նախագծման հարցը, որի կառուցումը դադարեցվել էր դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Մաստարայի ջրամբարի նախագծի քննարկման հարցը, որը ավելի քան տասը տարի դադարեցված է եղել:

Այս աշխատանքերը վարկային գումարներով են իրականացվում, թե բյուջեի միջոցների հաշվին, Կ. Ալեյանը չգիտեր, քանի որ իրենց գործն, ինչպես ասում են, տեխնիկական հարցերն ուսումնասիրելն ու եզրակացություններ տրամադրելն է: «Կապսի ջրամբարը նախագծվում է գերմանական ընկերության կողմից, որը բավականին ծավալուն գործ է: Դրանից բացի մեր նիստերի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից առաջարկություն է ներկայացվել անվտանգության և զննման կարգում փոփոխություններ իրականացնելու հարցը, ինչը նույնպես կարևոր է: Մենք եզրակացություն ենք տալիս նաև, թե որքանով են ջրամբարները ճիշտ և շահագործման կանոններին համապատասխան շահագործվում, որպեսզի հետագայում վթարներ չլինեն»,- ասաց Կ. Ալեյանը: Ի դեպ, եթե մասնավոր կառույցները հանձնաժողովի որակին համապատասխան եզրակացություն կարողանան տալ, ապա դժվար է ասել, թե պատվիրատուի համար այն ինչքան թանկ կնստի, քանի որ թեպետ բավականին խորը վերլուծություն և ուսումնասիրություններ են արվում հանձնաժողովի կողմից, բայց քանի որ հանձնաժողովն աշխատում է հասարակական հիմունքներով, ուստի դրանք իրականացնում են բացարձակապես անվճար: Խոսելով վերջին շրջանում կառուցված փոքր ՀԷԿ-երում տեխնիկական հարցերի ուսումնասիրության, մասնավորապես դրանց հիդրոտեխնիկական կառուցվածքների սխալ շահագործման և դրա հետևանքների մասին, հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ դա նույնպես հնարավոր է իրականացնել, եթե հարցը հետաքրքրի երկրի համապատասխան կառույցներին:

«Եթե երկրի ղեկավարության կողմից նման հանձնարարություն լինի, եթե մեր կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ լինեն, կամ կառավարության այն որոշումները, որոնցով սահմանվել են մեր իրավասությունները՝ փոփոխվեն, այդ դեպքում ավելի լայնորեն կկարողանանք գործունեություն ծավալել, քանի որ անգամ հիդրոէներգետիկ նպատակներով կառուցված ջրամբարները մենք չենք ուսումնասիրում»,- ասաց Կ. Ալեյանը:

Ինչ վերաբերում է իրավասությունների շրջանակն ընդլայնելուն, հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը նշեց նաև, թե կարևոր է, որ երկրի բարձրագույն իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում պահեն մեր երկրի հիդրոտեխնիկական կառուցվածքների հետ կապված հարցերը, ինչը շատ կարևոր է ոչ միայն երկրի, այլև բնակչության անվտանգության տեսանկյունից: «Խոսքը մասնավորապես վերաբերում է խոշոր ջրամբարներին, քանի որ եթե դրանցից որևէ մեկում վթար լինի, ապա ուղղակիորեն սպառնալիք կդառնա երկրի բնակչության համար: Ջրամբարներ կան, որոնք շահագործվում են 20, 30, 50 և ավելի տարիներ, ուստի շահագործման կանոններից ելնելով՝ առկա հարցերին ավելի լուրջ մոտեցում է պահանջվում ցուցաբերել: Եվ եթե 15-20 տարի առաջ ջրամբարում վերանորոգում է իրականացվել, ապա դա չի նշանակում, որ պետք է դրանով բավարարվել: Մեր «հարևանները» վերջերս ձեռնամուխ են եղել չափազանց մեծ ծավալ ունեցող ջրամբարաշինության ծրագրեր իրականացնելուն, ուստի դա մեզ համար պետք է որոշակի մեսիջ լինի, որպեսզի մենք ևս ավելի շատ մտածենք այս ուղղությամբ»,- ասաց Կ. Ալեյանը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal