Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարության ծրագրի՝ էներգետիկային վերաբերող հատվածն ամբողջովին նախորդ իշխանությունների ծրագրից է արտագրված

INTERVIEW

Կառավարության ներկայացրած ծրագրում էներգետիկ բնագավառին վերաբերող հատվածը, որը ընդամենը մեկ էջից մի փոքր ավելի տեղ է զբաղեցրել, էներգետիկ– փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով, բավականին հակիրճ է: Բացի այդ, ամբողջովին «քոփի–փեստ» է արված նախորդ կառավարության ծրագրից: Ու թեև փորձագետը դրական է տրամադրված նոր իշխանությունների հանդեպ և չի ցանկանում առանձնապես սուր քննադատական մտքեր հնչեցնել նրանց հասցեին, սակայն նշեց, որ ծրագիրն այնքան լի է սխալներով, որ դրանց մասին չխոսել պարզապես հնարավոր չէ: 

«Այն ամբողջովին արտագրված է նախորդ իշխանությունների էներգետիկ ծրագրից: Ես որևէ նոր միտք կամ անգամ նոր շունչ չեմ տեսնում, թեև դրա հնարավորությունը կար:

Ավելին, կան մտքեր, որոնք պարզապես սխալ են ձևակերպված: Մասնավորապես, ծրագրում ներառված այն միտքը, թե ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Սա բացարձակապես սխալ պատկերացում է, քանի որ մենք իրականում արտահանման ներուժ չունենք: Իսկ այն, ինչ այսօր արտահանում ենք, մեր ներքին գների բարձրացման հաշվին ենք արտահանում: Իսկ հետագայում այդ ծավալների ավելացումը ենթադրում է ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի բարձրացում»,– ասաց Է. Սահակյանը: 

Այս միտքը և մոտեցումը հարկավոր է և՛ վերանայել, և՛ շտկել, իսկ նոր էներգետիկ շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու միտքը պետք է ընդհանրապես աղբամանը նետել: 

«Եթե քարտեզով նայենք, մեր երկիրը չորս հարևան ունի, որից երկուսը ոխերիմ թշնամիներ են: Մնում են Իրանը, որն ատոմակայան կառուցելուց հետո էլեկտրաէներգիայի պահանջ չունի, և Վրաստանը, որը մոտ ընկերություն է անում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Եվ այս առումով նա իրականում մեր կարիքն ընդհանրապես չունի և չի էլ ցանկանում Ռուսաստանի հետ որևէ կապ  ունենալ: Եվ այս ֆոնին հասկանալի չի դառնում, թե նոր շուկաներ փնտրել ասելով ի՞նչ նկատի ունեն մեր իշխանությունները: Դա կոչի նման մի բան է, որն ամբողջությամբ անիմաստ նախադասություն կարելի է համարել: Վիճակն ավելի զավեշտալի է դառնում, երբ հարևանների պահանջների հետ որևէ աղերս չունեցող «ներկրման» և «արտահանման», մեծ հաշվով, չեղած գործընթացները կապվում են Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման հետ, որը ոչ միայն հնարավոր չէ հասկանալ, այլև բացատրել, թե ինչ են ուզում սրանով ասել: Այսինքն, անհասկանալի է, թե ինչպե՞ս են ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով նպաստելու Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը»,– ասաց Է. Սահակյանը:

Ինչ վերաբերում է ծրագրում ներառված՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորման, էներգետիկայի բնագավառի զարգացման և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը, ապա, փորձագետի կարծիքով, այն ամենամեծ ցանկության դեպքում անգամ կարող է ընդամենը որպես լոզունգ հնչել և ոչ ավելին:

«Երևակայական ծրագիր է նաև տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագիրն ամբողջությամբ: Եվ եթե ես սխալվում եմ, կարող են ինձ քննադատել, բայց ես կառավարությանն առաջարկում եմ մի պահ պատկերացնել, որ այդ գիծն արդեն պատրաստ է, ռեժիմների քարտեզ կազմեն և փորձեն հասկանալ, թե ո՞վ ումի՞ց ի՞նչքան էլեկտրաէներգիա կցանկանա գնել կամ վաճառել: Այսինքն, ո՞ր երկիրը ո՞ր երկրին և ի՞նչ պայմաններով էլեկտրաէներգիա կտրամադրի: Ինչ վերաբերում է Ռուսաստան մատակարարելուն, ապա էլեկտրաէներգիա հաղորդելուց կորուստներ են լինում: Եվ պատկերացրեք, թե դրանք ինչքան կլինեն մինչև այն Հայաստանից Ռուսաստան հասնի: Այսինքն, հասկանալի չէ նաև, թե Հայաստանն այսպիսի ծրագրից ընդհանրապես ինչ շահ կարող է ունենալ կամ ունի, որ ամեն անգամ այն մտցվում է կառավարությունների ծրագրերի մեջ: Դրա փոխարեն լավ կլիներ, որ այս ծրագրում ներառվեին էներգահամակարգի աշխատանքի կանխատեսվող ռեժիմները «Ռենկո» ֆիրմայի կողմից 2020 թվականին 250 մեգավատանոց բլոկի կառուցումից հետո, քանի որ եթե այդ բլոկը սկսի աշխատել, ապա մասամբ դուրս կմղի ատոմակայանի և Հրազդանի 5–րդ բլոկի կողմից արտադրվող ծավալների պահանջարկը: Եվ ամենակարևորը, ծրագրում պետք է մի կետ լիներ այն մասին, որ հարկավոր է 2013 թվականի նոյեմբերի 28–ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի վերախմբագրմանն ուղղված քայլեր ձեռնարկել, քանի որ, փաստորեն, այդ համաձայնագրերով լիովին սահմանափակվել է Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույնությունը»,– ասաց Է. Սահակյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak