Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավիաընկերության սնանկության պատճառով մոտ 260 հազար մարդ է տուժել, այդ թվում՝ հայեր

SOCIETY

Հունիսին հայաստանյան ավիաշուկա մուտք գործած գերմանական «Germania Airlines» ընկերությունն այս տարվա փետրվարի 5–ին հայտարարեց սնանկության մասին: Դրա արդյունքում ողջ աշխարհում չեղարկվեցին ավիաընկերության կողմից իրականացվող բոլոր չվերթները, իսկ ուղևորները հայտնվեցին անորոշության մեջ:

Այս հայտարարությունից հետո պարզ էր, որ չեղարկվելու էին նաև Բեռլին–Երևան ավիաչվերթները, որի պատճառով ավելի վաղ ավիատոմս ձեռք բերած մեր քաղաքացիները նույնպես կանգնեցին փաստի առաջ: Ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր «Sidon Travel» ընկերությունը սնանկության հայտարարությունից հետո իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարել էր, որ այն ավիատոմսերի համար, որոնք գնվել են անմիջապես իրենց գրասենյակից կամ իրենց գործընկեր (ենթագործակալ) ընկերություններից, ընկերության միջոցների հաշվին հետ են վերադարձնելու տոմսի ողջ գումարը։ 

«Sidon Travel»–ի կողմից տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ այն ուղևորները, որոնք օնլայն կայքերից և գերմանական տուրիստական ընկերություններից են գնել ավիատոմսերը, պետք է դիմեն այդ նույն ընկերություններին: 

«Օնլայն գնորդներին խորհուրդ ենք տալիս նաև դիմել այն բանկերին, որոնց քարտով են վճարումը կատարել: Ներկայացնելով սնանկության փաստարկը՝ նրանք բանկից կարող են պահանջել, որպեսզի իրենց գումարը հետ կանչվի բանկի կողմից»,– ասված էր պարզաբանման մեջ:

Պարզելու համար, թե «Germania Airlines» ընկերության սնանկության մասին հայտարարությունից օրեր անց արդեն պա՞րզ է դարձել, թե ո՞վ ինչքա՞ն է տուժել, կամ արդյո՞ք բոլոր ուղևորների տոմսերի գումարներն են հետ վերադարձվել, «Փաստը» զրուցեց «Sidon Travel»–ի տնօրեն Լիլիթ Գևորգյանի հետ:

«Այդ ամեն ինչի արդյունքում տուժել է նաև մեր ընկերությունը, բայց որոշում ենք կայացրել, որ ընկերության սեփական միջոցների հաշվին վերադարձնենք այն մարդկանց գումարները, որոնք տոմսերը գնել են մեզ մոտից կամ մեր գործընկեր հայկական տուրիստական ընկերությունների կողմից: Այսինքն, ովքեր հայկական ընկերություններից են տոմս գնել, իրենց տոմսի գումարը հետ են ստանալու և այդ ամենն արվելու է մեր ընկերության ֆինանսական միջոցների հաշվին»,– ասաց Լ. Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ իրենք որևէ փոխհատուցում դրա դիմաց չեն ստացել «Germania Airlines» ավիաընկերության կողմից և, մեծ հաշվով, հույս էլ չունեն, որ ինչ–որ բան կստանան: Ինչ վերաբերում է կոնկրետ թվաքանակին, ապա նա դժվարացավ ասել, թե այս պահին արդեն քանի ուղևոր է իր գումարը հետ ստացել, քանի որ գործընթացը դեռևս ավարտված չէ և դժվար է ասել, թե ևս քանի օր կշարունակվի:

«Այդ պրոցեսը գրեթե մոտենում է ավարտին, սակայն այս պահին կոնկրետ ինֆորմացիա տրամադրել չեմ կարող, քանի որ դեռ վերջնական հաշվարկներ չեն կատարվել: Մեր հաշվարկներով, մեծ մասն արդեն դիմել և ստացել է իր գումարը: Ուղևորների մի մասի էլ տոմսն ենք փոխել: Ինչ վերաբերում է ընդհանուր տուժածներին, ապա գիտեմ միայն, որ «Germania Airlines» ավիաընկերության սնանկության պատճառով ողջ աշխարհում ընդհանուր առմամբ մոտ 260 հազար մարդ է տուժել»,– ասաց Լ. Գևորգյանը: 

Նա նշեց նաև, որ թեև «Germania Airlines» ավիաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ որևէ ուղևորի փոխհատուցում չի տրամադրելու, սակայն ավիաընկերության հայաստանյան գործընկեր «Sidon Travel»–ի տնօրեն Լ. Գևորգյանը վստահեցրեց, որ իրենց հաճախորդներին վերադարձվող գումարից իրենք պահումներ չեն արել, այլ ամբողջությամբ հետ են վերադարձրել: 

«Ի դեպ, վերադարձվում են ոչ միայն հաճախորդների, այլև մեր գործընկեր հայկական տուրիստական ընկերությունների գումարները, որոնք մեր ընկերությունից էին Գերմանիայի տոմս գնում: Այդ ընկերությունների գումարի վերադարձը ևս մենք արդեն սկսել ենք: Ինչ վերաբերում է օնլայն տարբերակով ձեռք բերված տոմսերին, ապա այդ գումարի վերադարձի համար հարկավոր է դեռ սպասել, քանի որ մեր բանկային համակարգում թեև նման գործառույթ կա, սակայն գործընթացը Հայաստանում 45–ից 60 օր է տևում: Արտերկրի բանկերից գումարի հետ վերադարձի մասին մենք հստակ տեղեկություն ունենք: Գերմանիայում բնակվողներն, ովքեր գերմանական բանկային քարտերով են օնլայն տոմս գնել, կարողացել են գումարի մի մասը հետ կանչել: Սակայն նշեմ, որ դրական արդյունքը կախված է մի շարք գործոններից, թե ե՞րբ է տոմսը գնվել, ի՞նչ տեսակի բանկային քարտով, դրանից քանի՞ օր է անցել և այլն: Այսինքն, մենք միանշանակ չենք կարող ասել, որ այս տարբերակով գնված ավիատոմսերի բոլոր գումարները հետ կվերադարձվեն: Բայց դա միջոց է, որը կարելի է փորձել, որը միգուցե ստացվի, միգուցե՝ չստացվի: Ուստի, ովքեր դիմել են մեզ, անկախ նրանից, թե որտեղից են տոմսը ձեռք բերել, բոլորին փորձել ենք օգնել»,– ասաց Լ. Գևորգյանը:

«Sidon Travel»–ի տնօրենը նշեց նաև, որ «Germania Airlines» ավիաընկերության հետ իրենց շփումներն այսքանով չեն ավարտվելու: Դեռ առջևում դատական պրոցեսներ կան, որոնք, անկախ ելքային արդյունքներից, պետք է անպայման իրականացվեն: Ու թեև քիչ հույս ունեն, որ կկարողանան իրենց կորցրած գումարները հետ ստանալ, սակայն դա քայլ է, որը պետք է իրականացնեն:

Ինչ վերաբերում է Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթներ իրականացնելուն, ապա Լ. Գևորգյանը նշեց, որ այդ ուղղությունը բավականին հետաքրքրություն էր առաջացրել ուղևորների շրջանում: Ուստի, հաշվի առնելով դա, միանշանակ փորձելու են նույն ուղղությունը սպասարկող մեկ այլ գործընկեր գտնել:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal